Ռիչարդ Ռուսսո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիչարդ Ռուսսո
Richard Russo.jpg
Ծնվել էհուլիսի 15, 1949(1949-07-15)[1][2][3][…] (73 տարեկան)
ԾննդավայրՋոնսթաուն, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունգրող, սցենարիստ և վիպասան
Լեզուանգլերեն
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունԱրիզոնայի համալսարան
Ուշագրավ աշխատանքներEmpire Falls?
Աշխատավայրքոլեջ Կոլբի
Պարգևներ

Ռիչարդ Ռուսսո (Richard Russo, հուլիսի 15, 1949(1949-07-15)[1][2][3][…], Ջոնսթաուն, Նյու Յորք, ԱՄՆ), ժամանակակից ամերիկացի արձակագիր, վիպասան, սցենարիստ, ուսուցիչ

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսսոն ծնվել է Նյու Յորք նահանգի Ջոնսթաուն քաղաքում։ Մանկությունն ու պատանեկությունն անց է կացրել մերձակա Գլովերսվիլում։ Բարձրագույն կրթություն, բակալավրի, ապա՝ գեղարվեստի մագիստրոսի և այնուհետև՝ փիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչում է ստացել Արիզոնայի համալսարանում, ուր հաճախել է 1967-ից 1979 թվականների միջակայքում[4]։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսսոյի առաջին վեպը՝ «Mohawk»-ը, որ գրել էր Հարավային Իլինոյսի՝ Քարբոնդեյլում գտնվող համալսարանում դասախոսելու հետ մեկտեղ, լույս է տեսել 1986 թվականին։ Ինչպես այդ երկը, այնպես էլ հետագայում նրա գրած գործերից շատերը կիսով չափ ինքնակենսագրական բնույթ ունեն և պարունակում են դրվագներ՝ սկսած Նյու Յորք նահանգում անցկացրած տարիներից, վերջացրած Քոլբի քոլեջում գրականություն դասավանդելու ժամանակներով (հետագայում նա թողել է աշխատանքն այդ քոլեջում)[5]։ Ներկայումս գրողն ապրում է Մեն նահանգի Քամդեն քաղաքում։

Նրա՝ 2001 թվականին հրատարակված «Էմփայր Ֆոլզ» (Empire Falls) վեպը 2002 թվականին Պուլիտցերյան մրցանակի է արժանացել «Գեղարվեստական արձակ» անվանակարգում։ Դրանից հետո Ռուսսոն գրել է ևս յոթ վեպ, պատմվածքների մեկ ժողովածու և հիշողությունների մի գիրք (Elsewhere-ը)։ Նրա պատմվածքներից «Ձիավորը» («Horseman)» տպագրվել է The Best American Short Stories 2007 ժողովածուում, որը լույս է ընծայվել Սթիվեն Քինգի ու Հեյդի Փիթլորի խմբագրությամբ։

Ռուսսոն կինոռեժիսոր Ռոբերտ Բենտոնի հետ 1998 թվականին գրել է «Աղջամուղջ» սցենարը, որը, կարճ ժամանակ անց, վերջինս նկարահանել է։ Բենտոնը մինչ այդ՝ 1994 թվականին սցենար էր գրել Ռուսսոյի «Ոչ ոք հիմար չէ» («Nobody's Fool») վեպի հիման վրա և նկարահանել էր նույնանուն ֆիլմը, որտեղ գլխավոր դերակատարմամբ հանդես է եկել կինոաստղ Փոլ Նյումանը։ Հետագայում Ռուսսոն հեռուստաթատերախաղ է գրել իր «Էմփայր Ֆոլզ» վեպի հիման վրա՝ HBO հեռուստաընկերության համար։ 2005 թվականին նա հեղինակել է երկու կինոսցենար՝ «Սառցե բերքահավաք»-ի («Ice Harvest») և կինոռեժիսոր Նայոլ Ջոնսոնի «Keeping Mum»-ի համար, որտեղ գլխավոր դերում նկարահանվել է Ռոուեն Ատկինսոնը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսսոն ու իր կինը՝ Բարբարան, ապրում են Մեն նահանգի Փորթլենդ քաղաքում[6]։ Ձմեռները անց են կացնում Բոստոնում[7]։ Նրանք երկու դուստր ունեն՝ Քեյթը և Էմիլին։

Հիմնական երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1986 — Mohawk (Vintage Books)
  • 1988 — The Risk Pool (Random House)
  • 1993 — Nobody's Fool (Random House)
  • 1997 — Straight Man (Random House)
  • 2001 — «Էմփայր Ֆոլզ»]] / անգլ.՝ Empire Falls (Alfred A. Knopf) — Պուլիտցերյան մրցանակ
  • 2002 — The Whore's Child and Other Stories (Alfred A. Knopf)
  • 2007 — Bridge of Sighs (Alfred A. Knopf)
  • 2009 — That Old Cape Magic (Random House)

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1994 — Ոչ ոք հիմար չէ / անգլ.՝ Nobody's Fool
  2. 1998 — «Աղջամուղջ» / անգլ.՝ Twilight
  3. 2001 — «Ֆլամինգո այգաբացը» (TV) / անգլ.՝ The Flamingo Rising
  4. 2003 — «Բախում ճակատագրի հետ» (TV) / անգլ.՝ Brush with Fate
  5. 2005 — «Keeping Mum» / անգլ.՝ Keeping Mum
  6. 2005 — «Սառցե բերքահավաք» / անգլ.՝ The Ice Harvest
  7. 2005 — «Էմփայր Ֆոլզ» (TV) / անգլ.՝ Empire Falls
  8. 2010 — «The Risk Pool» / անգլ.՝ The Risk Pool

Պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2005 — «Սառցե բերքահավաք» / անգլ.՝ The Ice Harvest

Դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2003 — «Բիծ՝ անունի վրա» / անգլ.՝ The Human Stain — ֆակուլտետի հանձնաժողովի անդամ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. Birnbaum, Robert (2001)։ «Interview: Richard Russo»։ identity theory։ Վերցված է June 7, 2010 
  5. «Richard Russo»։ New York State Writers Institute, State University of New York։ 2002։ Արխիվացված է օրիգինալից 2007-02-19-ին։ Վերցված է 2007-03-20 
  6. «For Pulitzer Prize-winning Portland author Richard Russo, the story starts at home»։ Press Herald (en-US)։ 2016-02-21։ Վերցված է 2018-06-11 
  7. «Richard Russo Profile»։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-03-ին։ Վերցված է 2019-07-14 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ռիչարդ Ռուսսո հոդվածին