Ռիո (Թղթե տունը)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիո
«Թղթե տունը» հերոս
Առաջին անգամ հայտնվել է«Գործիր ըստ ծրագրի» (2017)
Վերջին անգամ հայտնվել է«Փարիզի ծրագիրը» (2020)
ՍտեղծողԱլեքս Պինա
Տեղեկություններ
Մականուն(ներ)Ռիո
ՄասնագիտությունԳող, թալանող
ԱզգությունԻսպանացի

Ռիո (Անիբալ Կորտես), Նեթֆլիքսի «Թղթե տունը» հեռուստասերիալի կերպար, որի մարմնավորումը կատարել է Միգել Էռանը[1]։ Ռիոն փորձառու կայքահեն է, որը մասնակցում է Իսպանիայի Թագավորական դրամահատարանի կողոպտմանը։ Նախապատրաստման և թիմի ստեղծման ընթացքում նա հարաբերությունների մեջ է մտնում Տոկիոյի հետ՝ անտեսելով այն փաստը, որ Պրոֆեսորը պահանջել էր թիմակիցներին՝ չսիրահարվել այլ անդամների։

Բնավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիոն աշխույժ, պարզամիտ և անմեղ բնավորություն ունի՝ իր թիմակիցների համեմատ։ Նրա երիտասարդությունը հանգեցնում է մի շարք խնդիրների, դրա համար էլ Պրոֆեսորը ցանկանում է հեռացնել նրան թիմից, բայց այդ ամենին խանգարում է Տոկիոն։ Ողջ հեռուստասերիալի ընթացքում Ռիոն համարվում է «Թիմի թույլ կողմը»՝ իր բնավորության պատճառով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «PERSONAJES 'LA CASA DE PAPEL' - LOS ATRACADORES - Miguel Herrán es Río» (իսպաներեն). antena3.com. Վերցված է 2020 թ․ ապրիլի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]