Ռիչարդ Էլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիչարդ Էլի
Ely-Richard-T.jpg
Ծնվել էապրիլի 13, 1854(1854-04-13)[1][2][3]
Ripley, Չոտոկվա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 4, 1943(1943-10-04)[1][2] (89 տարեկան)
Օլդ Լայմ, Նյու Լոնդոն շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ
ԳերեզմանForest Hill Cemetery[4]
ՔաղաքացիությունFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
Մասնագիտությունտնտեսագետ, պատմաբան և գրող
Հաստատություն(ներ)Ջոնս Հոփքինսի համալսարան և Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում
Պաշտոն(ներ)նախագահ
Ալմա մատերԿոլումբիայի համալսարան և Հայդելբերգի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան
Գիտական ղեկավարԿառլ Կնիս[5] և Johann Caspar Bluntschli?
Եղել է գիտական ղեկավարEdward Alsworth Ross?[6], Էլվին Հարվի Հանսեն[7], Henry Brayton Gardner?[8], Allyn Abbott Young?[9], Albert Shaw?[10], Charles Jesse Bullock?[11], Sidney Sherwood?[12], William Amasa Scott?[12], Don Lescohier?[12], Henry Charles Taylor?[12], Վուդրո Վիլսոն[12], Benjamin H. Hibbard?[12], Lewis Henry Haney?[12], Albion Woodbury Small?[12], Դևիդ Կինլի[12], William H. Kiekhofer?[12], Harry Jerome?[12], Margaret Anna Schaffner?[12], Oliver Edwin Baker?[12], Samuel Jacob Brandenburg?[12], Arthur John Mertzke?[12], Samuel Edwin Sparling?[12], Bentaro Kamiyama?[12], Selwyn D. Collins?[12], Sidney L. Miller?[12], Clarence J. Foreman?[12], James William Putnam?[12], George Ray Wicker?[12], Thomas K. Urdahl?[12], George Simon Wehrwein?[12] և Ջոն Կոմոնս[12]
Commons-logo.svg Richard Theodore Ely Վիքիպահեստում

Ռիչարդ Թեոդոր Էլի (անգլ.՝ Richard Theodore Ely, ապրիլի 13, 1854(1854-04-13)[1][2][3], Ripley, Չոտոկվա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - հոկտեմբերի 4, 1943(1943-10-04)[1][2], Օլդ Լայմ, Նյու Լոնդոն շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ, համահիմնադիր և Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի վեցերորդ նախագահ 1900-1901 թվականներին[13]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդը ծնվել է 1854 թվականի ապրիլի 13-ին Նյու Յորք նահանգի Ռիփլի քաղաքում, հայրը Էզրա Սթերլինգ էլին էր, մայրը՝ Հարիեթ Գարդներ Մեյսոնը։

1876 թվականին ստացել է բակալավրի աստիճան, իսկ 1879 թվականին՝ մագիստրոսի աստիճան Կոլումբիայի համալսարանում, 1881 թվականին ավարտել է Հայդելբերգի համալսարանը դոկտորի աստիճանով, 1892 թվականին ստացել է դոկտորի աստիճան Հոբարտի և Վիլյամ Սմիթի քոլեջում[14]։

1881-1892 թվականներին եղել է Ջոնս Հոփքինսի համալսարանի պոլիտէկոնոմիայի ամբիոնի պրոֆեսոր, այնուհետև 1892-1925 թվականներին՝ Վիսկոնսինի համալսարանին կից Տնտեսագիտության դպրոցի պրոֆեսոր և տնօրեն։ 1925-1933 թվականներին Հյուսիսարևմտյան համալսարանում եղել է պրոֆեսոր[15]։

1884 թվականի հունիսի 25-ին Ռիչարդն առաջին անգամ ամուսնացել է Աննա Անդերսոնի հետ։

1885 թվականին եղել է համահիմնադիր, 1885-1892 թվականներին եղել է առաջին քարտուղարը, իսկ 1900-1901 թվականներին՝ Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահը[16][17]։

