Ռիչարդ Սայքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռիչարդ Սայքս
Richard Sykes
Richard Sykes.jpg
Ծնվել է1942 թվականի օգոստոսի 7
ԾննդավայրՅորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԿրթությունԲրիստոլի համալսարան և Լոնդոնի թագավորական քոլեջ
ՄասնագիտությունENRC նախագահի տեղակալ, ENRC Ավագ անկախ տնօրեն, ENRC վարձատրությունների կոմիտեի նախագահ, The UK Stem Cell հիմնադրամի նախագահ, Lonza AG-ի տնօրեն
ԱշխատավայրՆոթինգհեմի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Ազնվական կոչում
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն

Սըր Ռիչարդ Սայքս (անգլ․ Sir Richard Sykes), ծնվել է 1942 թվականի օգոստոսի 7-ին[1]։ Սըր Ռիչարդ Սայքսը ENRC-ի նախագահի տեղակալն ու Ավագ անկախ տնօրենն է։ Նա նաև ENRC վարձատրությունների կոմիտեի նախագահն է։ Սըր Ռիչարդը ներկայումս զբաղեցնում է The UK Stem Cell հիմնադրամի նախագահի ու Lonza AG-ի տնօրենի պաշտոնները[2]։

Սըր Ռիչարդը նաև Թագավորական Հասարակության խորհրդի անդամն ու Բնական Պատմության Թանգարանի (Լոնդոնում) և Թագավորական Բուսաբանական Այգիների (Լոնդոնի արևմուտքում) խնամակալն է։ Նա եղել է GlaxoSmithKline միավորության ղեկավարն ու Մեծ Բրիտանիայի գիտության զարգացման միության նախագահը։ Նա հայտնի է դարձել Ռանիտիդին (Zantac) դեղորայքի ներմուծման համար, երբ զբաղեցնում էր GlaxoSmithKline-ի ղեկավարի պաշտոնը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սըր Ռիչարդ Սայքսը ստացել է մանրէական բիոքիմիայի գիտությունների թեկնածուի կոչում Բրիստոլի համալսարանում։ Նա նաև մի շարք համալսարանների (Մադրիդում, Քրանֆիլդում, Բրունելոում, Էդինբուրգում և այլն) պատվավոր անդամ է։

1994 թվականին նրան շնորհեցին ազնվական կոչում (դրա համար էլ նա կրում է Սըր տիտղոսը) դեղագործական ոլորտում լավ աշխատանքի համար։ 1999 թվականին սըր Ռիչարդը ստացավ «Singapore National Day Public Service Star Award» մրցանակը Սինգապուրի տնտեսության ոլորտում արժանիքների համար։

1997 թվականից մինչև 2008 թվականը նա Rio Tinto PLC ընկերակցության ավագ տնօրենն էր։ Սըր Ռիչարդն ունի ավելի քան 30-տարվա աշխատանքային փորձ բիոտեխնոլոգիաների ու դեղագործական ոլորտներում։ 1995-2000 թվականներին նա աշխատել է GlaxoWellcome-ի նախագահի ու գլխավոր տնօրենի պաշտոնին, իսկ հետո GlaxoSmithKline-ի նախագահի պաշտոնին մինչև 2002 թվականը։ 2000-ից մինչև 2008 թվականները Սայքսը Լոնդոնի Կայսերական քոլեջի (Imperial College London) համալսարանի ռեկտորն էր։ 2008 թվականի դեկտեմբերից մինչև 2010 թվականի հուլիս սըր Ռիչարդն առողջապահության Ազգային ծառայության Լոնդոնի ստորաբաժանման նախագահն էր (NHS London

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Биография Сэра Ричарда Сайкса (Английский)
  2. «Руководство ENRC»։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-04-18-ին։ Վերցված է 2011-02-15 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]