Ռյոտա Մուրատա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռյոտա Մուրատա
ճապ.՝ 村田諒太
Դիմանկար
Ծնվել էհունվարի 12, 1986(1986-01-12) (35 տարեկան)
ԾննդավայրՆարա, Ճապոնիա
ՔաղաքացիությունFlag of Japan.svg Ճապոնիա
ԿրթությունToyo University?
Մասնագիտությունբռնցքամարտիկ
Պարգևներ և
մրցանակներ
Մանուշակագույն ժապավենով փառքի մեդալ
Ryōta Murata Վիքիպահեստում

Ռյոտա Մուրատա (հունվարի 12, 1986(1986-01-12), Նարա, Ճապոնիա), ճապոնացի բռնցքամարտիկ, 2012 թվականի միջին քաշային կատեգորիայի օլիմպիական չեմպիոն։

Սիրողական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուրատան սկսել է բռնցքամարտով զբաղվել առաջին դասարանից։ Երկու տարի անց նա շարունակել է մարզվել Օսակա քաղաքի Սինկո մարզասրահում։ Ավագ դպրոց ընդունվելուց հետո, նրա մարզիչը դարձավ Մաեկվա Տակեմոտոն, ում հետ նա պայքարել է հինգ ազգային տիտղոսների համար։ Սակայն, համալսարան ընդունվելուց հետո, նա տարավ պարտություններ համալսարանական առաջնությունում։ Դրանից հետո, Տակեմոտոյի խորհրդով, նա սկսեց սովորել ինքնապաշտպանություն Սիլ դպրոցում։

Ճապոնիայում 2004 թվականին սիրողական առաջնությունը հաղթելուց հետո , 2005 թվականին նա պայքարել է բրոնզե մեդալի համար Ասիայի առաջնությունում, և արծաթ՝ Արքայի Գավաթ առաջնությունում։ Այնուամենայնիվ, հայրենիքում չեմպիոն մնալով 2007, 2008, 2009, 2010, 2011 թվականներին, տանուլ է տալիս Նիկոլայ Գուսիևի անվան աշխարհի առաջնությունում 2005 թվականին[1][2][3]։ 2007 թվականին Չիկագոյում կայացած աշխարհի առաջնության ընթացքում նա առաջին մենամարտում նոկաուտի ենթարկեց մրցակցին, սակայն հաջորդում տանուլ տվեց և դուրս մնաց առաջնությունից։ 2008 թվականին, Բանգկոկում որակավորման փուլում հասնելով մեկ քառորդ եզրափակիչ, հաղթում է մրցակցին, սակայն կիսաեզրափակչում պարտվում է՝ զբաղեցնելով երրորդ հորիզոնական։ Աստանայում կայացած հաջորդ որակավորման փուլում նա պարտվում է մեկ քառորդ եզրափակչում Հոմաեն Ամիրիին և լքում է առաջնությունը յոթերորդ հորիզոնականով։ Դրանից հետո Մուրատան ավարտում է բռնցքամարտիկի կարիերան՝ ուսումը շարունակելով համալսարանում և միաժամանակ բռնքամարտի մարզիչ աշխատելով բռնցաքամարտի ակումբում[4]։ Կես տարի անց նա վերադառնում է բռնցքամարտ։

2010 թվականին Մուրատան նվաճեց բրոնզե մեդալ Չինաստանում[5]։

2011 թվականին Բաքվում կայացած աշխարհի առաջնությունում գրավում է երկրորդ հորիզոնականը՝ եզրափակչում պարտվելով Եվգենի Խիտրովին[6]։

2012 թվականի օլիմպիական խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին օլիմպիական խաղերի ժամանակ մեկ ութերորդ եզրափակչում նա հաղթում է ալժիրցի Աբդելմալեկա Ռահային, մեկ քառորդում՝ թուրք բռնցքամարտիկ Ադեմ Կիլիչչիին և կիսաեզրափակչում՝ Աբբոսա Աթոեվային։ Եզրափակչում նա ուժեղ գնտվեց բրազիլացի Էսկիվի Ֆալկաոյից և Ճապոնիա է վերադարձնում 48 տարի նրանց «կորցրած» բռնցքամարտի ոկսե մեդալը[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ryōta Murata's boxing stats»։ International Boxing Association։ 2012։ Վերցված է August 27, 2012 
  2. «Japanese Medalists in London 2012 Olympics»։ joc.or.jp։ Japanese Olympic Committee։ Վերցված է հունվարի 17, 2014 
  3. «Biographies for Ryōta Murata»։ Asian Boxing Confederation։ 2013։ Վերցված է May 25, 2013 
  4. 全力で五輪切符つかむ ボクシングの村田 南京都高出身 (Japanese)։ Kyoto Shimbun – 47news. jp։ March 14, 2008։ Վերցված է November 6, 2011 
  5. 村田諒太 (2) 活動自粛から現役復帰 再び夢へ (Japanese)։ Sports Nippon։ May 9, 2012։ Վերցված է June 14, 2012 
  6. Shin Kobayashi, Mitsumasa Takemoto and Keigo Kawasaki (August 13, 2012)։ «London Stories: Boxer Murata, wrestler Yonemitsu capture gold on final day»։ Mainichi Shimbun։ Վերցված է August 16, 2012 
  7. «Олимпийский чемпион Рьота Мурата ярко дебютировал в профи»։ vRINGe.com։ Վերցված է 2013-08-26 (չաշխատող հղում)