Ռիմա Պիպոյան
Ռիմա Պիպոյան | |
---|---|
![]() Ռիմա Պիպոյան 2018 | |
Ծնվել է | հունիսի 2, 1988 (32 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | Հայ |
Կրթություն | Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ և Երևանի պարարվեստի պետական քոլեջ |
Մասնագիտություն | Բեմադրիչ-խորեոգրաֆ, պարուհի, պարուսույց |
Աշխատավայր | «Պարարվեստի Զարգացման» կրթամշակութային հիմնադրամ, Անանիա Շիրակացու անվան ճեմարան, Երևանի պարարվեստի պետական քոլեջ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան |
Կայք | rimapipoyan.com |
Ռիմա Սամվելի Պիպոյան (հունիսի 2, 1988, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բեմադրիչ-խորեոգրաֆ, պարուհի և պարուսույց: Համարվում է Հայաստանում ժամանակակից պարի հիմնադիրներից մեկը:[1][2][3] 2017 թվականին հիմնադրել է «Պարարվեստի զարգացման» կրթամշակութային հիմնադրամը, որը տնօրինում է մինչ օրս:[4] Մասնագիտական գործունեության ընթացքում արժանացել է բազմաթիվ մրցանակների և պատվոգրերի ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս:[5] Իր ներկայացումներով հանդես է եկել Գերմանիայում, Հունաստանում, Իսպանիայում, Իտալիայում, Սերբիայում, Կանարյան կղզիներում, Խորվաթիայում, Բելգիայում, Լեհաստանում, Ռուսաստանում, Բելառուսում, Պորտուգալիայում, Վրաստանում և այլ երկրներում:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռիմա Պիպոյանը ծնվել է 1988 թվականի հունիսի 2-ին Երևանում: Ծնողները. հայրը̀ Սամվել Խաչատուրի Պիպոյանը[6] (ծնվ. 1962 ապրիլի 23) կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, մայրը̀ Լարիսա Հակոբի Կիրակոսյանը (ծնվ. 1962 նոյմբերի 7) կենսաֆիզիկոս է, պլաստիկ անատոմիայի և էկոլոգիայի դասախոս̀ Փ. Թերլեմեզյանի անվ. գեղարվեստի պետական քոլեջում: 1995-1997 թվականներին Ռիման հաճախել է Կիրովի անվ. թիվ 12 միջնակարգ դպրոցը (այժմ̀ Վ.Համբարձումյանի անվ. թիվ 12 հիմնական դպրոց):
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռիմա Պիպոյանն իր մասնագիտական ուղին սկսել է որպես բալետի պարուհի: 1997 թվականին ընդունվել է «Պարարվեստի պետական ուսումնարան»-ի (այժմ՝ «Երևանի պարարվեստի պետական քոլեջ») դասական պարի բաժինը և 2006 թվականին գերազանցությամբ ավարտել այն̀ ստանալով մանկավարժ-պարուսույցի որակավորում: Ուսման տարիներին բախտ է ունեցել մասնակցել և պարել անվանի հայ բեմադրող-խորեոգրաֆ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Մաքսիմ Մարտիրոսյանի բեմադրություններում: Ռիման ̀որպես խորեոգրաֆ, իր բեմադրական գործունեությունը սկսել է վաղ տարիքում:[7]
2005 թվականին ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «պարարվեստի ռեժիսուրա» բաժինը̀ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի արվեստանոց: Ինստիտուտում ուսման տարիներին (2005-2010) բեմադրել է մի շարք պարային համարներ, համագործակցել է հայ տարբեր արվեստագետների հետ, ստեղծել է իր առաջին մեծածավալ ժամանակակից բալետային ներկայացումները՝ այդ թվում «Անկումներով ենք վեր բարձրանում» և «Միջնադարյան պատկերներ»-ը: Վերջին ներկայացումը նրա դիպլոմային աշխատանքն էր, որը ներկայացումն էր հայ միջնադարյան մանրանկարչության թեմաները՝ հայ միջնադարյան շարականների, Կոմիտասի և Ավետ Տերտերյանի երաժշտության ներքո: Ներկայացումը համեմված էր դասական պարի, միջնադարյան հայկական մանրանկարչությունից վերցրած պատկերների և արևելյան մարտարվեստների շարժումներով ու ժեստերով,[8] ինչն էլ մեծ հետքրքրություն առաջացրեց և հավանության ու գովասանքի խոսքերի արժանացավ ՀՀ ժողովրդական արտիստներ Էլվիրա Մնացականյանի, Վիլեն Գալստյանի և Ռուդոլֆ Խառատյանի կողմից[3], վերջինս Ռիմա Պիպոյանի դիպլոմային աշխատանքի ընդդիմախոսն էր: 2010 թվականին Ռիման գերազանցությամբ ավարտում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «պարարվեստի ռեժիսուրա» մասնագիտությունը̀ ստանալով արվեստագիտության բակալավրի աստիճան:
2010-2012 թվականներին սովորում և գերազանցությամբ ավարտում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «պարարվեստի ռեժիսուրա» բաժնի մագիստրատուրան̀ ստանալով մագիստրոսի աստիճան: Նրա մագիստրոսական թեզն անդրադառնում էր մոդեռն պարին̀ նրա ստեղծմանը, հիմնադիրներին, առանձնահատկություններին և մոդեռն պարի կիրառության կարևորությանը̀ պարային մասնագիտական հաստատություններում:
Իր ուսման տարիներին և հետագա գործունեության ընթացքում Ռիմա Պիպոյանը հարստացնում է իր պարային գիտելիքները̀ ստանալով մի շարք վարպետաց դասեր այնպիսի բեմադրողների մոտ և պարային խմբերում, ինչպես օր.̀ Աքրամ Խանը, Յոհան Էքմանը, Դենիս Լամպարտը, «Լաբորգրաս» պարային խումբը (eng. “The LaborGras” company), Ռոմեն Գիյոնը, Կանդուկո պարային խումբը, Spellbound contemporary ballet և այլն:[9] Ուսման տարիներին Ռիման սկսում է ուսումնասիրել նաև արևելյան մարտարվեստներ̀ մասնավորապես չինական ուշու, ինչը հետագայում մեծ ազդեցություն է ունենում խորեոգրաֆիկ ոճի ձևավորման վրա:
Աշխատանքային փորձ[խմբագրել | խմբագրել կոդը]
2007-2009 թվականներին աշխատել է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրում, որպես դասական պարի ուսուցչուհի:2008 թվականից մինչ օրս աշխատում է «Երևանի պարարվեստի պետական քոլեջ»-ում, որտեղ դասավանդել է դասական պար, պատմակենցաղային և ժող. բնորոշ պարեր, 2016 թվականից սկսած դասավանում է բալետմայստերի վարպետություն:
2010-2013 թվականներին որպես պարուսույց-խորեոգրաֆ և ժյուրիի անդամ համագործակցում է ՇԱՆԹ հեռուստաընկերության հետ և «Պարիր, թե կարող ես» պարային հեռուստանախագծի երեք եթերաշրջանների համար բեմադրում ավելի քանի 30 պարային համար:[10]
2011-2012 թվականներին աշխատել է «Խորեոգրաֆիայի պետական թատրոն»-ում որպես խորեոգրաֆ և մենապարուհի:
2012-2019 թվականներին աշխատել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում որպես պարուսույց-խորեոգրաֆ՝ դասավանդելով պար դերասանական և ռեժիսորական կուրսերին, ինչպես նաև ղեկավարել է «Պարարվեստի ռեժիսուրա» հեռակա կուրս:
2017 թվականին հիմնադրում է «Պարարվեստի զարգացման» կրթամշակութային հիմնադրամը, որը տնօրինում է մինչ օրս: Հիմնադրամի ստեղծման գերնպատակն է̀ աջակցել ժամանակակից պարարվեստի և ժամանակակից բալետային արվեստի զարգացմանը ՀՀ-ում, ինչպես նաև օժանդակել խորեոգրաֆներին, բեմադրողներին, պարուսույցներին և արվեստի ոլորտում ներգրավված անձանց̀ պարային, կրթամշակութային նախագծեր իրականացնելու և ներկայացումներ ստեղծելու հարցում:[11]
