Ռիչարդ Սաուլ Ուուրման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռիչարդ Սաուլ Ուուրման
Richard Saul Wurman2.jpg
Ծնվել էմարտի 26, 1935(1935-03-26)[1] (84 տարեկան)
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունUniversity of Pennsylvania School of Design
Մասնագիտությունգրաֆիկական դիզայներ և ճարտարապետ
ԱշխատավայրCalifornia State Polytechnic University, Pomona
Պարգևներ և
մրցանակներ
Գուգենհայմի կրթաթոշակ
Կայքwurman.com[2]
Richard Saul Wurman Վիքիպահեստում

Ռիչարդ Սաուլ Ուուրման (անգլ.՝ Richard Saul Wurman, մարտի 26, 1935(1935-03-26)[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի ճարտարապետ և գրաֆիկ դիզայներ: Ուուրմանը գրել և մշակել է ավելին քան 83 գիրք, ստեղծել TED համաժողովը[3], ինչպես նաև EG համաժողովը, TEDMED-ը և WWW համաժողովի հավաքակազմը:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդ Սաուլ Ուուրմանը գրել, ձևավորել և տպագրել է տարբեր թեմաներով ավելի քան 83 գիրք: Դրանցից երկուսը՝ «the Notebooks and Drawings of Louis I. Kahn»-ը (1963) և «What Will Be Has Always Been»-ը (1986), Լուիս Կանի բառերի կարևոր հավաքածուներն են:

1972 թվականինին Ուուրմանը ղեկավարել է IDCA խորհուրդը, 1973 թվականին Դիզայներական առաջին դաշնային խորհուրդը և Ամերիկայի ճարտարապետների ինստիտուտը:

Ուուրմանը ստացել է իր բակալավրիատի և մագիստրոսի աստիճանը Փենսիլվանիայի համալսարանում[4]: Ավարտելով 1959 թվականին՝ արժանացել է Arthur Spayed Brooks ոսկե մեդալին: Նա պարգևատրվել է մի շարք պատվավոր դոկտորների ՝ Գրեհամ Ֆելոուշիփսի, Գուգգենհեյմի, Արվեստի ազգային հիմնադրամի և Հյուսիս-արևելյան համալսարանի պատվարժան պրոֆեսորների կեղմից: Ուուրմանը պարգևատրվել է Դուբլինի Թրիթինի քոլեջի ամենամյա ոսկե մեդալով, նաև 2014թ. հոկտեմբերի 14-ին պարգևատրվել Բոստոնի Գիտությունների թանգարանի 50-րդ ամենամյա Bradford Washburn մրցանակով: Նա Ամերիկայի ճարտարապետների ինստիտուտի և Գեղարվեստական ղեկավարների փառքի սրահի անդամ է:

Այժմ նա շարունակում է աշխատել ESRI-ի և RadicalMedia-ի հետ իր համեմատական քարտեզագրական նախաձեռնության` քաղաքային պարամետրերի քարտեզագրման համար, որը կեզրափակվի ամբողջ աշխարհում քաղաքաշինության կենդանի ցանցի ստեղծմամբ:

Ուուրմանն աջակցում է նաև SENS հետազոտական հիմնադրամին,որը շահույթ չհետապնդող կենսատեխնոլոգիաների կազմակերպություն է և ձգտում է վերականգնել ծերացումից հասցրված վնասները և ընդլայնել առողջ ապրելակերպը[5]:

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուուրմանը բնակվում է Ֆլորիդայի Golden Beach քաղաքում իր կնոջ՝ վիպասան Գլորիա Նեգիի և իրենց 3 շների հետ: Նրանք ունեն չորս երեխա և վեց թոռ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. http://www.wurman.com/
  3. «The 30th birthday of TED: Richard Saul Wurman at TED2014»։ Blog.ted.com։ 2014-03-17։ Վերցված է 2014-07-20 
  4. "Richard Saul Wurman". AIGA: the professional association for design. aiga.org. Retrieved 2016-11-03.
  5. http://www.sens.org/outreach/celebrity-reimagine-aging-campaign