Ռիք Յուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռիք Յուն
Rickyune.jpg
Ծննդյան թիվ՝օգոստոսի 22, 1971(1971-08-22) (48 տարեկան)
Ծննդավայր՝Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Քաղաքացիություն՝Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն՝սցենարիստ, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, մոդել և կինոդերասան
IMDb։ID 0950935
rickyune.com

Ռիք Յուն (անգլ.՝ Rick Yune, կորեերեն՝ 윤성식, օգոստոսի 22, 1971(1971-08-22), Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկացի դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, մարտական արվեստների վարպետ և նախկին մոդել: Նրա ամենահայտնի ֆիլմերից են՝ «Ձյունածածկ մայրիներ» (1999), «Ֆորսաժ» (2001), «Մեռիր, բայց ոչ հիմա» (2002): Յունը կատարել է նաև Հայդուի դերը «Նեթֆլիքս» ընկերության «Մարկո Պոլո» հեռուստասերիալում:

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յունը ծնվել է Վաշինգտոնում, ունի մոնղոլակորեաչինական ծագում: Մայրական կողմից նախատատը շանհայական հրեա էր Հունկոու շրջանից[1]: Փոքր եղբայրը դերասան Կառլ Յուն է:

Յունը սովորել է Մերիլենդ նահանգի Սիլվեր Սպրինգ բնակավայրի քոլեջում: 1994 թվականին Ուորթոնի բիզնես դպրոցում ստացել է ֆինանսիստի դիպլոմ: Նա եղել է «S.A.C. Capital Advisors»-ի հեջ ֆոնդի առաջին առևտրականներից մեկը, սակայն ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու նպատակով հեռացել է այդտեղից:

Յունը պարապել է տարբեր մարտարվեստներ՝ տեկվանդոում հասնելով օլիմպիական ստանդարտի, և 19 տարեկանում դառնալով ամերիկյան օլիմպիական թիմի լուրջ թեկնածու[2]: Նա փոխել է իր ազգանվան գրառումը՝ «Yun»-ը դարձնելով «Yune»՝ ի պատիվ ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականի կեսերին՝ Ուորթոնում սովորելու ընթացքում, Յունը որպես օգնական աշխատել է Ուոլ Սթրիթի աճուրդի տներում։ Այդ ժամանակ նրան արդեն հայտնաբերել էր մոդելային մի գործակալ, և շուտով Յունը դարձավ առաջին ասիաամերիկյան մոդելը, ով մասնակցել է Վերսաչեի և Ռալֆ Լորեն Պոլոի գովազդում։

Կինոյում իր դեբյուտը կատարել է 1999 թվականին՝ Սքոթ Հիքսի «Ձյունածածկ մայրիներ» ֆիլմում խաղալով ճապոնաամերիկյան պատերազմի հերոս Կազուո Միամոտոյի դերը, ում մեղադրում էին հարգարժան ձկնորսին (խաղացել է Դանիել Ֆոն Բարգենը) սպանելու մեջ: Ֆիլմը Դեվիդ Հաթերսոնի նույնանուն հետպատերազմյան վեպի հարմարեցված տարբերակն է։

2001 թվականին «Ֆորսաժ» ֆիլմում Յունը խաղացել է վիետնամական խմբավորման անգութ առաջնորդ և Վին Դիզելի հերոսի հակառակորդ Ջոն Թրանի դերը:

2002 թվականին «Մեռիր, բայց ոչ հիմա» ֆիլմում Յունը կատարել է բոնդյան չարագործ Զաոյի դերը՝ հանդես գալով Փիրս Բրոսնանի և Հոլի Բերիի հետ[3]։ Նույն տարում, ըստ «People» ամսագրի, նա ընդգրկվել է աշխարհի ամենագեղեցիկ մարդկանց ցանկում[4]։

Յունը հանդես է եկել «VS» խմբի «Call U Sexy» երգի (2004), ինչպես նաև «SWV» խմբի «Someone» երգի (1997) տեսահոլովակներում: Վերջինում հանդես է եկել նաև Շոն Քոմսը։

2005 թվականին Յունը հանդես է եկել «ABC» ընկերության «Լրտեսը» լրտեսական հեռուստասերիալի երկու դրվագում. նա խաղացել է ժամանակակից սամուրայ Կազու Թամազակիի դերը, ում Սիդնեյում հետապնդում էր Ջենիֆեր Գարների հերոսուհին։ Նա նաև հյուրի դերում հանդես է եկել «ABC» ընկերության «Բոստոնի իրավաբանները» իրավաբանական դրամեդիում և «CBS» ընկերության «C.S.I.Հանցագործության վայրը» քրեական դրամայում։

2006 թվականին մասնակցել է «Scarface: The World Is Yours» վիդեոխաղի հնչյունավորմանը, որը հիմնված է 1983 թվականին նկարահանված «Սպիով դեմքը» ֆիլմի վրա:

Յունը դարձել է «Հինգերորդ պատվիրանը» (2008) արկածային մարտաֆիլմի պրոդյուսերը, որտեղ խաղացել է նաև գլխավոր դերերից մեկը: Նկարահանման հրապարակում նրա թիմակիցներն էին Դեվիդ Կիտը և Բուկեմ Վուդբայնը։

Մարտարվեստի մասին պատմող «Երկաթյա բռունցք» ֆիլմում Ռասսել Քրոույի և Լյուսի Լյուի հետ միասին հանդես է եկել գլխավոր դերերում[5][6]։

2013 թվականին Յունը խաղացել է չարագործ Կանգա Յոնսակայի դերը «Օլիմպոսի անկումը» մարտաֆիլմում (Ջերարդ Բաթլերի հետ)[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Coming Star, Rick Yune - The Chosun Ilbo (English Edition): Daily News from Korea - art&ent
  2. Lesley Jackson։ «Rick Yune Interview»։ Martialedge.net։ Արխիվացված է օրիգինալից 2009-03-03-ին։ Վերցված է 2010-01-27 
  3. Patton, Phil (November 10, 2002). "The Spy Who Drove Me". The New York Times.
  4. «Sexiest Pop Sensation - Sexiest Man Alive, Enrique Iglesias»։ People.com։ 2002-12-02։ Վերցված է 2010-09-19 
  5. "The Man With The Iron Fists: Rick Yune On His Character". The New York Times. May 6, 2001.
  6. «Rick Yune Stars With Russell Crowe in Eli Roth's 'Man With an Iron Fists»։ thewrap.com։ 2011-03-22։ Վերցված է 2011-03-22 
  7. Kit Borys (July 10, 2012)։ «Melissa Leo and Rick Yune Joining 'Olympus Has Fallen'»։ The Hollywood Reporter 

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]