Ռիչարդ Դեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռիչարդ Դեյ
Ծնվել էմայիսի 9, 1896(1896-05-09)[1][2][3][4]
ԾննդավայրՎիկտորիա, Կանադա
Մահացել էմայիսի 23, 1972(1972-05-23)[1][2][3][4] (76 տարեկանում)
Մահվան վայրՀոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանValhalla Memorial Park Cemetery
ՔաղաքացիությունFlag of Canada.svg Կանադա
Մասնագիտությունբեմանկարիչ և սցենարիստ
Պարգևներ և
մրցանակներ
Օսկար լավագույն բեմադրող-նկարչի աշխատանքի համար Օսկար լավագույն բեմադրող-նկարչի աշխատանքի համար Օսկար մրցանակ լավագույն բեմադրող նկարչի համար (սև-սպիտակ) Academy Award for Best Art Direction, Color? Օսկար մրցանակ լավագույն բեմադրող նկարչի համար (սև-սպիտակ) Օսկար մրցանակ լավագույն բեմադրող նկարչի համար (սև-սպիտակ) և Օսկար մրցանակ լավագույն բեմադրող նկարչի համար (սև-սպիտակ)

Ռիչարդ Դեյ (անգլ.՝ Richard Day, մայիսի 9, 1896(1896-05-09)[1][2][3][4], Վիկտորիա, Կանադա - մայիսի 23, 1972(1972-05-23)[1][2][3][4], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), կանադացի նկարիչ-բեմադրող, Օսկարի յոթակի դափնեկիր, ով առաջադրվել է ևս 12 անգամ։

Դեյի գործընկերները բազմիցս նշել են, որ նա եղել է հոյակապ տեխնիկական ունակությունների տեր նկարիչ, ունեցել է լավ էսքիզները վատերից տարբերելու ունակություն, կարևորում էր իր աշխատանքի որակը[5]: Ոմանք նրան անվանում էին «առաջնակարգ բեմադրիչ», ոմանք էլ՝ հատուկ[5]: Նրա ֆիլմագրությունը իր մեջ պարունակում է շուրջ 265 ֆիլմ, որոնցից շատերը ճանաչվել են համաշխարհային կինոյի դասական նմուշներ:

2004 թվականին կյանքի արժանապատվությունների համար Ռիչարդ Դեյը հետմահու ներառվել է Ամերիկայի նկարիչ-բեմադրողների գիլդիայի (Art Directors Guild) Փառքի սրահում(Art Directors Guild Hall of Fame):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդ Դեյը ծնվել է 1896 թվականի մայիսի 9-ին՝ Կանադայի Վիկտորիա քաղաքում: Երիտասարդ նկարչի կինոկարիերան սկսեց այն ժամանակ, երբ ռեժիսոր Էրիխ ֆոն Շտրոգեյմը նրա մեջ որոշակի տաղանդ է հայտնաբերեց[6]: Հենց նա էլ հրավիրեց Դեյին իր «Կարուսել» ֆիլմի համար դեկորացիաներ ստեղծելու, սակայն նկարչի անունն ինչ-ինչ պատճառներով այդպես էլ չհայտնվեց տիտրերում։

Համր ֆիլմերի ստեղծման դարաշրջանում Դեյը իր ներդրումն է ունեցել բազմաթիվ ժապավենների ստեղծման գործում՝ «Բևերլին Գրոստարկից» (Beverly of Graustark) (1926), «Ամուսնական մարշ» (The Wedding March), «Վուպի» (Whoopee!): Վերջինիս ստեղծման համար բեմադրիչը հավակնել է իր առաջին Օսկար մրցանակին, սակայն մրցանակաբաշխության ժամանակ պարտվել է Մաքս Ռիին:

1927-1930 թվականներին Դեյը աշխատել է «Մետրո-Գոլդուին-Մայեր» ընկերությունում՝ նկարիչ-բեմադրող Սեդրիկ Գիբբոնսի հետ համատեղ[7]: 1930 թվականին նա տեղավորվեց «Samuel Goldwyn Productions» կինոընկերությունում, որը ղեկավարել է հայտնի պրոդյուսեր Սեմ Գոլդվինը [7]։ Այնտեղ աշխատելով 9 տարի՝ Դեյը վերջնականապես փոխեց աշխատանքի վայրը, տեղափոխվեց 20th Century Fox ընկերություն՝ Դերիլ Զանուկի մոտ։ Այդ պահին Դեյի մոտ արդեն կար «Օսկար»-ի մեկ արձանիկ՝ «Սև հրեշտակ» կինոնկարի համար:

Ռիչարդ Դեյի կենսագրության առանցքային դրվագը ռեժիսոր Էլիա Կազանի հետ համագործակցությունն է։ Կազանը, հետևելով կինոյում Դեյի հաջողություններին, նրան հրավիրել է նկարահանման հրապարակ՝ Ցանկությունների տրամվայ դրամայի նկարահանումներին մասնակցելու, որի համար նա հետագայում ստեղծել է դեկորացիաներ և ստացել հինգերորդ «Օսկար»-ը։ Նրանց հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել 1954 թվականին, երբ Կազանը սկսել է նոր Նավահանգստում ֆիլմի նկարահանումները [8]։ Ֆիլմի նկարահանումներին Դեյի միջամտության շնորհիվ ֆիլմի կահավորանքը սկսեց նմանվել իրական նավահանգստին[8]: Ծանր ու հաստատուն աշխատանքը Դեյին բերել է յոթերորդ և վերջին Օսկարը։

Կինոյում Ռիչարդ Դեյի վերջին աշխատանքը ռազմական «Տո՛րա, Տո՛րա, Տո՛րա» դրաման էր, որը նկարչին բերել է Ակադեմիայի եզրափակիչ մրցանակի: Դեյը մահացել է 1972 թվականի մայիսի 23-ին Հոլիվուդի Կալիֆոռնիա նահանգում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 Sylbert, 2006, էջ 5
  6. «DAY, Richard» (անգլերեն)։ Filmreference։ Վերցված է 2012-6-12 
  7. 7,0 7,1 Sylbert, 2006, էջ 4
  8. 8,0 8,1 Rollins, 1983, էջ 176

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ричард Сильберт, Сильвия Таунсенд Designing Movies: Portrait of a Hollywood Artist. — Public Library, 2006.
  • Питер Роллинс Hollywood As Historian: American Film in a Cultural Context. — The University Press of Kentucky, 1983.