Արիեն Ռոբեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռոբեն, Արիենից)
Արիեն Ռոբեն
հոլ.՝ Arjen Robben
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Արիեն Ռոբեն
Քաղաքացիությունը  Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հունվարի 23, 1984 (40 տարեկան)
Ծննդավայր Բեդյում,  Նիդերլանդներ
Հասակ 1.81 մ.
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բավարիա Մյունխեն
Համար 10
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2000-2002
2002-2004
2004-2007
2007-2009
2009-ներկա
Նիդերլանդներ Գրոնինգեն
Նիդերլանդներ ՊՍՎ Էյնդհովեն
Անգլիա Չելսի
Իսպանիա Ռեալ Մադրիդ
Գերմանիա Բավարիա Մյունխեն
46(8)
56(17)
67(15)
50(11)
170 (90)
Ազգային հավաքական
2002 - ներկա Նիդերլանդներ Նիդերլանդներ 82 (26)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Արիեն Ռոբեն (հունվարի 23, 1984(1984-01-23)[1][2][3], Բեդում, Խրոնինգեն, Նիդերլանդներ), նիդերլանդացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Շահել է չորս պետությունների չեմպիոնատները՝ Նիդերլանդներ, Անգլիա, Իսպանիա և Գերմանիա։

2010 և 2012 թվականներին եղել է Լիգայի չեմպիոնատի ֆինալիստ, իսկ 2012/13 թվականների չեմպիոնների Լիգայում հաղթող։2012/13 թվականների ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների Լիգայում եղել է մրցախաղի լավագույն ֆինալիստ խաղացող[4]։ 2010 թվականի աշխարհի չեմպիոնատում եղել է արծաթե մեդալակիր, իսկ 2014 թվականի չեմպիոնատում՝ բրոնզե։ 2014 թվականի աշխարհի չեմպիոնատի ժամանակ Ռոբենը սահմանել է արագության ռեկորդ՝ արագությունը հասցնելով մինչև 37 կմ/ժ։

Խաղարկային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբենը ծնվել է Բեդյում քաղաքում։ Նա սկսել է իր խաղային կարիերան տեղի «Բեդյում» թիմում։ «Բեդյում»-ում Ռոբենը մարզվում էր հոլանդացի մարզիչ Վիլոմ Կուրվերոմի ստեղծած մեթոդով, որը հետագայում անվանվեց նրա պատվին[5]։ Ռոբենի խաղը և նրա ունակությունները գրավեցին տեղի «Գրովիգեն» ակումբի ուշադրությունը, որի հետ Արիենը ստորագրեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը։

«Գրոնիգեն» ակումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած 1999-2000 թվականներից Ռոբենը սկսեց հարմարվել մարզումներին՝ երիտասարդական ակումբի կազմին։ 2000 թվականի նոյեմբերին Ռոբենը առաջին անգամ հրավիրվեց հիմնական կազմ Նիդեռլանդների առաջնությունում «Թվենտե»ի դեմ խաղում, բայց խաղադաշտ դուրս չի գալիս։ 2000 դեկտեմբերի 3-ին «Վալվեյկո»ի դեմ առաջնությունում Ռոբենը Գրոնիգենի կազում փոխարինեց 79-րդ րոպեում վնասվածք ստացած Լեոնարդին։ Հաջորդ մրցաշրջանների ընթացքում Ռոբենը նվաճեց հիմնական տեղ Գրոնիգենի կազմում, և անցակցրեց 18 հանդիպում՝ խփելով 2 գնդակ[5]։ Իր մրցաշրջանի ավարտին Ռոբենն առաջին անգամ համարվեց Գրոնիգենի լավագույն խաղացող։ Հաջորդ մրցաշրջանում Ռոբենը անցկացրեց 28 հանդիպում, խփելով 6 գնդակ[6]։ 2002 թվականի ամռանը ՊՍՎ (Էյնդհովեն) ակումբը գնեց Ռոբենին, նրա տրանֆերի համար վճարելով Վինգերին 3.9 միլիոն ֆունտ[7]։

Թվենտեի դեմ խաղի ժամանակ

ՊՍՎ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին մրցաշրջանում Ռոբենն անցկացրել է 33 խաղ, և խփել է 12 գնդակ[6]։ Մրցաշրջանի ավարտին նրան և հարձակվող Մատեյա Կեժմանոմին անվանեցին տարվա լավագույն ֆուտբոլիստ, որի հետ Ռոբենը ստեղծեց հարձակման մեթոդ, և ՊՍՎ-ի երկրպագուների կողմից անվանվեց «Բեթմենը և Ռոբենը»։ Այս երկու հարձակվողները օգնեցին ՊՍՎ-ին հաղթել Հոլանդիայի առաջնությունը, որի ավարտին Ռոբենը ստացավ «Նիդեռլանդների տարվա ֆուտբոլային տաղանդ» կոչումը և «Իոհան Կրյոֆի» մրցանակը[8]։ Հաջորդ տարի ՊՍՎ-ի կազմում Ռոբենը դարձավ արծաթե մեդալակիր Հոլանդիայի առաջնությունում։ Հաջորդ մրցաշրջանում Ռոբենը մեկնեց Անգլիա, որտեղ հանդիպեց Մանչեստր Յունայթեդի գլխավոր մարզից Ալեքս Ֆերգյուսի հետ։ Մանչեսթրը շարունակում էր պայքարել Ռոբենի տրանֆերի համար, առաջարկելով 7 միլիոն եվրո, բայց այս գումարը չէր համոզում ՊՍՎ-ի նախագահին՝ Հարի վան Ռայ-ին, որն ասաց. «Այդ գումարով դուք կարող եք միայն գնել Ռոբենի ստորագրությամբ որևէ մարզաշապիկ»։ Մի քանի օր անց, անգլիական մեկ այլ ակումբ՝«Չելսի»ն առաջարկեց Ռոբենի համար 18 միլիոն եվրո, որը գոհացրեց ՊՍՎ ակումբի[9]։ Մրցաշրջանի ավարտը Ռոբենի համար անհաջող էր՝նա վնասում է ծունկը, որի պատճառով բաց է թողնում մի քանի խաղ[10][11]։ Ամբողջ առաջնությունում նա անցկացրեց 23 խաղ խփելով 5 գնդակ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. [1]«Բավարիա»-ն երեք փորձից հաղթել է չեմպիոնների Լիգայում
  5. 5,0 5,1 «De Wiel Coerver Methode». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
  6. 6,0 6,1 6,2 Պրոֆիլում eurosport.yahoo.com
  7. Պրոֆիլում uefa.com
  8. «Arjen Robben most talented player». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
  9. Chelsea sign Robben
  10. «Robben out for 4 to 6 weeks». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
  11. «Robben injury blow». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.