Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական այգի
Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական այգի | |
---|---|
![]() | |
Տեսակ | Olympic Park? |
Երկիր | ![]() |
Հիմնական իրադարձություններ | 2007 Pan American Games? |
![]() |
Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական այգի (պորտ.՝ Parque Olímpico do Rio de Janeiro), Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքի արևմտյան հատվածում գտնվող Barra da Tijuca շրջանում գործող ինը սպորտային վայրեր, որոնք պետք է օգտագործվեն 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերի և 2016 Ամառային պարալիմպիկ խաղերի համար։ Ինը վայրերից յոթը մշտական գործող կառույցներ են։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օլիմպիական խաղերի այգում նախկինում եղել է Autódromo Internacional Nelson Piquet-ը, որը հայտնի է որպես Ժակառեպագուա (պորտ.՝ Jacarepaguá) ավտոդրոմ[1][2]։ 1980-ական թվականներին սա եղել է Ֆորմուլա 1-ի անցկացման վայրը, որտեղ կազմակերպվել է Բրազիլիայի գրան պրի մրցաշարը, նախքան 1990 թվականին Autódromo José Carlos Pace-ում տեղակայվելը։
2016 թվականի ամառային Օլիմպիական և պարալիմպիկ խաղերի ավարտից հետո Carioca Arena 3-ը կվերածվի սպորտդպրոցի, իսկ մյուս վեց վայրերը կձևավորվեն որպես Ռիո դե Ժանեյրոյի մարզակենտրոնի մաս[3][4]։
Վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Օլիմպիական այգում օգագործվելիք 9 վայրերն են[5][6]՝
- Carioca Arena 1՝ բասկետբոլ (տարողությունը՝ 16,000)
- Carioca Arena 2՝ ըմբշամարտ, ձյուդո (տարողությունը՝ 10,000)
- Carioca Arena 3՝ սուսերամարտ, թեկվոնդո (տարողությունը՝ 10,000)
- Future Arena՝ ձեռքի գնդակ (տարողությունը՝ 12,000)
- Maria Lenk Aquatics Centre՝ ջրացատկ, համաժամանակյա լող, ջրագնդակ (տարողությունը՝ 5,000)
- Olympic Aquatics Stadium՝ լող, ջրագնդակ (տարողությունը՝ 15,000)
- Olympic Tennis Centre՝ թենիս (տարողությունը՝ 10,000 գլխավոր խաղահրապարակ)
- Rio Olympic Arena՝ մարմնամարզություն (տարողությունը՝ 12,000)
- Rio Olympic Velodrome՝ հեծանվավազք (տարողությունը՝ 5,000)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Lewis Peter (սեպտեմբերի 15, 2013)։ «Rio Olympics 2016: Brazilian city in a race against time to be ready to play host to the Games»։ ABC News Australia։ Australian Broadcasting Corporation։ Վերցված է մայիսի 14, 2016
- ↑ Watts Jonathan (օգոստոսի 5, 2015)։ «The Rio property developer hoping for a $1bn Olympic legacy of his own»։ The Guardian։ Guardian Media Group։ Վերցված է մայիսի 14, 2016
- ↑ «Rio 2016 Olympic and Paralympic Games venues to leave sporting, educational and social legacy to city»։ Rio 2016։ հուլիսի 29, 2015։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-10-ին։ Վերցված է մարտի 4, 2016
- ↑ «Barra Olympic Park, heart of the Rio 2016 Games, 95 per cent complete»։ Rio 2016։ դեկտեմբերի 29, 2015։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-08-ին։ Վերցված է մարտի 6, 2016
- ↑ «Introducing Carioca Arena 1… the new home of Olympic basketball»։ Rio 2016։ Organizing Committee of the Olympic and Paralympic Games Rio 2016։ հունվարի 12, 2016։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-10-ին։ Վերցված է մարտի 4, 2016
- ↑ «Barra Region»։ Portal Brasil 2016։ Governo Federal do Brasil։ Վերցված է մարտի 4, 2016