Ռիչարդ Լինկլեյթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ռիչարդ Լինկլեյթեր
Richard Stuart Linklater
Linklater2014.jpg
Ծնվել էհուլիսի 30, 1960(1960-07-30)[1][2][3] (59 տարեկան)
ԾննդավայրՀյուստոն, Տեխաս, ԱՄՆ[1]
ԿրթությունՍեմ Հյուսթոնի պետական համալսարան
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Գործունեության տարիներ1985-այժմ
Մասնագիտացումսցենարիստ, կինոռեժիսոր, դերասան և կինոպրոդյուսեր
IMDbID ID 0000500
detourfilm.com

Ռիչարդ Ստյուարտ Լինկլեյթեր (անգլ.՝ Richard Stuart Linklater, հուլիսի 30, 1960, Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի անկախ ռեժիսոր։ Եղել է «Oսկարի» կրկնակի թեկնածու «Մայրամուտից առաջ» (2004) և «Կեսգիշերից առաջ» (2013) ֆիլմերի սցենարները գրելու համար, ինչպես նաև Բեռլինի կինոփառատոնի կրկնակի մրցանակակիր «Արևածագից առաջ» (1995) և «Պատանեկություն» (2014) ֆիլմերի համար։ Որպես ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր 2015 թվականին ներկայացվել է «Օսկար»-ի իր կարիերայում ամենահաջող և ամենահայտնի ֆիլմերից մեկի՝ «Պատանեկության» համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդ Լինկլեյթերը ծնվել է 1960 թվականի հուլիսի 30-ին Հյուստոնում՝ Տեխասում։ Հյուստոնի համալսարանում (Sam Houston State University) ուսումնասիրել է գրականություն՝ պատրաստվելով դառնալ գրող։ Դադարեցնելով ուսումը՝ աշխատանքի է անցնում Մեքսիկական ծոցի նավթային կառամատույցում։ Այդ ընթացքում նա որոշում է դառնալ ռեժիսոր։ Կառամատույցում աշխատելուց հետո Լինլեյթերը իր աշխատած գումարով ձեռք է բերոմ տեսախցիկ և կինոնկարման այլ սարքավորումներ։ Նա տեղափոխվում է Օստին, որտեղ 1985 թվականին հիմնում է «Օստինյան կինեմատոգրաֆիան ընկերութունը», ինչպես նաև Detour Filmproduction ընկերությունը։

1987 թվականին Լինկլեյթերը նկարահանեց «Անհնար է հերկել սովորել գիրք կարդալով» կարճամետրաժ ֆիլմը։ 1991 թվականին նա ավարտեց առաջին՝ «Ձրիակեր» ֆիլմի նկարահանման աշխատանքները 23 հազար դոլար ընդհանուր բյուջեով։ Ֆիլմը մասնակցեց Սանդենս կինոփառատոնին։

Լինլեթերը 2007 թվականին

Լինկլեյթերի երրորդ՝ «Հաճույքի և շփոթմունքի մեջ» լիամետրաժ ֆիլմը, պատմում է մի խումբ դպրոցականների կյանքի մասին, ովքեր 1976 թվականին աննպատակ ծախսում են դասերի վերջին օրը։ Ֆիլմում նկարահանվել են այդ ժամանակ դեռ ոչ այնքան հայտնի Բեն Աֆլեքը, Մեթյու Մակքոնահին և Միլա Յովովիչը: Բոլոր գործողութունները, ինչպես ռեժիսորի շատ այլ ֆիլմերում, տեղի են ունենում մեկ օրում։

«Արևածագից առաջ» ֆիլմում (1995) ուսանողները, որոնց դերակատարներն են Իթան Հոուքը և Ժյուլի Դելբին, հանդիպում են գնացքում և անցկացնում ռոմանտիկ երեկո Վիեննայում: Այս ֆիլմի ռեժիսորության համար Լինլեյթերն արժանանում է Բեռլինի կինոփառատոնի իր առաջին «Արածաթե արջին»: 2004 թվականին թողարվում է ֆիլմի երկրորդ՝ «Մայրամուտից առաջ» մասը, որտեղ հենց նույն գործող անձինք հանդիպում են 9 տարի հետո, իսկ 2013 թվականին թողարվում է երրորդ՝ «Կեսգիշերից առաջ» մասը, որտեղ զույգն արդեն ունի 2 երեխա։