Հանդես է եկել ԱՄՆ-ում որպես առաջադիմական շարժման առաջատար գործիչներից մեկը, որը պրոգրեսիվիզմի դարաշրջան է անվանել, պայքարել է սոցիալական բարեփոխումների և տնտեսության մեջ ավելի մեծ Պետական միջամտության համար՝ աշխատանքի պայմանների բարելավման, մանկական աշխատանքի վերացման, արհմիությունների իրավունքների ապահովման և կապիտալիզմի թերությունների վերացման նպատակով, ընդ որում, քննադատել է նաև սոցիալիզմը։ Եղել է Քրիստոնեական սոցիալական միության հիմնադիրն ու քարտուղարը։

Հիմնադրել և հանդիսացել է «Journal of Land» և «Public Utility Economics» ամսագրերի խմբագիրը[15]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդ Էլիի տունը

Ռիչարդը մահացել է 1943 թվականի հոկտեմբերի 4-ին Կոնեկտիկուտ նահանգի Օլդ Լայմ քաղաքում։

Ռիչարդ Էլիի տունը, որտեղ ապրել է Էլիի ընտանիքը, 1974 թվականից դարձել է ազգային պատմական վայր[18]։

Ջոնս Հոփկինսի համալսարանը 1998 թվականից անցկացնում է Ռիչարդ Էլիի հիշատակին նվիրված երկշաբաթյա ամենամյա դասախոսություններ[19]։

Ամերիկյան տնտեսական ասոցիացիան Ռիչարդ Էլիի հիշատակին նվիրված ամենամյա դասախոսություններ է անցկացնում 1962 թվականից[20]։

Եպիսկոպոսաց եկեղեցին կանոնականացրել է Ռիչարդ Էլիին և ամեն տարի հոկտեմբերի 8-ին հարգում է սրբերի պատարագի օրացույցը։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա ստեղծագործությունների ցանկը ներառում է ավելի քան 60 գիրք և հարյուրավոր հոդվածներ[17]՝

  • Ely R.T. French and German Socialism in Modern Times. — NY, 1883
  • Ely R.T. The Past and the Present of Political Economy, 1884
  • Ely R.T. Recent American Socialism, 1885
  • Ely R.T. Pullman: A Social Study//Harper’s Magazine, 70, February 1885, pp. 452–466
  • Ely R.T. The Labor Movement in America. — NY, 1886
  • Ely R.T. Cooperation in America, 1887
  • Ely R.T. Problems of To-day; Tariffs, Taxation, Monopolies, 1888
  • Ely R.T. An Introduction to Political Economy, 1889
  • Ely R.T. Social Aspects of Christianity, 1889
  • Ely R.T. Outlines of Economics. — NY, 1893
  • Ely R.T. Socialism; an Examination of its Nature, its Strength and its Weakness. — London, 1894
  • Ely R.T. The Social Law of Service, 1897
  • Ely R.T. Studies in the Evolution of Industrial Society, 1903
  • Ely R.T. Property and Contract in their Relation to the Distribution of Wealth, 1914
  • Ely R.T. Ground Under Our Feet, 1938.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  3. 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  4. Find A Grave — 1996.
  5. Mathematics Genealogy Project — 1997.
  6. Mathematics Genealogy Project — 1997.
  7. Mathematics Genealogy Project — 1997.
  8. Mathematics Genealogy Project — 1997.
  9. Mathematics Genealogy Project — 1997.
  10. Mathematics Genealogy Project — 1997.
  11. Mathematics Genealogy Project — 1997.
  12. 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 12,14 12,15 12,16 12,17 12,18 12,19 12,20 12,21 12,22 12,23 12,24 Mathematics Genealogy Project — 1997.
  13. «Эли, Рихард-Теодор»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907  .
  14. NNDB Richard T. Ely.
  15. 15,0 15,1 Richard T. Ely Pullman: A Social Study // Harper's Magazine. — 70 (February 1885): 452-66.
  16. American Economic Association Presidents.
  17. 17,0 17,1 Блауг М. 100 великих экономистов до Кейнса. —СПб.:Экономикус, 2008. — С. 340—342. — ISBN 978-5-903816-01-9.
  18. The historical marker Database Ely House 1896.
  19. Johns Hopkins University Ely Lectures.
  20. American Economic Association Richard T. Ely Lecturers.