Ռիսակո Կավայի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիսակո Կավայի
Risako Kawai2.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝ճապ.՝ 川井 梨紗子
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝Flag of Japan.svg Ճապոնիա
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 21, 1994(1994-11-21)[1] (28 տարեկան)
Ծննդավայր՝Tsubata, Kahoku district, Իսիկավա (պրեֆեկտուրա), Ճապոնիա

Ռիսակո Կավայի (ճապ.՝ 川井 梨紗子, նոյեմբերի 21, 1994(1994-11-21)[1], Tsubata, Kahoku district, Իսիկավա (պրեֆեկտուրա), Ճապոնիա), ճապոնացի մարզուհի (ազատ ոճի ըմբշամարտ)[2], կրկնակի օլիմպիական չեմպիոն (2016 և 2020), աշխարհի առաջնությունների եռակի չեմպիոն և մեդալակիր, Ասիայի քառակի չեմպիոն։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիսակոյի հայրը եղել է հունահռոմեական ոճի ըմբիշ, որը մասնակցել է 1989 թվականի աշխարհի առաջնությանը։ Նրա երկու քույրերը նույնպես զբաղվել են ըմբշամարտով։

Դեռ դպրոցում ուսանելու ժամանակ Ռիսակոն հաղթել է ըմբշամարտի մի քանի ազգային պատանեկան մրցումներում։ 2013 թվականին ընդունվել է համալսարան, իսկ 2014 թվականին Ճապոնիայի թիմի կազմում նվաճել է ըմբշամարտի աշխարհի գավաթը։ 2015 թվականի աշխարհի առաջնությունում զբաղեցրել է երկրորդ տեղը մինչև 63 կգ քաշային կարգում[3], ինչը նրան թույլ է տվել որակավորվել 2016 թվականի Օլիմպիական խաղերի համար։ 2016 թվականի փետրվարին նվաճել է Ասիայի առաջնության ոսկե մեդալ։ Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում հաղթել է ռուսաստանցի Իննա Տրաժուկովային, եզրափակիչում՝ բելառուս Մարիա Մամաշուկին: Նույն թվականի նոյեմբերին պարգևատրվել է Պատվո մեդալով մանուշակագույն ժապավենով։

2017 թվականին տեղափոխվել է մինչև 60 կգ քաշային կարգ, որտեղ հաղթել է Ասիայի և աշխարհի առաջնություններում։

2019 թվականին Ղազախստանում կայացած աշխարհի նախաօլիմպիական առաջնությունում մինչև 57 կգ քաշային կարգում Ռիսակոն նվաճել է ոսկե մեդալ՝ դառնալով չեմպիոն և ստանալով օլիմպիական ուղեգիր իր ազգային օլիմպիական կոմիտեի համար։

2021 թվականին Կավասին ոսկե մեդալ է նվաճել Տոկիոյի Օլիմպիական խաղերում մինչև 57 կգ քաշային կարգում։ Նրա կրտսեր քույրը ՝ Յուկակոն, նախօրեին ոսկե մեդալ է նվաճել մինչև 62 կգ քաշային կարգում[4]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Tokyo Sports
    • Ըմբշամարտի հատուկ մրցանակ (2016, 2017)[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Risako_Kawai
  2. «Risako Kawai»։ Rio 2016։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-26-ին։ Վերցված է 18 August 2016 
  3. «2015 World Weightlifting Championships Results Book»։ United World Wrestling։ Արխիվացված է օրիգինալից 30 May 2020-ին։ Վերցված է 30 May 2020 
  4. Landers, Serena (August 5, 2021), «Wrestling: Risako Kawai Follows Sister Yukako in Winning Gold», Japan Forward, https://japan-forward.com/wrestling-risako-kawai-follows-sister-yukako-in-winning-gold/ 
  5. «東京スポーツ プロレス大賞(2010~)»։ Tokyo Sports (Japanese)։ Վերցված է 16 December 2017