Ռոբերտո Ալվարադո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտո Ալվարադո
Քաղաքացիությունը  Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 7, 1998(1998-09-07)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Իրապուատո
Հասակ 170 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Ռոբերտո Կարլոս Ալվարադո Էրնանդես (իսպ.՝ Roberto Carlos Alvarado Hernández,սեպտեմբերի 7, 1998(1998-09-07)[1], Իրապուատո), մեքսիկացի ֆուտբոլիստ, «Կրուս Ասուլ» ակումբի և Մեքսիկայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան։ 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մոդալակիր։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալվարդոն «Սելայա» ակումբի սան է։ Սեպտեմբերի 25-ին «Էստուդիանտես Թեկոս» ակումբի դեմ Մեքսիկայի գավաթի խաղում Ռոբերտոն նորամուտ է ունեցել հիմնական թիմի կազմում՝ 15 տարեկան 21 օրական հասակում[2]։ Սեպտեմբերի 29-ին «Էստուդիանտես Թեկոս» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել Ասենսո լիգայում[3]։ 2014 թվականի փետրվարի 19-ին «Ատլաս» ակումբի դեմ Մեքսիկայի գավաթի մրցախաղում Ալվարադոն խփել է իր առաջին գոլը «Սելայու» ակումբի կազում[4]։ 2014 թվականին խաղացողի նկատմամբ հետաքրքրության են ցուցաբերել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը և «Սանդերլենդ ՖԱ»[5], իսկ 2015 թվականին՝ «Լեսթեր Սիթի» ակումբը։

2017 թվականի սկզբին Ռոբերտոն տեղափոխվել է «Պաչուկա» ակումբ։ Հունվարի 15-ին «Չյապաս» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել Մեքսիկայի ֆուտբոլի առաջնությունում[6]։ «Տիխուանա» ակումբի դեմ խաղում Ալվարադոն խփել է իր առաջին գոլը «Պաչուկա» ակումբի կազմում։ Իր նորամուտային մրցաշրջանում նա օգնել է ակումբին հաղթել ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոնների լիգայում։

Նույն թվականի ամռանը Ալվարադոն միացել է «Նեկակսա» ակումբին։ Օգոստոսի 27-ին «Ալտաս» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել նոր թիմի կազմում[7]։ Նույն խաղում Ռոբերտոն խփել է իր առաջին գոլը «Նեկակսու» ակումբի կազմում։ 2018 թվականի ամռանը Ալվարադոն տեղափոխվել է «Կրուս Ասուլ» ակումբ։ Հուլիսի 22-ին «Պուեբլա» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել նոր թիմի կազմում[8]։ Օգոստոսի 5-ին Tigres UANL-ի դեմ մրցախաղում Ռոբերտոն խփել է իր առաջին գոլը «Կրուս Ասուլ» ակումբի կազմում[9]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի սեպտեմբերի 8-ին Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում Ալվարադոն նորամուտ է ունեցել Մեքսիկայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում՝ երկրորդ խաղակեսին փոխարինվելով Պուլիդո Ալանին[10]։

2019 թվականի ամռանը հրավիրվել է Մեքսիկայի ֆուտբոլի ազգային հավաքական ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթին մասնակցելու համար։ Երկրորդ մրցախաղում Կանադայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խմբային ռաունդում 40-րդ րոպեին խփել է գոլ և թիմի հետ հասել է հաղթանակի՝ 3։1 հաշվով։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալվարադոն ունի «Բլոխա» մականունը՝ ի պատիվ իր սիրելի ֆուտբոլիս արգենտինացի Կլաուդիո Լոպեսի։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պաչուկա»

  • ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոնների լիգայի հաղթող՝ 2016/2017

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Селая VS. Эстудиантес Текос 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2013—09—25։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-23-ին։ Վերցված է 2017-04-28 
  3. «Селая VS. Эстудиантес Текос 0:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2013—09—29։ Արխիվացված է օրիգինալից 2020-03-04-ին։ Վերցված է 2017-04-28 
  4. «Атлас VS. Селая 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2014—02—19։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-08-ին։ Վերցված է 2017-04-28 
  5. «Roberto Alvarado invitado por el Manchester United y Sunderland» (Spanish)։ Once Titular։ November 9, 2014։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է September 13, 2015 
  6. «Пачука VS. Чьяпас 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2017—01—15։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-15-ին։ Վերցված է 2017-04-28 
  7. «Некакса VS. Атлас 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017—08—27։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-09-ին։ Վերցված է 2018-09-09 
  8. «Крус Асуль VS. Пуэбла 3:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2018—07—22։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-09-ին։ Վերցված է 2018-09-09 
  9. «Крус Асуль VS. УАНЛ Тигрес 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2018—08—05։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-09-ին։ Վերցված է 2018-09-09 
  10. «Мексика VS. Уругвай 1:4» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-09-08։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-17-ին։ Վերցված է 2017-11-14