Ռիչարդ Սերրա
Ռիչարդ Սերրա անգլ.՝ Richard Serra | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 2, 1938[1][2][3][…] (84 տարեկան) |
Ծննդավայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Կալիֆորնիայի համալսարան Սանտա Բարբարայում (1961) և Եյլի համալսարան (1964) |
Ստեղծագործություն(ներ) | Philibert and Margaret?, Slat?, The Hedgehog and the Fox? և Fulcrum? |
Ոճ | process art?[6] և մինիմալիզմ[6] |
Ժանր | աբստրակցիոնիզմ և Վիդեոարտ |
Մասնագիտություն | քանդակագործ, նկարիչ, գծանկարիչ, հեռուստատեսային պրոդյուսեր, video artist և արվեստագետ |
Ամուսին | Nancy Graves? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Եվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիա, Բեռլինի գեղարվեստի ակադեմիա, Գեղարվեստի թագավորական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Սուրբ Ղուկասի ակադեմիա[7] և The 8th Street Club? |
![]() |
Ռիչարդ Սերրա (անգլ.՝ Richard Serra, նոյեմբերի 2, 1938[1][2][3][…], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի ժամանակակից մեծ քանդակագործ։ Աշխատել է նաև կինոյի ու վիդեոարտի բնագավառներում։
Կյանք և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռիչարդ Սերրան ծնվել է 1939 թվականին Սան Ֆրանցիսկոյում։ Նախ սովորել է Կալիֆոռնիայի համալսարանում Բերքլիում և Սանտա Բարբարայում (1957-1961) անգլիական գրականության բաժնում և ավարտել ուսումը գրականության բակալավրի աստիճանով։ Այնուհետև որոշ ժամանակ աշխատել է մետաղաձուլական գործարանում, որտեղ ծանոթացել է պողպատի մետաղական առանձնահատկություններին։ 1961-1964 թվականներին սովորել է Յեյլի համալսարանում Նյու Հեյվենում, որտեղ ուսումնասիրել է արվեստ և աշխատել գերմանացի նկարիչ Յոզեֆ Ալբերսի օգնական։ Նրա համակուրսեցիներից են եղել նկարիչներ Ռոբերտ Մանգոլդն ու Բրայս Մարդենը։ Սերրան համալսարանն ավարտել է արվեստի մագիստրոսի աստիճանով։
Ռիչարդ Սերրան իր ստեղծագործական կարիերան սկսել է որպես քանդակագործ մինիմալիստ։ Հիմնական նյութը, որով աշխատում էին իր ժամանակակից քանդակագործները, արտադրական հումքն էր, օրինակ` պողպատը, արճիճը, ռեզինը, պլաստիկը։ 1964 թվականին Սերրան ստացել է Յեյլի համալսարանի կրթաթոշակ և մեկ տարի անցկացրել Փարիզում, որտեղ ծանոթացել է երաժիշտ, կոմպոզիտոր Վուդի Գերմանի հետ։ 1960-ական թվականների վերջին նա սկսել է աշխատել մետաղով։ Նյու Յորք վերադառնալուց հետո Սերրան վաստակ ունենալու համար աշխատել է կահույքի փաթեթավորող։ Հենց այս ժամանակ է նա ծանոթացել մինիմալիզմի այնպիսի վարպետների հետ, ինչպիսիք են Ռոբերտ Սմիթսոնը, Դոնալդ Ջադը, Կառլ Անդրեն։ Ստեղծագործական այս շրջանին է պատկանում ռեզինից ու նեոնային լամպերից աշխատանքների շարքը։
1966 թվականին Հռոմում կայացել է Ռիչարդ Սերրայի անհատական առաջին ցուցահանդեսը, իսկ 1968 թվականին նրա աշխատանքները ցուցադրվել են Քյոլնում։ 1977 թվականին նա Կասելում մասնակցել է ժամանակակից արվեստի «documenta» ցուցահանդեսին։
1970-ական թվականների սկզբից վարպետը սկսել է աշխատել տպագրական գրաֆիկայի ոլորտում, որը դարձել է նրա երկրորդ տարերքը։ 1960-1970-ական թվականներին Սերրան տարվել է կինոյով, հանդես եկել որպես ֆիլմի բեմադրիչ։ Գերմանիայում եղած ժամանակ Հաթինգենում իր ապագա կնոջ` Կլարա Վեյերգրաֆի հետ (ամուսնացել են 1981 թվականին) նկարահանել է «Պողպատաձուլարան» ֆիլմը։
1970 թվականին Սերրան ապրել ու աշխատել է Ճապոնիայում։ 1970-ական թվականների սկզբին նա կերտում է իր առաջին խոշոր գործերը պողպատից։ 2005 թվականին Բիլբաոյի Գուգենհայմի թանգարանի պատվերով նա ստեղծել է «Ժամանակի մատերիա» (անգլ.՝ The Matter of Time) կոմպոզիցիան, որ բաղկացած է մետաղական ութ հսկա քանդակներից։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քանդակներ
Բրամե, Էսսեն
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Kunibert Bering: Richard Serra. Skulptur, Zeichnung, Film, 1998, Reimer. ISBN 3-496-01188-2
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իրինա Կուլիկի դասախոսությունները Գարաժ թանգարանում։ Ռիչարդ Սերրա - Անիշ Կապուր. Ծուղակներ տարածության համար
- Ռիչարդ Սերրա, Ճարտարապետական հայացք կինոյի տարածություն։ Նյու Յորքի կինոփառատոնի նոր կերպարը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Richard Serra (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ 6,0 6,1 Encyclopædia Britannica
- ↑ http://www.accademiasanluca.eu/it/accademici/id/995/
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռիչարդ Սերրա կատեգորիայում։ |
|
- Նոյեմբերի 2 ծնունդներ
- 1938 ծնունդներ
- Ապրող անձինք
- Սան Ֆրանցիսկո քաղաքում ծնվածներ
- Եյլի համալսարանի շրջանավարտներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիրներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Անձինք այբբենական կարգով
- Քանդակագործներ այբբենական կարգով
- Ամերիկացի քանդակագործներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- 20-րդ դարի ամերիկացի արվեստագետներ
- Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամներ
- 21-րդ դարի ամերիկացի արվեստագետներ
- Ամերիկացի ժամանակակից արվեստագետներ