Ռիչարդ Յուել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիչարդ Սթոդդեր Յուել
փետրվարի 8, 1817 - հունվարի 25, 1872 (54 տարեկանում)
ԾննդավայրՋորջթաուն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մահվան վայրSpring Hill, Թենեսի, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
ԳերեզմանNashville City Cemetery
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ
ԶորատեսակԱմերիկայի Կոնֆեդերատիվ Նահանգների բանակ
Կոչումգեներալ-լեյտենանտ
Հրամանատարն էրՀյուսիսային Վիրջինիայի բանակ
Մարտեր/
պատերազմներ
Ամերիկա-մեքսիկական պատերազմ, Battle of Churubusco,Battle of Fairfax Court House,First Battle of Bull Run,Jackson's Valley Campaign,Seven Days Battles,Battle of Cedar Mountain,Second Battle of Bull Run,Second Battle of Winchester,Battle of Gettysburg,Թավուտների ճակատամարտ,Battle of Spotsylvania Court House և Battle of Sayler's Creek
ԿրթությունԱՄՆ Ռազմական ակադեմիա
ՍտորագրությունИзображение автографа

Ռիչարդ Սթոդդեր Յուել (անգլ.՝ Richard Stoddert Ewell, երբեմն սխալ թարգմանությամբ թարգմանվել է Էվուել, փետրվարի 8, 1817(1817-02-08)[1], Ջորջթաուն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ - հունվարի 25, 1872(1872-01-25)[1], Spring Hill), ԱՄՆ բանակի կադրային սպա և քաղաքացիական պատերազմի տարիներին Կոնֆեդերացիա բանակի գեներալ։ Յուելը եղել է ԱՄՆ ռազմական ակադեմիայի նախկին շրջանավարտ, Մեքսիկական պատերազմի մասնակից, ծառայել է Նյու Մեքսիկոյում և Արիզոնայում, Քաղաքացիական պատերազմը սկսելուց հետո դարձավ բրիգադի հրամանատար, հետո դիվիզիա և հայտնի դարձավ Շենանդաու հովտի քարոզարշավի ընթացքում, որտեղ նա ծառայել էր Թոմաս Ջոնաթան Ջեքսոնի հրամանատարության տակ։ Նա վիրավորվել է Բուլլ- Ռան երկրորդ պատերազմի առաջին օրը և վերադարձավ ռազմական շարք միայն 1863 թ. մայիսին, երբ ընդունեց Երկրորդ կորպուսի հրամանատարությունը մահացած Ջեքսոնի փոխարեն։ Նա կարողացավ ջաղջախել «Վինչեսթեր» , նվաճելով « Նոր Ջեքսոն» փառքը , սակայն նրա գործողությունները Գետտիսբերգ ճակատամարտի ժամանակ առաջացրել են հակասական գնահատականներ. որոշ պատմաբաններ համարում են, որ Էվելը իր անվճռականության հետևանքով ճակատամարտի ձախողման պատճառներից մեկն է եղել։ Նրա հաջողությունները «Թավուտների ճակատամարտ»-ում աննկատ մնացին և «Սպոցիլյա»-ի ճակատամարտից հետո գեներալ Լին հեռացրեց Յուելին կորպուսի հրամանատարությունից. Էվելը դարձավ «Ռիչմոնդ» կայազորի հրամանատար։ Էվակուացիայից հետո Ռիչմոնդը հեռացավ արևմտյան երկու բաժանմունքներով,բայց նրա բանակը պարտվեց Սիլերսի Կրիկում ։

