Ռոբերտա Ուիլյամս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտա Ուիլյամս
Roberta Lynn Williams
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 16, 1953(1953-02-16)[1] (71 տարեկան)
ԾննդավայրLa Verne, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունvideo game designer, գրող և ձեռնարկատեր
ԱմուսինKen Williams?[2]
Պարգևներ և
մրցանակներ
Կայքsierragamers.com
 Roberta Williams Վիքիպահեստում

Ռոբերտա Ուիլյամս (Roberta Heuer Williams, փետրվարի 16, 1953(1953-02-16)[1], La Verne, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), համակարգչային խաղերի ամերիկացի դիզայներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտան ամուսնացել է 1972 թվականի նոյեմբերի 4-ին, ծրագրավորող Քեվ Ուիլյամսի հետ։ Նրանք ունեցել են երկու որդի՝ Դիդջեն (1973) և Քրիսը (1979)։ Ընտանիքը բնակարաններ է գնել Սիեթլում (ԱՄՆ), Ֆրանսիայում և Մեքսիկայում։

1980-ականների սկզբին Ռոբերտն ու նրա ամուսինը՝ Քեն Ուիլյամսը համակարգչային խաղերի պատմության մեջ առաջին գրաֆիկական որոնումն են թողարկել՝ «Mystery House»-ը։ Ավելի ուշ՝ խաղի կոմերցիոն հաջողության շնորհիվ, զույգը հիմնել է «On-Line Systems», որը հետագայում վերանվանվել է «Sierra On-Line»։

Ռոբերտա Ուիլյամսը դարձել է սյուժեների հեղինակ և տարբեր խաղերի դիզայներ, որոնց թվում են «King ' s Quest» համակարգչային խաղերի շարքը, ինչպես նաև «Phantasmagoria» համագարգչային արկածային խաղը։

1981 թվականին Ռոբերտան նկարահանվել է «Softporn Adventure»-ի էրոտիկ շապիկի համար։

Ռոբերտան եղել է 1980-ականների և 1990-ականների համակարգչային խաղերի ամենաազդեցիկ դիզայներներից մեկը[5][6]։

1997 թվականից Ռոբերտան հեռացել է «Sierra»-ից, քանի որ նրա ամուսինը հեռացել է ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնից։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Mystery House (1980)
  • Wizard and the Princess (1980)
  • Mission Asteroid (1981)
  • Time Zone (1982)
  • King's Quest I: Quest for the Crown (1984)
  • The Dark Crystal (1984)
  • Mickey's Space Adventure (1984)
  • King's Quest II: Romancing the Throne (1985)
  • King's Quest III: To Heir Is Human (1986)
  • King's Quest IV: The Perils of Rosella (1988)
  • Mixed-Up Mother Goose (1988)
  • The Colonel's Bequest (1989)
  • King's Quest V: Absence Makes the Heart Go Yonder! (1990)
  • King’s Quest 1: Quest for the Crown (Remake) (1990)
  • Mixed-Up Mother Goose (1990)
  • King's Quest VI: Heir Today, Gone Tomorrow (1993)
  • King's Quest VII: The Princeless Bride (1994)
  • Phantasmagoria (1995)
  • The Realm Online (1996)
  • King's Quest VIII: The Mask of Eternity (1998) — միայն որպես դիզայներ
  • King's Quest (2015) — միայն որպես սցենարի հեղինակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. https://arstechnica.com/gaming/2022/04/roberta-and-ken-williams-open-up-about-their-first-video-game-in-25-years
  3. https://www.gamasutra.com/view/news/358772/Adventure_game_trailblazer_Roberta_Williams_to_receive_Pioneer_Award_at_GDC_2020.php
  4. https://www.smithsonianmag.com/smart-news/1980s-roberta-williams-brought-graphic-adventure-games-home-180962160/
  5. «Computer Gaming World – Hall of Fame». Computer Gaming World. Վերցված է 2013 թ․ հուլիսի 6-ին.
  6. «75 Power Players». Next Generation. No. 11. Imagine Media. November 1995. էջեր 53–54.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտա Ուիլյամս» հոդվածին։