Ռիչարդ Ռոբերտս
| Ռիչարդ Ռոբերտս | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 6, 1943[1] (82 տարեկան) |
| Ծննդավայր | Դերբի, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | անգլերեն |
| Կրթություն | Շեֆիլդի համալսարան[2] և Բիչեն Քլիֆ դպրոց |
| Մասնագիտություն | կենսաբան, կենսաքիմիկոս և համալսարանի դասախոս |
| Աշխատատու | New England Biolabs?, Հարվարդի համալսարան, Քոլդ Սփրինգ Հարբոր լաբորատորիա, Քոլդ Սփրինգ Հարբոր լաբորատորիա[3], Քոլդ Սփրինգ Հարբոր լաբորատորիա[4] և Հարվարդի համալսարան[5] |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Մոլեկուլային կենսաբանության եվրոպական կազմակերպություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Լոնդոնի թագավորական ընկերություն[10] |
Սըր Ռիչարդ Ջոն Ռոբերտսը (սեպտեմբերի 6, 1943[1], Դերբի, Անգլիա, Միացյալ Թագավորություն) բրիտանացի կենսաքիմիկոս և մոլեկուլային կենսաբան: 1993 թվականին նա Ֆիլիպ Ալեն Շարփի հետ համատեղ արժանացել է ֆիզիոլոգիայի կամ բժշկության Նոբելյան մրցանակի՝ կորիզավորների ԴՆԹ-ում ինտրոնների և գեների սփլայսինգի մեխանիզմի հայտնաբերման համար։ Ներկայումս նա աշխատում է Նյու Ինգլենդի բիոլաբսում։[11][12][13]
Վաղ կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոբերտսը ծնվել է Դերբիում՝ Էդնայի (Ալսոփ) և ավտոմեխանիկ Ջոն Ռոբերտսի ընտանիքում։[14] Երբ նա չորս տարեկան էր, Ռոբերտսի ընտանիքը տեղափոխվեց Բաթ։ Բաթում նա հաճախել է Բաթ քաղաքի տղաների դպրոց։[14] Մանկուց նա սկզբում ցանկանում էր դառնալ դետեկտիվ, իսկ հետո, երբ նրան քիմիայի հավաքածու նվիրեցին՝ քիմիկոս։ 1965 թվականին նա ավարտեց Շեֆիլդի համալսարանը՝ ստանալով քիմիայի բակալավրի աստիճան, իսկ 1969 թվականին՝ դոկտորի աստիճան։[15] Նրա թեզը վերաբերում էր նեոֆլավոնոիդների և իզոֆլավոնոիդների ֆիտոքիմիական ուսումնասիրություններին։[16][17]
Կարիերա և հետազոտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1969-1972 թվականներին, մինչ Քոլդ Սփրինգ Հարբոր լաբորատորիա տեղափոխվելը, նա հետդոկտորական հետազոտություններ է կատարել Հարվարդի համալսարանում։ ref name="nobelbio">Anon (1993). «Richard J. Roberts - Biographical». Nobel Foundation. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2016-02-28-ին.</ref> before moving to Cold Spring Harbor Laboratory,[18] Նրան աշխատանքի էր ընդունել ԴՆԹ-ի կառուցվածքի համահեղինակ և Նոբելյան մրցանակակիր Ջեյմս Դյուի Ուոթսոնը։ Այդ ընթացքում նա առաջին անգամ այցելեց նաև MRC մոլեկուլային կենսաբանության լաբորատորիա՝ աշխատելով Ֆրեդ Սանգերի հետ։[19] 1977 թվականին նա հրապարակեց ՌՆԹ սպլայսինգի իր հայտնագործությունը։.[18] 1992 թվականին նա տեղափոխվեց New England Biolabs։[14] Հաջորդ տարի նա կիսեց Նոբելյան մրցանակը Քոլդ Սփրինգ Հարբորի իր նախկին գործընկերոջ՝ Ֆիլիպ Ալեն Շարփի հետ։[20]
Ռոբերտսի կողմից գեների այլընտրանքային սպլայսինգի հայտնաբերումը, խոր ազդեցություն է ունեցել մոլեկուլային կենսաբանության ուսումնասիրության և կիրառման վրա:[21] Գիտակցումը, որ առանձին գեներ կարող են գոյություն ունենալ որպես առանձին, անջատված հատվածներ ԴՆԹ-ի ավելի երկար շղթաների ներսում, առաջին անգամ ծագել է նրա 1977 թվականի ադենովիրուսի ուսումնասիրության ժամանակ[18], որը սովորական մրսածության պատճառ հանդիսացող վիրուսներից մեկն է: Ռոբերտի այս ոլորտում կատարած հետազոտությունները հանգեցրին գենետիկայի մեր ընկալման հիմնարար փոփոխության և հանգեցրին ավելի բարձր օրգանիզմներում, այդ թվում՝ մարդկանց մոտ, բաժանված գեների հայտնաբերմանը:[21][13]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Richard J. Roberts Biographical — Nobel Foundation.