2018 թվականից մինչ օրս աշխատում է «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան»-ի Կուլտուրայի ֆակուլտետի «Պարարվեստի մանկավարժություն» ամբիոնում̀ արպես մոդեռն պարի դասախոս:[12][13]
2020 թվականից հանդիսանում է «Մոդեռն պար» բաժնի ղեկավար «Երևանի պարարվեստի պետական քոլեջ»-ում, որի եռամյա կրթության ծրագրի հեղինակն է և կազմողը:
Մասնագիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռիմա Պիպոյանն առաջին հայ ժամանակակից այն խորեոգրաֆներից է̀ ում հաջողվեց իր բեմադրություններով Հայաստանը ներկայացնել միջազգային պարային հարթակներում:[14]
2013 թվականին պատվեր է ստանում Թբիլսիի South Caucasus Contemporary Dance and Experimental Art փառատոնից և բեմադրում «La Vita Nuova» պարային ներկայացումը̀ ըստ Դանթե Ալիգիերիի համանուն ստեղծագործության և Ֆիլիպ Գլասի երաժշտությամբ:[15] Ներկայացման առաջնախաղը տեղի է ունենում Թբիլիսիի “Royal District” թատրոնում:
2015 թվականին նույն փառատոնի ֆինանսավորմամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բեմադրում է խաղացանկային «Մեղապարտ կրքեր» ժամանակակից բալետային ներկայացումը̀ Լ. Վ. Բեթհովենի երաժշտությամբ,[16][17] որը հիմնված էր Իշխանուհի Տարականովայի կյաքնի պատմական փաստերի վրա:[18] Իշխանուհի Տարականովայի կերպարը մարմնավորում էր ՀՀ վաստակավոր արտիստուհի Մարիա Դիվանյանը:[19][20]
Սկսած 2013 թվականից Ռիմա Պիպոյանի տարբեր բեմադրություններ հրավերներ են ստանում մի շարք արտասահմանյան երկրներից: Նա մասնակցում է տարբեր պարային փառատոնների, մրցույթների և համագործակցության հրավերներ ստանում: 2016-2017 թվականներին ստանում է կրթաթոշակ «Բեռլինի գեղարվեստի ակադեմիա»-ից[21]՝ որպես խորեոգրաֆ: Բեռլինում բնակության ժամանակ համագործակցում է մի շարք երիտասարդ արվեստագետների̀ ճարտարապետների, նկարիչների, կոմպոզիտորների հետ, որի արդյունքում, համատեղ ուժերով, ակադեմիայում կազմակերպվում են «բաց դռներ» ցուցադրումներ, որտեղ Ռիմա Պիպոյանը հանդես է գալիս, որպես պարուհի և բեմադրող:[22] Բեռլինում 2017 թվականին Ռիման ներկայացնում է «Բարև, Քիթի» պարային-ֆիլմ ներկայացման համաշխարհային պրեմիերան̀ Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի բեմում:[23][24][25] Ներկայացումը հիմնված էր Աննա Ֆրանկի օրագրի վրա:[26][27] Ներկայացումը ստեղծելու համար համագործակցում է ազգությամբ հրեա կոմպոզիտոր Ալլա Սեգալի, ով հատուկ ներկայացման համար գրում է երաժշտությունը: Ֆիլմը նկարում է սկսնակ ռեժիսոր, մասնագիտությամբ պարող Դավիթ Գրիգորյանը, իսկ ֆիլմի հատվածի երաժշտության ստեղծման համար, Ռիման համագործակցում է ազգությամբ ռուս կոմպոզիտոր Ելենա Ռիկովայի հետ: Պրեմիերայից հետո բեմադրությունը ներկայացվում է Հայաստանում, Խորվաթիայում, Իտալիայում, Մոլդովայում:[28][29][30][31][32][33][34][35]
2018 թվականին Ռիմա Պիպոյանը բեմադրում է «Կինը որոշում կայացնելուց առաջ» մենապարը, որն իր իսկ կատարմամբ մեծ հաջողություններ է գրանցում տարբեր փառատոններում և մրցանակների արժանանում:[36][37][38][39][40] Տարբեր երկրներում պրոֆեսիոնալ հանդիսատեսը և ժյուրին նշում էին պարային համարի օրիգինալ լինելու մասին, Ռիմա բեմադրողի նոր ոճ ստեղծելու և բեմում ուժեղ կերպարայնություն ունենալու մասին:[41] Բեմադրությունը ցուցադրվել է Եվրոպայի ավելի քան 10-ը երկրի 30-ից ավել քաղաքներում[42][43][44][45][46][47][48][49][50]:
