Ռիչարդ Արքրայթ
Ռիչարդ Արքրայթ անգլ.՝ Richard Arkwright | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 23, 1732[1] |
Ծննդավայր | Պրեստոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մահացել է | օգոստոսի 3, 1792[1][2][3][…] (59 տարեկան) |
Մահվան վայր | Cromford, Derbyshire Dales, Դերբիշիր, Դերբիշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Գերեզման | Դերբիշիր |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ճարտարագետ, ձեռնարկատեր և գյուտարար |
Ամուսին | Patience Holt?[4] և Margaret Biggins?[4] |
Ծնողներ | հայր՝ Thomas Arkwright?[4], մայր՝ Ellen Hodgkinson?[4] |
Երեխաներ | Richard Arkwright junior?[4] և Susanna Arkwright?[4] |
Ստորագրություն![]() | |
![]() |
Սըր Ռիչարդ Արքրայթ (անգլ.՝ Richard Arkwright,դեկտեմբերի 23, 1732[1], Պրեստոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - օգոստոսի 3, 1792[1][2][3][…], Cromford, Derbyshire Dales, Դերբիշիր, Դերբիշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն), անգլիական խոշոր տեքստիլ արդյունաբերող, գյուտարար, մանող ոլորտի բազմաթիվ արտոնագրերի սեփականատեր, Ռիչարդ Արքվրայթ կրտսերի հայր։ Հանդիսանում է արդյունաբերական հեղափոխության դարաշրջանի նշանավոր ձեռնարկատեր։ Համարվում է արտադրության արդյունաբերական մեթոդի նախահայր[5]։
Արքրայթը համատեղել է էներգիայի աղբյուրները, հաստոցները, էժան աշխատուժը և իր ժամանակի համար նոր հումքը՝ բամբակը մեկ ամբողջության մեջ, ինչը նրան թույլ է տվել պատմության մեջ առաջին անգամ ստեղծել մանվածքների զանգվածային արտադրություն։ Կրոմֆորդի Արքրայթ ֆաբրիկան համարվում է աշխարհի առաջին ժամանակակից գործարանը։
Վաղ տարիներին[խմբագրել | խմբագրել կոդը]
Արքրայթը ծնվել է Պրեստոնում, 1732 թվականի դեկտեմբերի 22-ին։ Նա ընտանիքի 13 երեխաներից փոքրն էր։ Նրա հայրը՝ դերձակ Թոմաս Արքրայթը, Պրեստոնյան (անգլ.՝ Preston Guild burgess) գիլդիայի բուրժեսի ղեկավարն էր։ Ֆինանսական միջոցների բացակայության պատճառով տղան դպրոց չի հաճախել։ Նրան զարմիկն է գրել ու կարդալ սովորեցրել[6]։
Ռիչարդը սկսել է իր աշխատանքային կյանքը՝ որպես վարսահարդարների աշակերտ մոտակա Քըրքհեմում։ 1750 թվականին Բոլթոնում նա բացել է վարսավիրանոց և կեղծամների սեփական արհեստանոց, որտեղ նա կատարել է իր առաջին գյուտը՝ ջրակայուն կեղծամների ներկ։ Ներկերի հաջող վաճառքից ստացված առաջին միջոցներն ուղղվեցին մանող մեքենաների նախատիպը ստեղծելու հետագա աշխատանքի վրա։
Գյուտեր[խմբագրել | խմբագրել կոդը]
1769 թվականին Արքրայթը հայտնագործել է «Waterframe» մանող մեքենան և դրա համար արտոնագիր է ներկայացրել։ Երկու գործընկերները ֆինանսավորել են արտոնագրի հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ գումարը և ստեղծել են մանող մեքենայի արդյունաբերական կիրառումը։ Կրոմֆորդում բացվել է մանող մեծ գործարան՝ որպես շարժիչ օգտագործելով ջրային անիվները։ 1790 թվականից նա վերակառուցել է իր մանող մեքենաները գոլորշու շարժիչների համար։ Բացի պտտվող մեքենայից, Արքրայթը հայտնագործել է մի քանի այլ հեղափոխական սարքեր և մեքենաներ, որոնք բարձրացնում էին տեքստիլ արտադրանքի արդյունավետությունը։ Չնայած արտոնագրին, Արքվրիտի մանող մեքենան ընդօրինակել է գերմանացի Յոհան Գոտֆրիդ Բրյուգելմանը, ինչը դրել է արդյունաբերական հեղափոխության սկիզբը եվրոպական մայրցամաքում։
Արքրայթի համբավը ստվերվում էր ուրիշ մարդկանց գյուտերը գողանալու մեղադրանքներով։ Մի շարք դատական գործընթացներ ցույց են տվել, որ իր կողմից արտոնագրված բոլոր մեքենաները իրականում նրա կողմից չեն հորինվել։ Այսպիսով, պարզվել է, որ ժամագործ Ջոն Քեյը հորինել է մանող վատեռ-մեքենան, սանդերքամեքենան՝ Դենիել Բորնը, սնուցող սարքը՝ Ջոն Լիզը։ 1785 թվականին Արքրայթի բոլոր արտոնագրերը չեղյալ հայտարարվեցին, բայց այդ ժամանակ նա արդեն դարձել էր անգլիական ամենահարուստ արտադրողներից մեկը։
Վաստակի ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
Արքրայթի ձեռքբերումները լայնորեն ճանաչվել են և թույլ են տվել նրան բարձր դիրքեր զբաղեցնել հասարակության մեջ։ Նա եղել է Դերբիշիրի կոմսության գլխավոր շերիֆ (անգլ.՝ high sheriff) և ազնվականության կոչում է ստացել 1786 թվականին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 3,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Kindred Britain
- ↑ «Sir Richard Arkwright | British industrialist and inventor»։ Encyclopedia Britannica (անգլերեն)։ Վերցված է 2020-09-04
- ↑ «Sir Richard Arkwright»։ www.lordbyron.org։ Վերցված է 2020-09-04
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Արքրայթ»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Մանրամասն կենսագրություն անգլերեն լեզվով
|