Ռիչարդ ՄաքՔլյուր Սքարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռիչարդ ՄաքՔլյուր Սքարի
Ծնվել էհունիսի 5, 1919(1919-06-05)[1][2][3]
ԾննդավայրԲոստոն, ԱՄՆ[4]
Վախճանվել էապրիլի 30, 1994(1994-04-30)[1][2][3] (74 տարեկան)
Վախճանի վայրԳշտադ, Saanen
Մասնագիտությունգրող, նկարազարդող և մանկագիր
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունԳեղեցիկ արվեստների Բոստոնի թանգարանի դպրոց
Ժանրերմանկական գրականություն
Ուշագրավ աշխատանքներBest Word Book Ever?

Ռիչարդ Մաքքլյուր Սքարի (անգլ.՝ Richard McClure Scarry, հունիսի 5, 1919(1919-06-05)[1][2][3], Բոստոն, ԱՄՆ[4] - ապրիլի 30, 1994(1994-04-30)[1][2][3], Գշտադ, Saanen), ամերիկացի հայտնի մանկագիր և նկարազարդող, գրել է 300 գիրք՝ ամբողջ աշխարհում մոտավորապես 100 մլն օրինակ վաճառքի ընդհանուր թվով[5]։ Գրքերից որոշները թարգմանվել են ռուսերեն[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդը ծնվել է Բոստոնում, որտեղ նրա հայրը ուներ խանութ (այդ պատճառով էլ Սքարիի ընտանիքը բարեկեցիկ կյանք է վարել անգամ Մեծ ճգնաժամի տարիներին)։ Հայրը ցանկանում էր, որ Ռիչարդը ավարտի Հարվարդը և իր նման առևտրական դառնար, բայց ուսումը դուր չէր գալիս երեխային (հնարավոր է մեր օրերում նրա մոտ կախտորոշվեր ուշադրության պակասի սինդրոմ)։ Ավագ դպրոցն ավարելուց հետո Ռիչարդը ընդունվել է բիզնես քոլեջ, բայց շատ շուտ թողել է ուսումը։ Սովորել է գեղարվեստի թանգարանին կից դպրոցում և, չավարտելով այն, 1942 թվականին զորակոչվել է բանակ։ Նորակոչիկին անձնական գործում «նկարիչ» նշումով ուղարկել են ռադիոգործ սովորելու, և նա ստացել է ռադիոդետալների վերանորոգման քննությանը ստացել է ամենացածր գնահատականը։ Ոչ մի տեղ օգտակար չլինելով՝ ձանձրույթից հոգնած Սքարին սկսեց նկարել բանակի պաստառները, այնուհետև թերթի նյութերից նա պատրաստել է մարտական ​​թերթիկներ և այլ նյութեր զինվորների մարտական ոգին բարձրացնելու համար։

Ազատ ժամանակ սիրահետելով բուժքույրերին՝ երբեմն մեկնել է գործուղումների Իտալիա, Ֆրանսիա, Աֆրիկա և Մերձավոր Արևելք․ նա ուրախ էր ծառայությանը։

Այդ աշխատանքն էլ հենց որոշել է նրա ապագա մասնագիտությունը։

Իր բոլոր գրքերը Ռիչարդը չի գրել, այլ թղթի վրա մատիտով նկարել է և ներկել է հոսընթաց մեթոդով՝ գույնը գույնի հետևից։ Հետո գրածը տպել է գրամեքենայով՝ ուշադրություն չդարձնելով ուղղագրությանը։ Նկարելով երեխաների համար և հիշելով իր ձանձրալի դպրոցը, հեղինակը նախ և առաջ զվարճացրել է ընթերցողներին և, երկրորդ, սովորեցրել է նրանց։ Երբեք չի նկարել այն, ինչ երեխաներն արդեն գիտեին ու տեսել էին․ ոչ ձանձրույթ, ոչ հիմարություն, ոչ էլ պարզություն։

Չնայած մեծ հաջողությանը Ռիչարդ Սքարին չի ունեցել ոչ մի մրցանակ նկարելու կամ ծաղրանկարելու համար։

Բիզիթաուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սքարիի ամենահայտնի գրքերի շարքը Բիզիթաունի մասին շարքն է, որի գործող անձինք մարդակերպ կենդանիներն են։ Այս գրքերը մեծ ճանաչում են բերել գրողին և թարգմանվել են բազմաթիվ լեզուներով[5]։