Ռիչարդ Սթոդդեր Յուել (անգ. Richard Stoddert Ewell, երբեմն սխալ թարգմանությամբ թանգմանվել է Էվուել, 1817 թ. փետրվարի 8 - 1872 թ. հունվարի 25)- ԱՄՆ բանակի կադրային սպա և քաղաքացիական պատերազմի տարիներին Կոնֆեդերացիա բանակի գեներալ։ Յուելը եղել է ԱՄՆ ռազմական ակադեմիայի նախկին շրջանավարտ, Մեքսիկական պատերազմի մասնակից, ծառայել է Նյու –Մեքսիկայում և Արիզոնայում, Քաղաքացիական պատերազմը սկսելուց հետո դարձավ բրիգադի հրամանատար, հետո դիվիզիա և հայտնի դարձավ Շենանդաու հովտի քարոզարշավի ընթացքում, որտեղ նա ծառայել էր Թոմաս Ջոնաթան Ջեքսոնի հրամանատարության տակ։ Նա վիրավորվել է Բուլլ- Ռան երկրորդ պատերազմի առաջին օրը և վերադարձավ ռազմական շարք միայն 1863 թ. մայիսին, երբ ընդունեց Երկրորդ կորպուսի հրամանատարությունը մահացած Ջեքսոնի փոխարեն։ Նա կարողացավ ջաղջախել «Վինչեսթեր» , նվաճելով « Նոր Ջեքսոն» փառքը , սակայն նրա գործողությունները Գետտիսբերգ ճակատամարտի ժամանակ առաջացրել են հակասական գնահատականներ. որոշ պատմաբաններ համարում են, որ Էվելը իր անվճռականության հետևանքով ճակատամարտի ձախողման պատճառներից մեկն է եղել։ Նրա հաջողությունները «Թավուտների ճակատամարտ»-ում աննկատ մնացին և «Սպոցիլյա»-ի ճակատամարտից հետո գեներալ Լին հեռացրեց Յուելին կորպուսի հրամանատարությունից. Էվելը դարձավ «Ռիչմոնդ» կայազորի հրամանատար։ Էվակուացիայից հետո Ռիչմոնդը հեռացավ արևմտյան երկու բաժանմունքներով, բայց նրա բանակը պարտվեց Սիլերսի Կրիկում ։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուելի ընտանիքը անգլիական ծագում ուներ։ Ենթադրվում է, որ այս ազգանունը եկել է սակսոնական հնագույն գյուղի` Յուել անունից, որը անգլիական Սուրրի կոմսություն էր։ Առաջին դուրս եկողը Անգլիայից Ջեյմս Էվելն էր «Անգլիական հեղափոխության» ժամանակ:Նա բնակություն հաստատեց Վերջինիայի ափին, ամուսնացավ Աննա անունով մի կնոջ հետ, և նրանց ընտանիքում յոթ երեխա կար։ Ջեյմս Էվելի որդիներից մեկը Չարլզը դարձավ աղյուսագործ իսկ հետո պլանտատոր Լանկասթեր շրջաննում։ Նա ամուսնացավ Մերի-Էնն Բերտրանդի հետ , նրանց ընտանիքում նույնպես կար յոթ երեխա, այդ թվում` Չարլզը, Բերտրանը և Սոլոմանը։ Սոլոմոնը ստեղծեց «Լանկասթեր Էվիլս» գիծը, իսկ եղբայրներ Բերտրանը և Չարլզը, տեղափոխվեցին արքայազն Ուիլյամի թաղամաս և այնտեղ հիմնեցին «Արքայազն Ուիլյամս» շրջանը[2][3]։

