Ռիչարդ Ջոնս (աճպարար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիչարդ Ջոնս
անգլ.՝ Richard Jones
Ծնվել էսեպտեմբերի 21, 1990(1990-09-21) (33 տարեկան)
ԾննդավայրԼեյթոնսթոուն, Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Քաղաքացիություն{{{2}}} Մեծ Բրիտանիա
Ազգությունբրիտանացի
ԿրթությունWest Hatch High School?
Մասնագիտությունձեռնածու-աճպարար
Աշխատանքաճպարար, զինվորական
Գործունեություն2016- մինչ օրս

Ռիչարդ Ջոնս (անգլ.՝ Richard Jones, սեպտեմբերի 21, 1990(1990-09-21), Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի աճպարար և բրիտանական զինված ուժերի զինծառայող։ Առավել հայտնի է դարձել՝ հաղթելով «Բրիտանիան փնտրում է տաղանդների» հեռուստամրցույթի 10-րդ եթերաշրջանը հաղթելու համար[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնսը ծնվել է Լեյթոնսթոնում, Լոնդոն։ Մանկությունն անց է կացրել Էսսեքս կոմսության Չիգվել համայնքում[2][3]։ 2010 թվականին ծառայության է անցել Մեծ Բրիտանիայի զինված ուժերում և մեկ տարի սովորել Թուիքենեմի Երաժշտության թագավորական ռազմական դպրոցում։ Ներկայումս բնակվում է Սաութ Վուդհեմ Ֆերրերսում[4]։

Երեք տարի նվագել է «Parachute Regiment» բենդի կազմում։ 2014 թվականին ծառայության է անցել Թագավորական հեծելազորում՝ որպես պատվո պահակախմբի անդամ[5]։

2016 թվականի մարտի 15-ին, որպես մասնակից, հանդես է եկել բրիտանական ITV հեռուստաընկերության «Հետապնդում» հեռուստաշոուում[6]։

2016 թվականի հունիսի 11-ին, Մեծ Բրիտանիայի թագուհու 90- ամյակի տոնակատարության ժամանակ, Լենս Քորփորալ Ջոնսի կերպարով Ռիչարդ Ջոնսը մասնակցել է ռազմական շքերթին։ Դեկտեմբերի սկզբին «Royal Variety Performance» հաղորդաշարի ժամանակ նա մասնակցել է որպես աճպարար։ Հաղորդաշարին, որպես հյուր, մասնակցել են նաև Բրիտանական թագավորական ընտանիքի անդամները։ 2017 թվականի ապրիլին ITV-ի եթերում ցուցադրվել է Ջոնսի «Կախարդության օպերացիա» շոուն։

Ներկայումս Ջոնսը հյուրախաղերով հանդես է գալիս Մեծ Բրիտանիայի ողջ տարածքում, որը սկսվել է օգոստոսին Վինձորում և ավարտվելու է 2018 թվականի նոյեմբերին Ուայթ կղզում[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Richard Jones is your Britain's Got Talent 2016 winner!». ITV. 2016 թ․ մայիսի 28. Վերցված է 2016 թ․ մայիսի 28-ին.
  2. «BGT Champion 2016».
  3. Lance Corporal Richard Jones | Performers & Creatives | Impossible Official Website Retrieved 2016-10-23.
  4. Britain's Got Talent: Magician Richard Jones stuns public with his magic act | Anglia - ITV News Retrieved 2016-10-23.
  5. «Corporal Jones Britain's Got Talent 2016 winner!». ITV. 2016 թ․ մայիսի 28. Վերցված է 2016 թ․ մայիսի 28-ին.
  6. The Chase (2016 թ․ մարտի 15). «BGT Winner Richard Jones Dazzles Bradley With A Magic Trick - The Chase» – via YouTube.
  7. http://www.richardjonesmagic.co.uk/tour-dates/