«Նյուտոնի տղաները» (1998) վեստեռնում վերարտադրվում է իրականում տեղի ունեցած մի պատմություն՝ եղբայրների բանդայի մասին, ովքեր թալանում են բանկեր և գնացքներ։ Ֆիլմում նկարահանվել է Մեթյու Մակքոնահին, Իտան Հոուը, Վինսեթ դը Օնոոֆռիոն և Սքիթ Օլրիկը:

Ստեղծագործական կյանքում ունեցած դադարից հետո Ռիչարդ Լինկլեյթերը 2001 թվականին վերադառնում է 2 նոր՝ «Կյանքի զարթոնք» և «Ժապավենը» ֆիլմերով։ «Կյանքի զարթոնք» ֆիլմի առանձնահատկությունն այն էր, որ օգտագործվել է տեխնիկան, որի ժամանակ անիմատորները ամեն կադրը նկարում (ձեռքով) են սովորական նկարված կադրի հիման վրա։ Ռեժիսորը նման հնարք է կիրառել նաև թմրամոլների մասին «Մթանգում» (2006) ֆիլմում, որը հիմնված է Ֆիլիպ Դիկայի համանուն վեպի վրա։ Ֆիլմի գլխավոր դերասաններն են Վայնոնա Ռայդերը, Կիանու Ռիվզը, Վուդի Հարելսոնը:

2003 թվականին էկրան է բարձրանում «Ռոքի դպրոց» կատակերգությունը։ 2005 թվականին Ռիչարդ Լինկլեյթերը նոմինացվում է «Օսկարի» լավագույն ադապտացված սցենար անվանակարգում «Մայրամուտից առաջ» ֆիլմի համար։ 2006 թվականի նոյեմբերին համանուն բեսթսելլերի հիման վրա ստեղծվում է «Ֆասթֆուդի ազգը» ֆիլմը՝ գլխավորապես արագ սննդի ինդուստրիայի ազդեցության մասին։

2014 թվականին պարգևատրվում է Բեռլինի կինոփառատոնի երկրորդ «Արծաթե արջով»՝ «Պատանեկություն» ֆիլմի համար, որի նկարահանման աշխատանքները տևել է 12 տարի։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1988 - Անհնար է հերկել սովորել գիրք կարդալով/ It's Impossible to Learn to Plow by Reading Books
  • 1991 - Դասալիք / Slacker
  • 1993 - Շփոթմունքի և հաճույքի մեջ / Dazed and Confused
  • 1995 - Լուսաբացից առաջ/ Before Sunrise
  • 1996 - Ենթաքաղաք/ SubUrbia
  • 1998 - Նյութոնի տղաները/ The Newton Boys
  • 2001 - Կյանքի զարթոնքը / Waking Life
  • 2001 - Ժապավեն/ Tape
  • 2003 - Ռոքի դպրոց/ School of Rock
  • 2004 -Մայրամուտից առաջ / Before Sunset
  • 2005 - Անտանելի արջերը / Bad News Bears
  • 2006 - Մթագնում/ A Scanner Darkly
  • 2006 - Ֆասթֆուդի ազգը / Fast Food Nation
  • 2008 - Ես և Օրսոն Ուելսը/ Me and Orson Welles
  • 2011 - Բերնի / Bernie
  • 2013 - Կեսգիշերից առաջ/ Before Midnight
  • 2014 - Պատանեկություն/ Boyhօod
  • 2016 - Ամենքին իրենը/ Everybody Wants Some

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #122101707 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  • SNAC — 2010.
  • filmportal.de — 2005.