Ռիվերսայդ (Կալիֆոռնիա)
Բնակավայր | |||
---|---|---|---|
Ռիվերսայդ | |||
| |||
Երկիր | ԱՄՆ | ||
Համայնք | Ռիվերսայդ շրջան | ||
Հիմնադրված է | 1870 թ. | ||
Մակերես | 211,181608 կմ², 210,940756 կմ² | ||
ԲԾՄ | 827 ֆուտ | ||
Բնակչություն | ▲314 998 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | ||
Ժամային գոտի | PDT?, UTC-8 և UTC-7 | ||
Հեռախոսային կոդ | 951 | ||
Փոստային դասիչ | 92501–92509, 92513–92519, 92521–92522 | ||
Պաշտոնական կայք | riversideca.gov(անգլ.) | ||
| |||
Ռիվերսայդ (անգլ.՝ Riverside), քաղաք ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում, նույնանուն շրջանի վարչական կենտրոնը։ Ընկած է այդ նահանգի հարավային մասում՝ «Ներքին կայսրություն» անվանումը կրող մետրոպոլիսային տարածքում։ Մաս է կազմում նաև Մեծ Լոս Անջելեսին (Լոս Անջելեսի գործարար թաղամասից հեռավորությունը կազմում է մոտավորապես 55 կիլոմետր)։ Մոտ է նաև Լոս Անջելեսի ու Օրինջի շրջաններին, իսկ Խաղաղ օվկիանոսից հեռու է ընդամենը 47 մղոն[2]։ Ռիվերսայդ (անգլերենից թարգմանած՝ նշանակում է «Գետակողմյա») է անվանվել Սանտա Անա գետից այն կողմ գտնվելու պատճառով[3]։ Ներքին կայսրության և Ռիվերսայդ շրջանի ամենամարդաշատ բնակավայրն է. 2010 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 303.871[4]: Այդ ցուցանիշով 12-րդ տեղն է գրավում Կալիֆոռնիա նահանգում և 58-րդ տեղը՝ ԱՄՆ-ում։ Զբաղեցնում է 210,9 քառակուսի կիլոմետր տարածք, որից 210,1 քառակուսի կիլոմետրը՝ ցամաքային, 0,8 քառակուսի կիլոմետրը՝ ջրային[5]։
Ռիվերսայդը հիմնադրվել է 1870-ական թվականների սկզբներին, քաղաքի կարգավիճակ ստացել 1883 թվականի հոկտեմբերի 11-ին[6]։ Կալիֆոռնիայում ցիտրուսային մգերի արտադրության օրրանն է։ Համբավվել է նաև նրանով, որ այստեղ է գտնվում Միշն Ինն իջևանատնային համալիրը (The Mission Inn Hotel & Spa), որը Mission Revival Style կոչվող ճարտարապետական ոճով կառուցված ամենաընդարձակ շինությունն է Ամերիկայի Միացյալ Նահանգներում[7]։
Համբավավոր մյուս կառույցը Կալիֆոռնիայի համալսարանն է, որի հարկի տակ հյուրընկալվել է նաև քաղաքային մարզահամալիրը (Riverside Sports Complex): Ուշագրավ մյուս տեսարժանություններից հիշատակման են արժանի հատկապես կատարողական արվեստների կենտրոնը (Fox Performing Arts Center), քաղաքային թանգարանը, լուսանկարչության կալիֆոռնիական թանգարանը, ցիտրուսային բույսերի կալիֆոռնիական պետական և պատմական այգին, պատմական և եզակի նարնջենին (Parent Washington Navel Orange Tree)[8]:
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2011-2015 թվականների տվյալների միջինացմամբ՝ Ռիվերսայդցիների 58,71 %-ի տնային խոսակցական լեզուն եղել է անգլերենը, 33,69 %-ինը՝ իսպաներենը, 1,18 %-ինը՝ չինարենը, 0,96 %-ինը՝ վիետնամերենը, 0,92 %-ինը՝ տագալոգը, 0,78 %-ինը՝ կորեերենը, 0,58 %-ինը՝ արաբերենը և 3,17 %-ինը՝ այլ լեզուներ[11]։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիվերսայդ (1981–2010 normals, extremes 1893–present)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °F (°C) | 94 (34) |
94 (34) |
102 (39) |
105 (41) |
110 (43) |
118 (48) |
118 (48) |
113 (45) |
115 (46) |
109 (43) |
100 (38) |
94 (34) |
118 (48) |
Միջին բարձր °F (°C) | 66.5 (19.2) |
67.2 (19.6) |
71.0 (21.7) |
75.3 (24.1) |
80.2 (26.8) |
84.8 (29.3) |
92.9 (33.8) |
94.3 (34.6) |
90.3 (32.4) |
81.8 (27.7) |
73.8 (23.2) |
66.6 (19.2) |
78.8 (26) |
Միջին ցածր °F (°C) | 43.3 (6.3) |
44.2 (6.8) |
46.5 (8.1) |
50.4 (10.2) |
55.6 (13.1) |
59.7 (15.4) |
63.9 (17.7) |
64.5 (18.1) |
61.9 (16.6) |
54.9 (12.7) |
46.9 (8.3) |
42.5 (5.8) |
52.9 (11.6) |
Ռեկորդային ցածր °F (°C) | 18 (−8) |
24 (−4) |
25 (−4) |
29 (−2) |
33 (1) |
35 (2) |
41 (5) |
40 (4) |
37 (3) |
30 (−1) |
23 (−5) |
21 (−6) |
18 (−8) |
Տեղումներ դյույմ (մմ) | 2.09 (53.1) |
2.51 (63.8) |
1.66 (42.2) |
0.77 (19.6) |
0.15 (3.8) |
0.08 (2) |
0.04 (1) |
0.11 (2.8) |
0.13 (3.3) |
0.51 (13) |
0.83 (21.1) |
1.45 (36.8) |
10.33 (262.4) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.01 in) | 5.5 | 5.9 | 5.1 | 2.5 | 1.0 | 0.3 | 0.5 | 0.3 | 1.0 | 1.7 | 2.7 | 3.9 | 30.4 |
