Ռիո Պլատանո
![]() | |
Տեսակ | ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսոլորտային արգելոց և արգելոց |
Մասն է | Mesoamerican Biological Corridor? |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Mosquitia? և Gracias a Dios Department? |
Հիմնվել է | 1982 |
Մակերես | 5250 կմ², 350 000 հեկտար և 150 000 հեկտար |
Անդամակցություն | Մարդը և կենսոլորտը |
Ռիո Պլատանո (իսպ.՝ Río Plátano), կենսոլորտային արգելոց Հոնդուրասում։ Գտնվում է երկրի հյուսիսարևելյան մասում, երեք` Գրասյայաս-ա-Դիոս, Կոլոն, Օլախո դեպարտամենտների տարածքում։ Կոչվել է Ռիո Պլատանո գետի անունով (իսպ.` «Բանանի գետ»), որը հոսում է արգելոցով և թափվում Կարիբյան ծով։ Հիմնադրվել է 1982 թվականին։ Ընդհանուր տարածքը 5250 կմ² է։ Ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Արգելոցի տարածքում ապրում է մոսկիտի ազգության շուրջ 2000 մարդ, որոնք ավանդական կյանքով են ապրում[2]։
Արգելոցի մեծ մասը խոնավ և արևադարձային անտառներ են, որոնք տեղ-տեղ հասնում են 130 մետր բարձրության, սոճու սավաննաներ, պատկերասրահային անտառներ` գետի հովիտներում, արմավենու ճահիճներ և մանգրեների թփուտներ, որոնք աճում են ծովի ափին։
Ռիո Պլատանոյում հանդիպում է կատուների ընտանիքի 5 տեսակ (յագուար, պումա, օցելոտ, յագուարունդի և երկարապոչ կատու), թռչունների 400 տեսակ, որոնց թվում են հարպիան, գոկկոն, արա թութակները և այլն։
Չնայած արգելոցի հատուկ կարգավիճակին` Հոնդուրասի կառավարությունը չի կարողանում պատշաճ կերպով ապահովել դրա պահպանությունը։ Ըստ «Էկոլոգիական հետազոտությունների գործակալության» (Environmental Investigation Agency — EIA) և «Միջազհային քաղաքականության կենտրոնի» (Centre for International Policy) տվյալների` Հոնդուրասից արտահանվող կարմիր ծառի 80 %-ն անօրինականորեն է հատվում։
Հոնդուրասի արտահանվող սոճու գրեթե կեսը նույնպես ապօրինի է հատվում։ Հոնդուրասի մահագոնի կարմիր ծառերը փայտամթերման ներկայիս տեմպերի պահպանման դեպքում ամբողջությամբ կհատվեն առաջիկա 10-15 տարում[3]։
Պարկին հավելյալ վնաս են հասցրել նաև փախստականները Նիկարագուայից, որոնք քաղաքացիական պատերազմի տարիներին զանգվածային բնակվել են արգելոցի տարածքում։
Այդ պատճառով 1996 թվականին Ռիո Պլատանոն ներառվել է Համաշխարհային ժառանգության վտանգված օբյեկտների ցանկի մեջ։
21-րդ դարի առաջին տարիներին իրավիճակի բարելավումը թույլ է տվել 2007 թվականին հանել պարկի` անհետացման վտանգի տակ գտնվելու կարգավիճակը[4][5]։ Կարգավիճակը վերադարձվել է Հոնդուրասի կառավարության պահանջով, որը քննարկվել է 2011 թվականի հունիսին կայացած Համաշխարհային ժառանգության կոմիտեի 35-րդ նստաշրջանում[6]։
Արգելոցն ազգային պարկի կարգավիճակ ստանալու թեկնածու է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.unesco.org/mabdb/br/brdir/directory/biores.asp?code=HON+01&mode=all
- ↑ Ազգային պարկի էջը ՅՈՒՆԵՍԿՕ-յի համաշխարհային ժառանգության կայքում(անգլ.)
- ↑ Гондурас. Кровавая продукция нелегальных рубок идет на экспорт в США и Евросоюз(ռուս.) // «Лесное обозрение». — 3 ноября 2005. — № 44 (174). Архивировано из первоисточника 16 մայիսի 2009.
- ↑ «Парк во Флориде и заповедник в Гондурасе спасли от исчезновения» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 2007 թ․ հունիսի 25. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «Florida Everglades and Río Plátano Biosphere Reserve removed from Danger List» (անգլերեն). ЮНЕСКО. 2007 թ․ հունիսի 24. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «World Heritage Committee puts Río Plátano Biosphere Reserve on Danger List at the request of Honduras» (անգլերեն). ЮНЕСКО. 2011 թ․ հունիսի 22. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիո Պլատանո» հոդվածին։ |
|