Սքարին իր աշխատանքի մասին ասել է․ «Ես ուզում էի նկարել այնպիսի գրքեր, որոնք կարելի է կարդալ կրկին ու կրկին և դրանցում գտնել նոր մանրամասներ»։ «Կերպար–կենդանիներն իմ նկարներում ոչ մեկին վիարավորական չեն և առավել ևս վախենալու։ Եթե նկարել, թե ինչպես է մարդը վթարի ենթարկվել կամ ինչպես է վառարանը պայթել, դա սարսափելի է, իսկ այդ նույնը կենդանիների մասին՝ զվարճալի և անլուրջ»[7]։

Լինելով ինտրովերտ՝ նկարիչը սիրում էր հետևել մարդկանց և իր դիտարկումները արտացոլում էր նկարներում։ Լինի առագաստանավ, թե կործանիչ, նրա գծանկարների կառուցվածքների մանրամասները բավականին վավերական են չնայած թվացյալ հումորին։

1980-ականներին և 1990-ականներին նրա գրքերի հիման վրա նկարահանվել են մուլտֆիլմեր, որոնք թողարկվել են DVD-ով և VHS-ով։ Բիզիթաունի մասին գրքերը ադապտացվել են «Busytown Mysteries» մուլտսերիալի համար՝ ստեղծված Cookie Jar Group կողմից և 1995-ից մինչև 2003 թվականը հեռարձակված TLC-ով։

Ընտանիք և անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Զորացրվելուց հետո Մանհեթենում բնակարանի համար Սքարին ամսական վճարել է 10 $, իսկ իր առաջին պայմանագիրը կնքել է 2000 $-ով։ Բայց չնայած այդպիսի մեծ եկամուտներին «նկարչությունում ամենակարևորը զվարճանքն է»։

Վոգ ամսագրում վարձվելու փորձը, առաջին և վերջին մշտական աշխատանքի համար, ավարտվել է անհաջողությամբ․ երեք շաբաթ անց Ռիչարդին հեռացրել են աշխատանքից։ Ծաղրանկարներ նկարելու հաջորդ պայմանագիրը արդեն 1 տարվա համար 4800 դոլար էր։ 1948 թվականին Ռիչարդն ամուսնացել է Պատրիսիա «Պատսի» Մերֆիի հետ, որը ուղղակի նրա հակապատկերն էր՝ էքստրավերտ էր։ Ռիչարդը ամուսնանալուց հետո սկսել է նկարել կանոնավոր։

1959 թվականին նրա մարդակերպ կենդանիները մեծ հաջողություն են գրանցել․ առաջին գրքույկ–ալբոմը՝ «Լավագույն աշխարհը», մի քանի տարվա ընթացքում վաճառվել է 7 միլիոն օրինակ տպաքանակով։

1972 թվականին Միացյալ նահանգներում հոնորարների չափազանց մեծ հարկերի պատճառով Սքարիի ընտանիքը տեղափոխվել է Շվեյցարիա՝ գնելով տնակ Գշտադում։ Այսպիսով, ամերիկացի հեղինակ Ռիչարդ Սքարին հայտնի է դարձել նաև Եվրոպայում։ Նա շատ է ճամփորդել, մասնավորապես Աֆրիկա և Արևելք՝ հավաքելով տպավորություններ իր նկարների համար։

Ռիչարդի կինը՝ Պատրիցիա Մըրֆին, մանկական դասագրքերի հեղինակ է դարձել։ Սքարիի որդին՝ «Հաք» Ռիչարդ կրտսերը, շարունակում է նկարել և տպագրել գրքեր՝ մե՛րթ ընդօրինակելով իր հոր ոճը, մե՛րթ իր ոճով։

1994 թվականին գրողը մահացել է սրտի կաթվածից 74 տարեկանում[5]։

Նրա գրառումներն ու նկարները գտնվում են Կոնեկտիկուտի համալսարանի արխիվում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Richard Scarry
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 BD Gest' (ֆր.)
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #11953875X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Eric Pace (1994-05-03)։ «Richard Scarry, 74, Children's Book Author and Illustrator, Dies» (անգլերեն)։ The New York Times։ Վերցված է 2017-02-07 
  6. «OZON.ru — Ричард Скэрри (Richard Scarry»։ Վերցված է 2012-06-27 
  7. «Биография Ричарда Скарри (англ.)»։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-14-ին։ Վերցված է 2017-02-07 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]