Ավարտել է Վաշինգտոնի համալսարանը (1951 թվական)։ 1966 թվականի սեպտեմբերի 12–14-ը Չ․ Կոնրադի հետ, որպես երկրորդ օդաչու, թռիչք է կատարել «Ջեմինի-11» տիեզերանավով, ուղեծրում մնացել 71 ժամ Երկրի շուրջը կատարելով 44 պտույտ և անցնելով 1.8 միլիոն կիլոմետր տարածություն։ Երկու անգամ խցիկից դուրս է եկել տիեզերք։ 1969 թվականի նոյեմբերի 14–24-ը, Չարլզ Կոնրադի և Ալան Բինի հետ, որպես հիմնական հատվածամասի օդաչու, դեպի Լուսին է թռել «Ապոլլոն-12» տիեզերանավով, Լուսնի շուրջը գործել 44 պտույտ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 165)։