- ↑ Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
- ↑ Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
- ↑ Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
- ↑ Guggenheim Fellows-ի տվյալների բազա
- ↑ The Nobel Prize in Physiology or Medicine 1993 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ https://royalsociety.org/grants-schemes-awards/awards/gabor-medal/
- ↑ https://royalsociety.org/people/richard-roberts-12188
- ↑ Roberts, R. J.; Chang, Y. -C.; Hu, Z.; Rachlin, J. N.; Anton, B. P.; Pokrzywa, R. M.; Choi, H. -P.; Faller, L. L.; Guleria, J.; Housman, G.; Klitgord, N.; Mazumdar, V.; McGettrick, M. G.; Osmani, L.; Swaminathan, R.; Tao, K. R.; Letovsky, S.; Vitkup, D.; Segrè, D.; Salzberg, S. L.; Delisi, C.; Steffen, M.; Kasif, S. (2010). «COMBREX: A project to accelerate the functional annotation of prokaryotic genomes». Nucleic Acids Research. 39 (Database issue): D11–D14. doi:10.1093/nar/gkq1168. PMC 3013729. PMID 21097892.
- ↑ Roberts, R. J.; Varmus, H. E.; Ashburner, M.; Brown, P. O.; Eisen, M. B.; Khosla, C.; Kirschner, M.; Nusse, R.; Scott, M. (2001). «Information Access: Building A GenBank of the Published Literature». Science. 291 (5512): 2318–9. doi:10.1126/science.1060273. PMID 11269300. S2CID 34395787.
- ↑ 13,0 13,1 Կաղապար:Scopus
- ↑ 14,0 14,1 14,2 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>պիտակ՝ «nobelbio» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>պիտակ՝ «whoswho» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Roberts, Richard John (1969). Phytochemical studies involving neoflavanoids and isoflavanoids. copac.jisc.ac.uk (PhD thesis). University of Sheffield. OCLC 270832404. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ Richard J. Roberts Կաղապար:ORCID
- ↑ 18,0 18,1 18,2 Chow, Louise T.; Gelinas, Richard E.; Broker, Thomas R.; Roberts, Richard J. (1977). «An amazing sequence arrangement at the 5' ends of adenovirus 2 messenger RNA». Cell. 12 (1): 1–8. doi:10.1016/0092-8674(77)90180-5. PMID 902310. S2CID 2099968.
- ↑ «The Nobel Prize in Physiology or Medicine 1993». NobelPrize.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-07-14-ին.
- ↑ Klimasauskas, Saulius; Kumar, Sanjay; Roberts, Richard J.; Cheng, Xiaodong (1994). «Hhal methyltransferase flips its target base out of the DNA helix». Cell. 76 (2): 357–369. doi:10.1016/0092-8674(94)90342-5. PMID 8293469. S2CID 23161543.
- ↑ 21,0 21,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>պիտակ՝ «frs» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
- Սեպտեմբերի 6 ծնունդներ
- 1943 ծնունդներ
- Ապրող անձինք
- Դերբի քաղաքում ծնվածներ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով