Ռիչարդ Գրենվիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիչարդ Գրենվիլ
անգլ.՝ Richard Grenville
Դիմանկար
Ծնվել էհունիսի 15, 1542(1542-06-15)[1] կամ մոտ 1541[2]
ԾննդավայրBideford, Դևոն, Դևոն, Անգլիա
Մահացել էսեպտեմբերի 10, 1591(1591-09-10)[3] կամ 1591[2]
Մահվան վայրFlores Island, Ազորյան կղզիներ
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն
ԿրթությունԻններ Թեմթլ
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, քաղաքական գործիչ, ծովային ճանապարհորդ, ծովագնաց և սպա
ԱմուսինMary St. Leger?[4]
Ծնողներհայր՝ Roger Grenville?[5][4], մայր՝ Thomasine Cole?[5][4]
Զբաղեցրած պաշտոններԱնգլիայի Ազգային ժողովի անդամ, Member of the 1571 Parliament? և 1584-85 թվականների Պառլամենտի անդամ
ԵրեխաներBernard Grenville?[5][4]
 Richard Grenville Վիքիպահեստում

Սըր Ռիչարդ Գրենվիլ (անգլ.՝ Richard Grenville, հունիսի 15, 1542(1542-06-15)[1] կամ մոտ 1541[2], Bideford, Դևոն, Դևոն, Անգլիա - սեպտեմբերի 10, 1591(1591-09-10)[3] կամ 1591[2], Flores Island, Ազորյան կղզիներ), անգլիացի ծովագնաց-հետազոտող[6], ծովահեն[7], փոխծովակալ։ Եղիսաբեթյան դարաշրջանի պետական խոշոր գործիչ, Եղիսաբեթ Առաջինի ֆավորիտ Ուոլթեր Ռելիի զարմիկը (մորեղբորորդին), Անգլիայի քաղաքացիական կռիվներում (1642–1651) աչքի ընկած սպա սըր Բևիլ Գրենվիլի պապը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է մանր կալվածատեր ազնվականի ընտանիքում 1541 թվականին[8]։ Ծագումով կոռնուոլական հին տոհմից էր։ 1562 թվականին փողոցային կռվում մարդ է սպանել, կալանավորվել, ապա ներման արժանացել, մեկնել եվրոպական մայրցամաք, 1566—1568 թվականներին Հունգարիայում ավստրիացիների կողմից մասնակցել թուրքերի դեմ կռիվների, այնուհետև ծառայել Իռլանդիայում։ 1576 թվականին նշանակվել է Կոռնուոլի շերիֆ, ստացել ասպետի տիտղոս[9] [10]: Պաշտոնավարման ժամանակ համագործակցել է ծովահենների հետ, նրանց օգնել է իրացնելու ձեռք բերած ավարը, աչքի է ընկել նաև կաթոլիկության դեմ մղած անզիջում պայքարով։

1585 թվականին Գրենվիլը գլխավորել է Հյուսիսային Ամերիկայի գաղութացման նպատակով անգլիացիների կազմակերպված առաջին էքսպեդիցիան։ Նրա հրամանատարության տակ գտնվող յոթ նավերը տանում էին 115 գաղութաբնակների, ովքեր Հյուսիսային Կարոլինայի ափից ոչ հեռու՝ Ռոանոկ կղզում գաղութ են հիմնել (նորաստեղծ բնակավայրը մեկ տարի անց լքվել է)։

1588 թվականին Գրենվիլը երեք նավ է ներկայացրել իսպանական Անպարտելի արմադային դիմակայող ծովակալ Չարլզ Հովարդի ղեկավարած նավատորմին։

1591 թվականին, արդեն փոխծովակալի կոչումով, ծառայել է որպես այն նավատորմի հրամանատարի տեղակալ, որի նպատակն էր Ազորյան կղզիների մոտ տիրել իսպանական նավատորմին ու նրա գանձերին։ Սակայն իսպանական նավերի թվական անակնկալ գերակշռությունը անգլիացիներին ստիպել է նահանջել։ Գրենվիլի ղեկավարած «Ռևենջ» («Վրեժ») նավը կտրվել է անգլիական նավատորմից և հարկադրված է եղել մարտնչել իսպանական հիսունից ավելի նավերի դեմ (Ֆլորեսի ծովամարտ)։ 15 ժամ տևած փոխհրաձգությունից հետո, որի արդյունքում իսպանական նավերից մեկը խորտակվել է, ևս մեկը լրջորեն վնասվել, Revenge-ն ստիպված է եղել հանձնվել (Գրենվիլը դեմ է եղել հանձնվելուն և առաջարկել է պայթեցնել նավը, բայց անձնակազմն ընդդիմացել է)։ Գրենվիլը, գերության մեջ ապրելով ընդամենը մի քանի օր, վերքերից մահացել է՝ այդպես էլ անտեղյակ մնալով աստվածային կամ սատանայական այն վրեժին, որ պատուհասել է իսպանացիներին։ Բանն այն է, որ հանկարծակի սկսված ահեղ փոթորկին կուլ է գնացել իսպանական 120 նավերի կեսից ավելին։ Խորտակվել է նաև «Ռևենջ»-ը՝ թշնամն հանձնված անձնակազմով հանդերձ։ Այս իրադարձությունների վերաբերյալ լեգենդներ են հյուսվել, անգլիացի նշանավոր բանաստեղծ Ալֆրեդ Թենիսոնն էր հավերժացրել է դրանք իր «Վրեժ. բալլադ նավատորմի մասին» երկում։ Այդ դեպքերը հիշատակվում են գրական ու երաժշտական մի շարք այլ երկերում ևս։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 3,2 GeneaStar
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Kindred Britain
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Lundy D. R. The Peerage
  6. «Sir Richard Grenville» (անգլերեն). National Park Service. Վերցված է 2021-09-13-ին.
  7. Пираты. Разбойники. Авантюристы / Сюжеты / Гренвилл Ричард Արխիվացված 2016-03-04 Wayback Machine // philatelia.ru.
  8. Гренвилль, сэр Ричард — ВЕСЁЛЫЙ РОДЖЕР — история морского разбоя Արխիվացված 2011-03-06 Wayback Machine // privateers.ru.
  9. cytuj książkę| tytuł = The Oxford Companion to British History| wydawca = Oxford University Press| autor = John Cannon| rok = 2002| język = en| strony = 435| isbn = 0-19-860872-1
  10. Cytuj książkę |autor = Peter Kemp|tytuł =The Oxford Companion to Ships and the Sea |wydawca =Oxford University Press |rok =1994 |strony = 355|isbn =978-0-19-282084-6

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Գրենվիլ» հոդվածին։