Ռինեկե Դեյքստրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռինեկե Դեյքստրա
հոլ.՝ Rineke Dijkstra
DaphneChannaHorn-Rinekedijkstra-fotograaf.png
Ծնվել էհունիսի 2, 1959(1959-06-02)[1][2][3] (60 տարեկան)
ԾննդավայրՍիթարդ, Սիտարդ-Խեյլեն, Լիմբուրխ, Նիդերլանդներ, Նիդերլանդներ
ՔաղաքացիությունFlag of the Netherlands.svg Նիդերլանդներ
Մայրենի լեզուհոլանդերեն
ԿրթությունԳերիտ Ռիտվելդ ակադեմիա
Մասնագիտությունլուսանկարիչ
Պարգևներ և
մրցանակներ
«Հասսելբլադ» մրցանակ
Rineke Dijkstra Վիքիպահեստում

Ռինեկե Դեյքստրա (հոլ.՝ Rineke Dijkstra, հունիսի 2, 1959(1959-06-02)[1][2][3], Սիթարդ, Սիտարդ-Խեյլեն, Լիմբուրխ, Նիդերլանդներ, Նիդերլանդներ), նիդերլանդացի լուսանկարիչ և վիդեոարտիստ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռինեկե Դեյքստրան ծնվել է 1959 թվականին Սիթարդ քաղաքում: 1981-1986 թվականներին սովորել է Ամստերդամի Գերիտ Ռիտվելդի գեղարվեստական ակադեմիայում: Աշխատել է որպես կոմերցիոն լուսանկարիչ[4][5]: Առաջին անհատական ցուցահանդեսը կազմակերպվել է Ամստերդամում 1984 թվականին: 1990-ական թվականներին սկսել է իրականացնել անհատական նախագծեր , որոնցից առաջինը դարձավ ճանաչում ստացած Լողափային դիմանկարների շարքը (1992-1996): 1990-ական թվականների կեսերից սկսում է աշխատել տեսանախագծերի վրա (The Buzzclub, Liverpool, UK / Mysteryworld, Zaandam, NL, 1996-1997, և այլն): Նկարչուհու աշխատանքները ցուցադրվում են Վենետիկի բիենալեում 1997 և 2001 թվականներին, Սան Պաուլուի արվեստի բիենալեում (1998), Թուրինի ֆոտոբիենալեում (1999) և այլն:

Ստեղծագործական վարքագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռինկե Դեյքստրայի աշխատանքները հաճախ համեմատում են Ավգուստ Զանդերի և Դիանա Արբուսի լուսանկարների հետ:

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոդակ մրցանակ (1987) և այլ պարգևներ: Նկարչուհու աշխատանքներն առաջին անգամը չէ, որ ցուցադրվում են աշխարհի խոշորագույն թանգարաններում, պահվում նրանց հավաքածուներում (Թեյթ բրիտանական պատկերասրահ, Ռուդոլֆինում, Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան, Մետրոպոլիտեն թանգարան և այլն): Դեյքստրան Լոնդոնի կերպարվեստի թագավորական դպրոցի պատվավոր դոկտոր է (2011): 2012 թվականին նրա քսան տարվա աշխատանքների հետահայաց ցուցադրությունը կազմակերպվեց Սողոմոն Հուգենհայմի նյույորքյան թանգարանում:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ, ցուցադրությունների պատկերագրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Rineke Dijkstra: beaches. Amsterdam: idea books, 1996.
  • Rineke Dijkstra: beach portraits. Chicago: LaSalle Bank, 2002.
  • Rineke Dijkstra: a retrospective.New York: Solomon R. Guggenheim Foundation, 2012.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 RKDartists
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 Luminous-Lint — 2005.
  4. tate.org կայքում
  5. Rineke Dijkstra (Dutch, born 1959)
  6. Rineke Dijkstra Wexner Center for the Arts.
  7. «Rineke Dijkstra wins the 2017 Hasselblad Award»։ British Journal of Photography։ 9 March 2017։ Վերցված է 11 July 2017 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]