Ռիչարդ Ֆլանագան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիչարդ Ֆլանագան
Ծնվել է1961[1][2][3][…]
ԾննդավայրLongford, Թասմանիա, Ավստրալիա
Մասնագիտությունգրող, լրագրող, կինոռեժիսոր, վիպասան և սցենարիստ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Ավստրալիա
ԿրթությունԹասմանիայի համալսարան և Վուստեր քոլեջ
Ժանրերվեպ
Պարգևներ
Կայքrichardflanagan.com
 Richard Flanagan Վիքիպահեստում

Ռիչարդ Միլլեր Ֆլանագան (անգլ.՝ Richard Miller Flanagan, 1961[1][2][3][…], Longford, Թասմանիա, Ավստրալիա), ավստրալիացի գրող, 2014 թվականի Բուքերյան մրցանակի դափնեկիր[7]։ 1998 թվականին նկարահանել է «Բամբակի ձայնը մեկ ափում» ֆիլմն ըստ իր հեղինակած համանուն վեպի[8]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլանագանը ծնվել է Թասմանիա նահանգի Լոնդֆորդ քաղաքում, 1961 թվականին։ Ընտանիքի վեց երեխաներից հինգերորդն է։ 1983 թվականին գերազանցությամբ ավարտել է Թասմանիայի համալսարան` ստանալով բակալավարի աստիճան։ Շարունակել է ուսումը Օքսֆորդի համալսարանում` Ռոդսի կրթաթոշակով, որն ավարտել է մագիստրոսի աստիճան[9]։ Բացի վեպեր և պատմվածքներ գրելը` Ռիչարդ Ֆլանագանը գրել է գրականության, շրջակա միջավայրի, արվեստի և քաղաքականության մասին` տպագրվելով ավստրալիական ու միջազգային մամուլում, այդ թվում` Լը Մոնդ, The Daily Telegraph, Süddeutsche Zeitung-ը, Նյու Յորք Թայմս և The New Yorker պարբերականներում։ Ֆլանագանը ապրում է Հոբարթում` իր կնոջ և երեք աղջիկների հետ[10]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստական գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գետային նավատարի մահը / Death of a River Guide (1994 թվական)
  • Մի ծափի ձայնը/The Sound of One Hand Clapping (1997 թվական)
  • Գոուլդի ձկների գիրքը / Gould's Book of Fish: A Novel in Twelve Fish (2001 թվական)
  • Անհայտը ահաբեկիչը / The Unknown Terrorist (2006 թվական)
  • Ցանկություն / Wanting (2008 թվական)
  • Նեղ ճանապարհ դեպի հեռավոր բևեռ / The Narrow Road to the Deep North (2013 թվական)
  • Առաջին մարդը/First Person (2017 թվական)

Ոչ գեղարվեստական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • A Terrible Beauty: History of the Gordon River Country (1985 թվական)
  • The Rest of the World Is Watching — Tasmania and the Greens, соавтор (1990 թվական)
  • Codename Iago: The Story of John Friedrich, соавтор (1991 թվական)
  • Parish-Fed Bastards. A History of the Politics of the Unemployed in Britain, 1884–1939 (1991 թվական)
  • And What Do You Do, Mr Gable? (2011 թվական)
  • Notes On An Exodus (2015 թվական)

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեկ ծափի ձայնը / The Sound of One Hand Clapping (ռեժիսոր և սցենարիստ)
  • Ավստրալիա / Australia (սցենարի համահեղինակ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 BIBSYS — 1972.
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 McKenna A. Encyclopædia Britannica
  4. https://thebookerprizes.com/fiction/backlist/2014
  5. https://www.rhodeshouse.ox.ac.uk/scholars-volunteers/rhodes-scholar-database/
  6. https://www.humanities.org.au/fellows/fellows/?find_contact_id=25710
  7. «The Man Booker Prize for Fiction Backlist | The Man Booker Prizes» (անգլերեն). themanbookerprize.com. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.
  8. Kerry Fox, Kristof Kaczmarek, Rosie Flanagan (1998 թ․ ապրիլի 23). «The Sound of One Hand Clapping». Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  9. «Richard Flanagan - Literature» (անգլերեն). literature.britishcouncil.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.
  10. «Australian Authors - Richard Flanagan». www.middlemiss.org. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Ֆլանագան» հոդվածին։