Ռիչարդ Սմոլլի
Ռիչարդ Սմոլլի անգլ.՝ Richard Smalley | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 6, 1943[1][2][3][…] |
Ծննդավայր | Ակրոն, Օհայո, ԱՄՆ[4][5] |
Մահացել է | հոկտեմբերի 28, 2005[6][3][7][…] (62 տարեկան) |
Մահվան վայր | Հյուստոն[8][9][10] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Փրինսթոնի համալսարան (1973), Չիկագոյի համալսարան, Միչիգանի համալսարան (1965), Hope College?, Southwest High School? և Southwest Early College Campus? |
Մասնագիտություն | քիմիկոս, պրոֆեսոր և գիտնական |
Աշխատատու | Ռայսի անվան համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ամերիկյան ֆիզիկական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[25] և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
![]() |
Ռիչարդ Էրեթ Սմոլին (հունիսի 6, 1943[1][2][3][…], Ակրոն, Օհայո, ԱՄՆ[4][5] - հոկտեմբերի 28, 2005[6][3][7][…], Հյուստոն[8][9][10]) ամերիկացի քիմիկոս էր, որը Ջին և Նորման Հաքերմանի անվան քիմիայի, ֆիզիկայի և աստղագիտության պրոֆեսոր էր Ռայսի համալսարանում: 1996 թվականին, նա, Ռոբերտ Քերլի՝ Ռայսի համալսարանի քիմիայի պրոֆեսոր, և Հարոլդ Կրոտոյի՝ Սասեքսի համալսարանի պրոֆեսոր, հետ համատեղ, արժանացել է քիմիայի Նոբելյան մրցանակի՝ ածխածնի նոր ձևի՝ բաքմինստերֆուլերենի, որը հայտնի է նաև որպես բաքիբոլներ, հայտնաբերման համար: Նա նանոտեխնոլոգիայի և դրա կիրառությունների կողմնակից էր:
Վաղ կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սմոլին՝ Ֆրենկ Դադլի Սմոլի կրտսերի և Էսթեր Վիրջինիա Ռոադսի 4 երեխաներից կրտսերը, ծնվել է Ակրոնում, Օհայո, 1943 թվականի հունիսի 6-ին։[26] Նա մեծացել է Կանզաս Սիթիում, Միսսուրի նահանգում։[27] Ռիչարդ Սմոլին իր հորը, մորը և մորաքրոջն է վերագրում արդյունաբերության, գիտության և քիմիայի նկատմամբ իր հոտաքրքրության ձևավորումը: Նրա հայրը՝ Ֆրենկ Դադլի Սմոլի կրտսերը, աշխատել է մեխանիկական և էլեկտրական սարքավորումների հետ և, ի վերջո, դարձել է գյուղատնտեսական գործիքների «Implement and Tractor» անվանումով առևտրային ամսագրի գործադիր տնօրեն: Նրա մայրը՝ Էսթեր Ռոադս Սմոլին, ստացել է բակալավրի աստիճան, երբ Ռիչարդը դեռահաս էր: Սմոլիի մորաքույրը՝ կին քիմիկոս Սառա Ջեյն Ռոադսը, Սմոլիի մոտ քիմիայի հանդեպ հետաքրքրություն է առաջացրել՝ թույլ տալով նրան աշխատել իր օրգանական քիմիայի լաբորատորիայում և առաջարկելով նրան ընդունվել քիմիայի ուժեղ ծրագիր ունեցող Հոուփ քոլեջ։[28]
Սմոլին երկու տարի սովորել է Հոուփ քոլեջում, նախքան Միչիգանի համալսարան տեղափոխվելը, որտեղ 1965 թվականին ստացել է գիտությունների բակալավրի աստիճան։[29] Ուսումնառության ընթացքում նա նաև աշխատել է արդյունաբերության մեջ, որտեղ զարգացրել է իր յուրահատուկ կառավարման ոճը։ 1973 թվականին՝ Էլիոթ Ռ. Բերնշտեյնի ղեկավարությամբ, նա «1,3,5 (սիմ)-տրիազինի ստորին էլեկտրոնային վիճակները» վերնագրով դոկտորական թեզը պաշտպանելուց հետո, Փրինսթոնի համալսարանում ստացել է դոկտորի կոչում։[30] 1973-1976 թվականներին նա, Դոնալդ Լևիի և Լենարդ Ուորթոնի հետ, հետդոկտորական աշխատանք է կատարել Չիկագոյի համալսարանում, որտեղ եղել է գերձայնային ճառագայթային լազերային սպեկտրոսկոպիայի զարգացման ռահվիրա։[31]
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1976 թվականին Սմոլլին աշխատանքի անցավ Ռայսի համալսարանում։[31] 1982 թվականին նա նշանակվեց Ռայսի համալսարանի Ջինի և Նորման Հաքերմանի անվան քիմիայի ամբիոնի վարիչ։ Նա 1979 թվականին օժանդակեց Ռայսի քվանտային ինստիտուտի հիմնադրմանը, 1986-ից 1996 թվականներին զբաղեցրեց նախագահի պաշտոնը։ 1990 թվականին նա դարձավ նաև ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր։ 1990 թվականին նա օգնեց Նանոմասնագիտությունների գիտության և տեխնոլոգիայի կենտրոնի հիմնադրմանը, 1996 թվականից զբաղեցրեց տնօրենի պաշտոնը։[32]
Նա 1990 թվականին դարձել է ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի, իսկ 1991 թվականին՝ Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ։[32]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Richard E. Smalley, 62, Dies; Chemistry Nobel Winner // The New York Times / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 2005. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ 2,0 2,1 Richard Smalley // The Guardian.com — 2005. — ISSN 1756-3224; 1354-4322; 0261-3077
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Richard Smalley — AIP.