Halcyon House Յուելի ծննդյան վայրը

1740 թվականին Չարլզ կրտսերը կառուցեց «Բել- Էյր» պլանտացիան։ Նա ամուսնացավ Սարի Բալի հետ, Մերի Բալի ազգական` Ջորջ Վաշինգտոնի մայր։ Նրա դուստր Մարիամը դարձավ վիրաբույժ Քրեգի կինը, որը ներկա էր իր մահվանը։ Ջեսսը` Չարլզի ավագ որդին, 1767 թվականին ամուսնացել է Շարլոտ Էվելի հետ և ժառանգել «Բել- Էյր»-ը։ Նա դարձավ Թոմաս Ջեֆերսոնի մոտ ընկերը, որը հաճախ հյուրընկալել է իր տանը և մահացավ 1805 թվականին։ Անկախության պատերազմի ժամանակ Ջեսը ոստիկանության գնդապետ էր,սակայն չի հասցրել մասնակցել մարտերին[4][5]։ Ջեսսը և Շառլոտը ունեցել են 17 երեխա։ 14-րդը եղել է Թոմաս Էվելը, որը ծնվել է 1785 թվականին։ Նա դարձավ բժիշկ և բժշկական գրքի հեղինակ։ 1807 թվականի մարտի 3-ին նա ամուսնացավ Ջորջթաունից Էլիզաբեթ Սթոդերտի հետ։ Էլիզաբեթ Սթոդդերտի քույր` Հարրիետ, որն ամուսնացավ Ջորջ Քեմբելի հետ և դարձավ Լիզին Քեմփբել Բրաունի մայրը, Էվելի ապագա կինը[6]։ Թոմասի և Էլիզաբեթի ընտանիքում ծնվել են Ռեբեկա (1808 թ.), Բենջամին (1810), Պոլ Համիլթոն (1812 թ.) և Էլիզաբեթ Սթոդդեր (1813 թ.): 1817 թվականի փետրվարի 8-ին ծնվեց նրանց երրորդ որդին , որին անվանեցին Ռիչարդ Սթոդդերտ։ Ռիչարդ Էվելը ծնվել է Ջորջթաուն քաղաքում, որը հայտնի է որպես «Halcyon House», որն իր պապը կառուցել էր իր մոր համար 1785 թվականին։ Ռիչարդի ծնվելուց մեկ տարի անց ընտանիքը տեղափոխվեց Ֆիլադելֆիա, իսկ 1819 թվականին՝ Վաշինգտոն։ Նրանց տունը եղել է Սթիվեն Դեկեյտորի տան կողքին, ով 1820 թվականին մենամարտում վիրավորվելուց հետո մահացել է նրանց աչքի առաջ։ Նույն թվականին ընտանիքը տեղափոխվեց Սենտերվելլ, որտեղ նրանք գնեցին մի տուն, որը հայտնի է որպես «Stony Lance», ապա երկրորդը` «For Chimney House»: Այստեղ ծնվել են Ռիչարդի փոքրիկ եղբայրները և քույրերը. Թոմասը և Վիլյամը, Վիրջինիան։ Թոմաս ավագը մահացավ 1826 թվականին, երկար տարիներ անց աղքատության և ալկոհոլիզմի հետևանքով։ Ընտանիքը մնաց ծանր վիճակում` սովածության եզրին։ 1828 թվականին մայրը տվեց Բենջամին Էվելին «West Point» ակադեմիան իսկ Պոլին քոլեջ, սակայն Պոլը մահացավ 1831 թվականին, հավանաբար տիֆից։ Ռիչարդն այդ պահին 14 տարեկան էր և նա մնաց ավագ տղամարդը ընտանիքում։ Ֆերմայում աշխատելը նրան ժամանակ չէր մնում ուսում ստանալու համար, հետևաբար նրան ուսուցանում էին հարազատները։ Նա ընդամենը մեկ տարի է դպրոց հաճախել։ 1834 թվականից սկսած մայրը սկսեց միջոց փնտրել Ռիչարդին «West Point»-ում տեղավորելու համար։ Նրան հաջողվեց ընդգրկվել Ջորջ Քեմփբելի օգնությամբ և նա Ռիչարդին տարավ Էնդրյու Ջեքսոն նախագահի մոտ, որը տվել է նրան առաջարկություն ռազմական քարտուղար։ Այդ տարիների ընթացքում Ռիչարդը մտերմացավ Ջորջ Քեմբելի դուստր Էլիզաբեթ (Լիզինկոյ) Քեմբել Բրաունի հետ։ Նա ծնվել է 1820 թվականին Սանտ Պետերբուրգում, երբ հայրը Ռուսաստանում ԱՄՆ֊ի դեսպան էր և անվանել են կայսրուհի Էլիզաբեթի անունեվ, ով եղել է Քեմբելի ընտանիքի մտերիմ ընկերը։ Լիզինկայի ընտանիքը 1832 թվականին ապրեց Վաշինգտոնում, նա հաճախ այցելել է «Սթոն Լանս», և նրա և Ռիչարդի միջև զարգացան ռոմանտիկ հարաբերություններ։ Սակայն նրանք բաժանվեցին 1836 թվականին, երբ Ռիչարդը ընդգրկվեց Արևմտյան կետ[7] (1839 թվականին Լիզինկան ամուսնացավ Ջեյմ Փերսի Բրաունի հետ, իսկ Յուելն այլևս այլ կանաց հետ լուրջ հարաբերություններ չսկսեց ոչ մի կնոջ հետ)։ Յուելը Արևմտյան կետ ժամանեց 1836 թվականի հունիսին և հայտնվեց նույն դասարանում Ջորջ Գեթի, Ուիլյամ Հեյնոնի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Pfanz, 1998, էջ 1
  3. Casdorph, 2014, էջ 3
  4. Pfanz, 1998, էջ 2
  5. Casdorph, 2014, էջ 5
  6. Casdorph, 2014, էջ 7
  7. Pfanz, 1998, էջ 83—84

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]