աղբյուր: NOAA (temperature normals and records at Riverside Municipal Airport, precipitation normals at "Riverside Fire STN 3" ()[12][13][14] |
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիվերսայդը բարեկամական և գործընկերային հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ[15]։
- Կուաուտլա (իսպ.՝ Cuautla), Մեքսիկա
- Էնսենադա, Մեքսիկա
- Սենդայ (ճապ.՝ 仙台市), Ճապոնիա
- Հայդարաբադ (հինդի՝ हैदराबाद, անգլ.՝ Hyderabad, տելուգու՝ హైదరాబాదు), Հնդկաստան
- Ցզյանմին ( չինարեն հեշտ. 江門 , պինին: Jiāngmén), Չինաստան
- Կաննամգու, Հարավային Կորեա[16]
- Օբուասի, Գանա
- Էռլանգեն, Գերմանիա
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Durian, Hal (2013). True Stories of Riverside and the Inland Empire. Charleston, SC: The History Press. 978-1-6094-9773-6.
- Hall, Joan H. (2003). Cottages, Colonials and Community Places of Riverside, California. Riverside, CA: Highgrove Press. 0-9631618-5-7.
- Klotz, Esther H.; Hall, Joan H. (2005). Adobes, Bungalows, and Mansions of Riverside, California. Riverside, CA: Highgrove Press. 0-9631618-6-5.
- Klotz, Esther H. (1972). Riverside and the Day the Bank Broke. Riverside, CA: Rubidoux Press.
- Lech, Steve (2007). Riverside 1870–1940. Charleston, SC: Arcadia Publishing. ISBN 978-0-7385-4716-9. OCLC 127273299.
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Քաղաքի համայնապատկերը
-
Քաղաքի համայնապատկերը
-
Միշն Ինն իջևանատան իսպանական թևը
-
Միշն Իննի կամարակապ մուտքը
-
Քաղաքի առաջին եկեղեցին
-
Վիկտորյա ավենյուն
-
161 ոտնաչափ բարձրությամբ երկնաքեր Կալիֆոռնիայի համալսարանի մոտ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ calculate travel time. «Flight Distance from Riverside, CA to Laguna Beach, CA». Travelmath.com. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ Gunther, pages 427–429.
- ↑ «California Trend Report 2: State and Complete Places». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 10. 9. 2012.-ին.
- ↑ GCT-PH1 - Population, Housing Units, Area, and Density: 2010 - State -- Place and (in selected states) County Subdivision» (em inglês). United States Census Bureau. Consultado em 21 de setembro de 2011
- ↑ «California Cities by Incorporation Date». California Association of Local Agency Formation Commissions. Consultado em 29 de setembro de 2012. Arquivado do original (Word) em 17 de outubro de 2013
- ↑ «Riversideca.gov» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ [1] August 5, 2004
- ↑ «Riverside, CA Population - Census 2010 and 2000». censusviewer.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին..
- ↑ «Population of California - Census 2010 and 2000». censusviewer.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին..
- ↑ «American FactFinder - Results». factfinder.census.gov (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին..
- ↑ «NOWData - NOAA Online Weather Data». National Oceanic and Atmospheric Administration. Արխիվացված է օրիգինալից 2021-04-26-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Station Name: CA RIVERSIDE MUNI AP». National Oceanic & Atmospheric Administration. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «CA Riverside Fire STN 3». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ International Relations Արխիվացված 2012-05-16 Wayback Machine Riverside, California (անգլ.)
- ↑ «International Relations». riversideca.gov (անգլերեն). 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 27 janvier 2013-ին.
{{cite web}}
: Text "2010 Photo Gallery" ignored (օգնություն); Unknown parameter|jour=
ignored (օգնություն).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Riverside History
- Riverside travel guide from Wikivoyage
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիվերսայդ (Կալիֆոռնիա)» հոդվածին։ |
|