- ↑ 5,0 5,1 5,2 Twenty Somethings // Texas Monthly / D. Goodgame — ATX: 1997. — ISSN 0148-7736; 2163-3274
- ↑ 6,0 6,1 6,2 Weisman B. Richard E. Smalley (6 June 1943–28 October 2005) // Physica Status Solidi B: Basic Solid State Physics — Wiley-VCH, 2006. — Vol. 243, Iss. 13. — P. 2979—2979. — ISSN 0370-1972; 1521-3951 — doi:10.1002/PSSB.200690024
- ↑ 7,0 7,1 7,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 8,0 8,1 8,2 U.S. Senate honors Rice’s Smalley with resolution — Rice University, 2005.
- ↑ 9,0 9,1 9,2 Nanotech Pioneer, Nobel laureate Richard Smalley dead at 62 — Baylor University, 2006. — Vol. 7, Iss. 1.
- ↑ 10,0 10,1 10,2 Nobel Prize in Chemistry 1996 — IUCr.
- ↑ The Nobel Prize in Chemistry 1996 — Nobel Foundation.
- ↑ The Nobel Prize amounts — Nobel Foundation.
- ↑ https://thejohnscottaward.github.io/jsc/1951-2010.html
- ↑ https://aapt.org/Programs/awards/richtmyer.cfm
- ↑ Irving Langmuir Award in Chemical Physics — APS.
- ↑ https://www.aps.org/programs/honors/prizes/langmuir.cfm
- ↑ https://welch1.org/awards/welch-award-in-chemistry/past-recipients
- ↑ https://science.osti.gov/lawrence/Award-Laureates
- ↑ https://www.seaborg.ucla.edu/previous_recipients.html
- ↑ https://www.americancarbonsociety.org/home/about/awards/#carbon
- ↑ https://www.aps.org/programs/honors/prizes/mcgroddy.cfm
- ↑ https://www.newyorkacs.org/nicholsmedalists.html
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1998. — ISSN 0242-6773
- ↑ https://www.eps.org/members/group_content_view.asp?group=85187&id=554142
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ «Dr. Richard Errett Smalley». Legacy.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Feder, Barnaby J. (2005 թ․ հոկտեմբերի 29). «Richard E. Smalley, 62, Dies; Chemistry Nobel Winner». The New York Times. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Richard E. Smalley – Biographical». Nobelprize.org. Վերցված է 2016 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ Hafner, Jason H. (2006 թ․ մայիս). «Obituary: Richard Errett Smalley». Physics Today. 59 (5): 71–72. Bibcode:2006PhT....59e..71H. doi:10.1063/1.2216973.
- ↑ Smalley, Richard Errett (1974). The lower electronic states of 1,3,5 (sym)-triazine (անգլերեն).
- ↑ 31,0 31,1 Hargittai, István; Hargittai, Magdolna (2000). Candid science. London: Imperial College Press. էջեր 363–373. ISBN 978-1-86094-151-1. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ 32,0 32,1 «Richard E. Smalley». Franklin Institute. 2014 թ․ հունվարի 15. Վերցված է 2016 թ․ հուլիսի 19-ին.
- Հունիսի 6 ծնունդներ
- 1943 ծնունդներ
- Ակրոն քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 28 մահեր
- 2005 մահեր
- Հյուստոն քաղաքում մահացածներ
- Փրինսթոնի համալսարանի շրջանավարտներ
- Չիկագոյի համալսարանի շրջանավարտներ
- Միչիգանի համալսարանի շրջանավարտներ
- Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրներ
- Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով