Ռիչարդ Բախ
Ռիչարդ Բախ անգլ.՝ Richard David Bach | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Richard David Bach |
Ծնվել է | հունիսի 23, 1936[1][2][3][…] (88 տարեկան) |
Ծննդավայր | Օուկ պարկ, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ[4] |
Մասնագիտություն | օդաչու և գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Կալիֆորնիայի պետական համալսարան, Լոնգ Բիչ |
Ժանրեր | արձակ և վեպ |
Ուշագրավ աշխատանքներ | «Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը» և Տեսիլքներ |
Ամուսին | Լեսլի Պերիշ և Bette Fineman? |
Զավակներ | Ջեյմս Մարկուս Բախ |
Կայք | richardbach.com |
Ռիչարդ Բախ Վիքիքաղվածքում | |
Ռիչարդ Բախ Վիքիդարանում | |
Richard Bach Վիքիպահեստում |
Ռիչարդ Բախ (անգլ.՝ Richard Bach, հունիսի 23, 1936[1][2][3][…], Օուկ պարկ, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ[4]), ամերիկացի գրող, փիլիսոփա, «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» և «Պատրանքներ» բեստ-սելլերների հեղինակ։ Բախի ստեղծագործությունները ապացուցում են իր փիլիսոփայությունը ֆիզիկական սահմանների բացակայության և մահվան գաղափարի անէության մասին։ Բախը հայտնի է իր սիրով դեպի թռիչքը և իր գրեթե բոլոր ստեղծագործությունները վերաբերում են թռիչքին և կրում են փոխաբերական խորը ենթատեքստ։ 2012 թ.-ի օգոստոսի վերջին Բախը ծանր վիրավորվել է՝ Վաշինգթոնի Ֆրայդեյ Հարբորում վայրէջք կատարելիս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բախը ծնվել է Իլինոյս նահանգում՝ Օուք-Պարկում։ 1955 թ.-ին նա ընդունվել է Կալիֆորնիա նահանգի Լոնգ-Բիչ համալսարանը։
17 տարեկանից Բախը իր մեծագույն նախասիրությունը համարել է թռիչքը։ Օդանավով առաջին թռիչքը իրականացրել է 15 տարեկանում, երբ իր մայրը Կալիֆորնիա նահանգի Լոնգ-Բիչ խորհրդի անդամ էր։ Մոր աշխատակիցը, որը վարում էր օդանավեր, հրավիրեց Ռիչարդին իր Globe Swift-ով թռիչքին[5]։
Բախը ծառայել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերում, ապա Նյու Ջերսեյի ազգային պահպանության ուժերի 108-րդ Fighter Wing ջոկատում և 141st Fighter Squadron ջոկատում որպես F-84F օդաչու. Ծառայությունից հետո Բախը ունեցել է տարբեր մասնագիտություններ, ինչպիսիք էին Douglas Aircraft-ի տպագիր և Flying ամսագրի խմբագիր։ Բախը ծառայել է նաև 1960 թվականին Ֆրանսիա-յում ստեղծված USAF-ի պահեստային ուժերում։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին ամուսնությունից Բախն ունեցել է 6 երեխա։ 1970 թվականին նա ամուսնալուծվել է։ «Ջոնաթան Լիվինգստոն ճայը» ֆիլմի (1973) նկարահանումների ժամանակ ծանոթացել է Լեսլի Պերրիշ դերասանուհու հետ, և 1981 թվականին նրանք ամուսնացել են։ Լեսլին դարձել է «Կամուրջ հավերժության վրայով» (1984), «Միակը» (1988) գրքերի հերոսուհին։ 1990-ական թվականներին նրանք բաժանվեցին և 1999 թ.-ին Բախի երրորդ կինը դարձավ Աաբրինա Նելսոն-Ալեքսապուլոսը[6]։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բախը երևակայական և իրական ժանրերի մի շարք գրքերի հեղինակ է։ Նրա գրեթե բոլոր ստեղծագործությունները անդրադառնում են թռիչքին՝ սկսած իր առաջին գրքից՝ Օտարը ցամաքի վրա-ից, որտեղ նա անմիջականորեն անդրադառնում է օդանավով թռիչքին, մինչև իր վերջին գործերը, որտեղ նա կիրառում է թռիչքը որպես փոխաբերություն։ Բախի գրքերի մեծամասնությունը պարունակում է ինքնակենսագրական տարրեր, որոնք՝ միաձուլվելով իր կյանքի իրական և երևակայական իրադարձությունների հետ արտացոլում են իր անհատի խոր փիլիսոփայությունը։
Բախին մեծագույն ճանաչում բերեց 1970 թ.-ին Macmillan Publishers տպագրատանը լույս տեսած «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» գիրքը։ Վերջինս ներառում էր Ռուսսելլ Մուսոնի հեղինակությամբ ճայերի յուրօրինակ լուսանկարներ։ Գիրքը դարձել էր համար առաջին բեսթսելլերը։ Թեև պատմվածքն ուներ 10,000 բառից պակաս բառաքանակ, այնուամենայնիվ այն ամենալայն վաճառքն ունեցող գիրքն էր Քամու հետ գնացած-ից հետո։ 1972 թ.-ի տվյալներով միայն ԱՄՆ-ի տարածքում վաճառվել էր գրքի 1,000,000 օրինակ[7]։ Գրքի անսպասելի հաջողությունը 1970-ականների սկզբին լայնորեն լուսաբանվել է լրատվամիջոցներում[8]։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օտարը ցամաքի վրա (1963)
- Բիպլան (1966)
- Ոչինչ պատահական չէ (1969)
- Ջոնաթան Լիվինգսթոն ճայը (1970)
- Թևերի պարգևը (1974)
- Չկա այդպիսի վայր՝ հեռու (1976)
- Պատրանքներ (1977)
- Կամուրջ հավերժության վրայով
- Միակը (1988)
- Փախուստ անվտանգությունից
- Իմ բանականությունից դուրս (2000)
- Կզաքիսների օրագրերը։
- Կզաքիսները (2002)
- Կզաքիսները՝ ծովի փրկիչներ (2002)
- Գրող-կզաքիսները մուսայի որոնումներում
- Ռանչպար կզաքիսներ
- Վերջին պատերազմը. խուզարկու-կզաքիսները և Ոսկե Սխրագործության դեպքը (2003)
- Կզաքիսների արկածները (2005)
- Թռիչք. տրիլոգիա (2003)
- Հիպնոսացնելով Մարիային (2009)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.nndb.com/lists/494/000063305/
- ↑ 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 NooSFere (ֆր.) — 1999.
- ↑ 4,0 4,1 4,2 Google Books(բազմ․) — 2005.
- ↑ Scott, Phil, My First Time, Air & Space/Smithsonian, Vol. 17 No. 2 (June/July 2002), p. 47
- ↑ «What's New». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 17-ին.
- ↑ «20th-Century American Bestsellers». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2006 թ. սեպտեմբերի 9–ին-ին.
- ↑ Walters, Raymond, Jr., New York Times Book Review, July 23, 1972, 43
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- richardbach.com Արխիվացված 2022-02-20 Wayback Machine
- «Ջոնաթան Լիվինգստոն ճայի» հայերեն խոսող գիրքը (աուդիո-գիրքը)(չաշխատող հղում)
- Ռիչարդ Բախի հետ հարցազրույց Amazon.com-ում (անգլերեն)
- Վիրջիլ Պարկերի հարցազրույցները Բախի հետ (անգլերեն) Արխիվացված 2007-04-30 Wayback Machine
- Ռիչարդ Բախի երկրպագուների կայք Արխիվացված 2020-07-19 Wayback Machine, պարունակում է կենսագրությունը, հարցազրույցների տեքստերը և մեջբերումներ (անգլերեն)։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Բախ» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Բախ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Բախ» հոդվածին։ |
|
- Հունիսի 23 ծնունդներ
- 1936 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 20-րդ դարի վիպասաններ
- 21-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- Ամերիկացի արձակագիրներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- Ամերիկացի փիլիսոփաներ
- Ամերիկացի օդաչուներ
- Փիլիսոփաներ այբբենական կարգով
- ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի սպաներ
- Ամերիկացի հրատարակիչներ
- Ռազմական օդաչուներ