Ռյուդ Վորմեր
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | մայիսի 11, 1988[1][2][3] (38 տարեկան) | ||
| Ծննդավայր | Հորն, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ | ||
| Հասակ | 176 սանտիմետր | ||
| Քաշ | 76 կգ | ||
| Դիրք | կիսապաշտպան | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Ռյուդի (Ռյուդ) Վորմեր (հոլ.՝ Rudy Willem "Ruud" Vormer, մայիսի 11, 1988[1][2][3], Հորն, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ), հոլանդացի ֆուտբոլիստ, «Զյուլտե-Վարեգեմ» ակումբի և Նիդերլանդների հավաքականի կիսապաշտպան:
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռյուդ Վորմերը ԱԶ ակումբի սան է: 2005 թվականին նշել է նորամուտը թիմի կազմում Էրեդիվիզիում։ Իր առաջին մրցաշրջանում Վորմերը դարձել է Նիդերլանդների գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից: Ռյուդը միշտ չէ, որ ընդգրկվել է հիմնական կազմում, այդ պատճառով 2008 թվականին հեռացել է թիմից և միացել «Ռոդային»: Օգոստոսի 30-ին «Տվենտեի» դեմ խաղում Վորմերը նշել է նորամուտը նոր ակումբում[4]։ 2009 թվականի դեկտեմբերի 13-ին «Վիլլեմ II»-ի դեմ խաղում Ռյուդը խփել է իր առաջին գոլը «Ռոդայի» կազմում[5]։
2012 թվականի ամռանը «Ռոդայի» կազմում հաջող մրցաշրջանից հետո Վորմերը տեղափոխվել է «Ֆեյենորդ»։ Օգոստոսի 12-ին «Ուտրեխտի» դեմ խաղում նշել է իր նորամուտը նոր թիմի կազմում[6]։ Սեպտեմբերի 1-ին իր նախկին «Ռոդա» ակումբի դեմ խաղում Ռյուդը խփեց իր առաջին գոլը «Ֆեյենորդի» կազմում՝ իրացնելով 11 մետրանոց հարվածը[7]։ 2014 թվականին նա օգնել է ակումբին նվաճել առաջնության արծաթե մեդալները։
Մրցաշրջանի ավարտից հետո Վորմերը հեռացել է Նիդերլանդներից և տեղափոխվել հարևան Բելգիա՝ պայմանագիր կնքելով «Բրյուգեի» հետ: Սեպտեմբերի 14-ին «Գենկի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Ժյուպիլե լիգայում[8]։ Նոյեմբերի 22-ին «Վասլանդ-Բևերենի» դեմ խաղում Ռյուդը խփել է իր առաջին գոլը բելգիական թիմի կազմում[9]։ Նոյեմբերի 6-ին դանիական «Կոպենհագենի» դեմ Եվրոպայի լիգայի խաղում Վորմերը խփել է իր առաջին գոլը միջազգային մակարդակում[10]։ «Բրյուգեում» իր առաջին մրցաշրջանում Ռյուդը դարձել է Բելգիայի գավաթակիր, իսկ մեկ տարի անց դարձել է երկրի չեմպիոն: 2018 թվականին երկրորդ անգամ հաղթել է Բելգիայի առաջնությունում։ 2018 թվականի նոյեմբերի 6-ին ֆրանսիական «Մոնակոյի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղում նա աչքի է ընկել խփած գոլով[11]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի մայիսի 31-ին Սլովակիայի հավաքականի դեմ ընկերական խաղում Վորմերը նշել է նորամուտը Նիդերլանդների հավաքականում՝ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Դոնի վան դե Բեկին[12].
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վորմերի խաղերը Նիդերլանդների հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վորմերի խաղերը Նիդերլանդների հավաքականում | |||||
|---|---|---|---|---|---|
| № | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Վորմերի գոլերը | Մրցություն |
| 1 | 31 մայիսի 2018 | 1:1 | — | Ընկերական խաղ | |
| 2 | 4 հունիսի 2018 | 1:1 | — | Ընկերական խաղ | |
| 3 | 6 սեպտեմբերի 2018 | 2:1 | — | Ընկերական խաղ | |
| 4 | 9 սեպտեմբերի 2018 | Ֆրանսիա | 1:2 | — | ՈՒԵՖԱ Ազգերի լիգա 2018/2019 |
Ընդհանուր` 4 խաղ / 0 գոլ, 1 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 1 պարտություն
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
Բրյուգե
- Բելգիայի չեմպիոն (4) - 2015/16, 2017/18, 2019/20, 2020/21
- Բելգիայի գավաթակիր - 2014/15
- Բելգիայի սուպերգավաթի դափնեկիր (3) -2016, 2018, 2021
Անձնական
- Տարվա ֆուտբոլիստ Բելգիայում - 2017
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- 1 2 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Ռոդա VS. Տվենտե 1:1» (անգլերեն). soccerway.com. 2008 թ․ օգոստոսի 30. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Վիլլեմ II VS. Ռոդա 1:3» (անգլերեն). soccerway.com. 2009 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Ուտրեխտ VS. Ֆեյենորդ 0:1» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ օգոստոսի 12. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Ֆեյենորդ VS. Ռոդա 4:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Գենկ VS. Բրյուգե 1:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Բրյուգե VS. Վասլանդ Բևերեն 4:2» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ նոյեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Կոպենհագեն VS. Բրյուգե 0:4» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ նոյեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Մոնակո VS. Բրյուգե 0:4» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ նոյեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ «Սլովակիա VS. Նիդերլանդներ 1:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ մայիսի 31. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 1-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռյուդ Վորմեր» հոդվածին։ |
| ||||||
- Մայիսի 11 ծնունդներ
- 1988 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նիդերլանդներում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- ԱԶ Ալկմարի ֆուտբոլիստներ
- Բրյուգգեի ֆուտբոլիստներ
- Զյուլտե Վարեգեմի ֆուտբոլիստներ
- Հոլանդացի ֆուտբոլիստներ
- Նիդերլանդների հավաքականի ֆուտբոլիստներ
- Ֆեյենորդի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի Նիդերլանդների երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