Ռիս Մաքքլենագան
| Ռիս Մաքքլենագան | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | արական |
| Մասնագիտացում | սպորտային մարմնամարզիկ |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 21, 1999 (26 տարեկան) |
| Ծննդավայր | Newtownards[1] |
| Հասակ՝ | 1,71 մետր |
Ռիս Ջոշուա Մաքքլենագան (անգլ.՝ Rhys Joshua McClenaghan, հուլիսի 21, 1999, Newtownards[1]), իռլանդացի մարմնամարզիկ, աշխարհի կրկնակի չեմպիոն (2022, 2023), Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2018), Համագործակցության խաղերի չեմպիոն։ Հանդես է գալիս Իռլանդիայի հավաքականում ներքին և միջազգային մեկնարկներում, Իսկ Մեծ Բրիտանիայի առաջնությունում հանդես է գալիս Հյուսիսային Իռլանդիայի դրոշի ներքո:
Կենսարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիս Մաքքլենագանը ծնվել է 1999 թվականի հուլիսի 21-ին Հյուսիսային Իռլանդիայի Նյութաունարդս քաղաքում (Անտրիմ կոմսությունում)։ Մարմնամարզությամբ սկսել է զբաղվել 6 տարեկանից[2]։ Նրա մարզիչը նախկին պրոֆեսիոնալ մարմնամարզիկ Լյուկ Քարսոնն է։ Իռլանդացի մարմնամարզիկն առավել հաջող է հանդես գալիս նժույաթափերում։ Մինչև 2018 թվականը հանդես է եկել «Rathgael Gym» ակումբում[3]։ 2018 թվականի հուլիսից մարզվում է Դուբլինի մարմնամարզության ազգային ուսումնական կենտրոնում։
2016 թվականին պատանի Մարմնամարզիկը դարձել է Մեծ Բրիտանիայի առաջնության բրոնզե մեդալակիր՝ նժույգթափերում զիջելով միայն Օլիմպիական խաղերի մրցանակակիրներ Լուիս Սմիթին և Մաքս Ուիթլոքին[4]։ Մայրցամաքի պատանեկան առաջնությունում Ռայսը կարողացել է իրեն դրսևորել միջազգային մակարդակում. նույն մարզաձևում նա նվաճել է արծաթե մեդալ: Մաքքլենագանը դարձել է երկրի պատմության մեջ առաջին մեդալակիրը սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնություններում[5]։
Մեկ տարի անց Ռայսը սկսել է ելույթ ունենալ մեծահասակների մրցումներում։ Աշխարհի առաջնությունում նա չի կարողացել որակավորվել՝ նախնական փուլում զբաղեցնելով 14-րդ տեղը[6]։
2018 թվականին Համագործակցության խաղերում Մաքքլենագանը հանդես է եկել Հյուսիսային Իռլանդիայի դրոշի ներքո և դարձել չեմպիոն՝ առաջ անցնելով աշխարհի գործող չեմպիոն և օլիմպիական չեմպիոն անգլիացի Մաքս Ուիթլոքից: Այս ոսկե մեդալը միակն էր հյուսիսիռլանդական թիմի համար այդ Համագործակցության խաղերում[7]։ Այս մրցումներից հետո իռլանդացին որոշակի դժվարություններ է ունեցել՝ կապված մարզումների կազմակերպման հետ։ Նրա մարզչին հեռացրել են ակումբից ֆինանսական խնդիրների պատճառով, և Ռիսը ստիպված է եղել մարզվել իր տան այգում[8]։ Սակայն շուտով Իռլանդիայի սպորտային մարմնամարզության ֆեդերացիան մարմնամարզիկին և նրա մարզչին ապահովել է Դուբլինում բնակարանով, ֆինանսավորմամբ և մարզումների պայմաններով[9]։ Չնայած կազմակերպչական բոլոր խնդիրներին, Ռիս Մաքքլենագանը հիանալի է անդես եկել Եվրոպայի առաջնությունում: Մայրցամաքային առաջնությունում նա ոսկե մեդալ է նվաճել նժույգթափերում։ Նրա հաղթանակը դարձել է Իռլանդիայի պատմության մեջ առաջին ոսկե մեդալը Եվրոպայի առաջնություններում[10]։
2024 թվականի Ամառային օլիմպիական խաղերում Մաքքլենագանը ոսկե մեդալ է նվաճել նժույգթափերում[11]։ Դա դարձել է Իռլանդիայի պատմության մեջ առաջին մեդալը և մարմնամարզության առաջին ոսկին:
Անատական արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպայի առաջնություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ոսկե մեդալ Եվրոպայի 2018 թվականի առաջնությունում (Գլազգո, Մեծ Բրիտանիա) (նժույաթափեր)
Համագործակցության Խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ոսկե մեդալ 2018 թվականի Համագործակցության խաղերում (ոլդ Քոստ, Ավստրալիա) (նժույաթափեր)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://mobile.twitter.com/McClenaghanRhys/status/983701262511128576
- ↑ David Kelly (2017-05-27). «Rising star Rhys has gymnastics world at his feet». belfasttelegraph.co.uk. Արխիվացված օրիգինալից 2017-07-04-ին. Վերցված է 2018-08-21-ին.
- ↑ «Rhys McClenaghan to return to training in Dublin». belfasttelegraph.co.uk. 2017-07-26. Արխիվացված օրիգինալից 2018-07-11-ին. Վերցված է 2018-08-21-ին.
- ↑ «McClenaghan and McAteer win British Championship bronze». BBC. 2017-04-11. Արխիվացված օրիգինալից 2018-06-26-ին. Վերցված է 2018-08-21-ին.
- ↑ Philip Watson (2016-06-06). «Rhys McClenaghan earns Ireland first ever European medal in gymnastics». The Irish News. Արխիվացված օրիգինալից 2018-08-12-ին. Վերցված է 2018-08-21-ին.
- ↑ «Results for 47th FIG Artistic Gymnastics World Championships Montreal (CAN)». FIG. Արխիվացված օրիգինալից 2018-09-06-ին. Վերցված է 2018-08-21-ին.
- ↑ «In full: All the Northern Ireland competitors' results at the 2018 Commonwealth Games». belfasttelegraph.co.uk. 2018-04-16. Վերցված է 2018-08-21-ին.
- ↑ «Another gold for Northern Ireland gymnast forced to train in his mum's back garden». belfasttelegraph.co.uk. 2018-08-13. Արխիվացված օրիգինալից 2018-08-13-ին. Վերցված է 2018-08-21-ին.
- ↑ Peter Sweeney (2018-08-08). «Euros a stepping-stone to Olympics for ambitious Rhys». rte.ie. Արխիվացված օրիգինալից 2018-08-14-ին. Վերցված է 2018-08-21-ին.
- ↑ «Rhys McClenaghan lands Ireland's first ever European gymnastics gold». The Irish News. 2018-08-13. Վերցված է 2018-08-21-ին.
- ↑ Gunston, Jo. «Paris 2024 Gymnastics: All results, as Rhys McClenaghan wins emotional gold in men's pommel horse final». Olympics.com. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 3-ին.