Ռիպոն
| Քաղաք | |||
|---|---|---|---|
| Ռիպոն | |||
| |||
| 54°8′17″N 1°31′25″W / 54.13806°N 1.52361°W | |||
| Երկիր | |||
| Անգլիայի շրջաններ | Յորքշիր և Համբեր | ||
| Անգլիայի կոմսություն | Հյուսիսային Յորքշիր | ||
| Առաջին հիշատակում | 715 | ||
| Բնակչություն | 15 922 մարդ (2001) | ||
| Ժամային գոտի | UTC+0, ամառը UTC+1 | ||
| Հեռախոսային կոդ | 01765 | ||
| Փոստային ինդեքս | HG | ||
| Փոստային դասիչ | HG4 | ||
| Պաշտոնական կայք | visitripon.org | ||
|
| |||
Ռիպոն (անգլ.՝ Ripon), ոչ մեծ քաղաք Հյուսիսային Յորքշիրում, Անգլիա, պատմականորեն հանդիսանում է Ռիպոնի և Լիդսի անգլիական եկեղեցական թեմի կենտրոնը։ Այն ընկած է Հարրոգեյթից մոտավորապես 20 կմ հեռավորության վրա։ Ռիպոնի տեսարժան վայրերն են 12-րդ դարի Մայր տաճարը, ձիարշավարանը, ինչպես նաև նրա շրջակայքում գտնվող Ֆաունտյան աբբայության ավերակները, որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕյի Համաշխարհային ժառանգության ցանկում։
Առաջացման պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայիս Ռիպոնի տարածքով նախկինում անցնում էին երկու հռոմեական ճանապարհներ, որոնցից մեկի և Սկելլ գետի հատման վայրը ծանծաղ էր[1]։ Ենթադրվում է, որ հենց այստեղ է հնում եղել նստակյաց կյանք (պեղումները հայտնաբերել են խճանկարային հատակ)։ 6-րդ դարում այստեղ հաստատվել է կելտական մի ցեղ, հավանաբար նրանք կրել են անգլ.՝ Hrype անվանումը, ինչը ըստ հավանականության տվել է Ռիպոնին(անգլ.՝ Hrypis) իր անվանումը, ինչպես նաև շրջակայքում գտնվող որոշ բնակավայրերի[2]։
672 թվականին Ռիպոնում կառուցվել է եկեղեցի, որի վանահայրը դարձավ Ուիլֆրիդը Յորքեցին, ով մեծ ներդրում ունեցավ Հյուսիսային Անգլիայի անգլո-սաքսական կայսրություններում քրիստոնեության ընդունման գործում։ 10-րդ դարի վերջում Ռիպոնը ստացավ ազատ առևտրային քաղաքի կարգավիճակ, իսկ 1160 թվականին եկեղեցու տեղում սկսվեց վիթխարի տաճարի շինարարական աշխատանքներ, որոնք ավարտվեցին 1220 թվականին։ Տաճարը էականորեն վերանորոգվել է 16-րդ դարում՝ Կարմիր և սպիտակ վարդերի պատերազմի ավարտից հետո։

Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռիպոնի մայր տաճարը
- Աբբայության ցայտաղբյուրները
- Տունը, որտեղ հանգրվանել է Ջեյմս 1-ին արքան 1617 թվականին
- Studley Royal ազգային պարկը
- Քոլեջի նախկին շենքը
- Սենտ-Մերիի ներսում
- Ռիպոնի ջրանցքը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Քաղաքի պատմությունը Արխիվացված 2008-09-17 Wayback Machine (անգլ.)
- ↑ The Origins of The Ripley Name Արխիվացված 2006-12-12 Wayback Machine (անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռիպոնի տուրիստական կայքը
- Ռիպոնի Մայր տաճարի կայքը Արխիվացված 2021-04-15 Wayback Machine
- Ripon Gazette թերթի կայքը
- Ռիպոնի նորությունների կայքը
| ||||||||||||||||||||||
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիպոն» հոդվածին։ |
| ||||||||||