2019 թվականին Ռիմա Պիպոյանը հրավեր է ստանում Վենետիկի բիենալեում բեմադրություն անելու, որի արդյուքնում ստեղծում է "What if" պարային ներկայացումը Յ. Ս. Բախի երաժշտությամբ՝ 7 պրոֆեսիոնալ պարողների վրա: Բեմադրության համաշխարհային պրեմիերան տեղի է ունենում Վենետիկի Արսենալե թատրոնում: 2020 թվականին արժանանում է "East-West Residency"-ի Creative Armenia-ի կողմից:[51]
Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիվ | Ներկայացման հայերեն անվանումը | Ներկայացման միջազգային անվանումը | Պրեմիերայի վայր | ժանր | Գործառույթներ |
---|---|---|---|---|---|
2020 | «ԵԼ» | "YEL" | Կարճամետրաժ պարային ֆիլմ | Բեմադրող ռեժիսոր, խորեոգրաֆ, գաղափար և պար | |
2019 | «Ինքնադիմանկար» | “Self-portrait” | Գերմանիա, Բելգիա | Մենապար | Բեմադրող-խորեոգրաֆ, մենակատար |
2019 | «Ի՞նչ կլինի եթե» | "What if" | TEATRO PICCOLO ARSENALE(Վենետիկ) Իտալիա | Ժամանակակից պարային ներկայացում | Բեմադրող-խորեոգրաֆ, լիբրետոյի հեղինակ, զգեստների և բեմի ձևավորման հեղինակ |
2018 | «Կինը որոշում կայացնելուց առաջ» | "Woman before decision making" | (Շտուտգարտ) Գերմանիա | Մենապար | Բեմադրող-խորեոգրաֆ, մենակատար |
2017 | «Բարև, Քիթի» | "Hey, Kitty!" | «Բեռլինի գեղարվեստի ակադեմիա» | Պարային ֆիլմ մենաներկայացում | Բեմադրող-խորեոգրաֆ, լիբրետոյի հեղինակ, զգեստների և բեմի ձևավորման հեղինակ, սցենարիստ |
2017 | «Օրհնյալները» | "Blessed" | Բելգրադի ազգային թատրոն | Զուգապար | Բեմադրող-խորեոգրաֆ |
2016 | «Տեսիլաժամեր» | "Hours of Vision" | Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոն | Ժամանակակից պարային ներկայացում | Բեմադրող-խորեոգրաֆ, մենակատար |
2016 | «Տրիպտիխ» | "Triptych" | Электротеатр Станиславский | Ժամանակակից պարային ներկայացում | Բեմադրող-խորեոգրաֆ, լիբրետոյի հեղինակ, զգեստների հեղինակ |
2015 | «Մեղապարտ կրքեր» | "Sinful passions" | Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն | Ժամանակակից բալետային ներկայացում | Բեմադրող-խորեոգրաֆ, լիբրետոյի հեղինակ, |
2013 | «Նոր Կյանք» | "La Vita Nuova" | “Royal District” Theatre | Ժամանակակից պարային ներկայացում | Բեմադրող-խորեոգրաֆ, լիբրետոյի և զգեստների հեղինակ, մենակատար |
2010 | «Միջնադարյան պատկերներ» | "Medieval Images" | Համազգային թատրոն | Ժամանակակից պարային ներկայացում | Բեմադրող-խորեոգրաֆ, լիբրետոյի հեղինակ, պարուհի |
2007 | «Անկումներով ենք վեր բարձրանում» | "It's by falling that we rise" | Համազգային թատրոն | Ժամանակակից պարային ներկայացում | Բեմադրող-խորեոգրաֆ, լիբրետոյի և զգեստների հեղինակ, մենակատար |
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիվ | Անվանում | Մրցանակ | Վայր | Նշումներ |
---|---|---|---|---|
2021 | Vesuvius International Film Fest | Լավագույն Ռեժիսոր | Կամպանիա, Իտալիա | «ԵԼ» պարային ֆիլմ |
2021 | Hollywood International Golden Age Film Festival | Լավագույն Պարային Ֆիլմ | Նյու-Յորք, ԱՄՆ | «ԵԼ» պարային ֆիլմ |
2020 | London International Web and Shorts Film Festival | Honorable Mention | Լոնդոն, Անգլիա | «ԵԼ» պարային ֆիլմ |
2020 | East-West Resident, Creative Armenia | Ռեզիդենտ Արտիստ | Բրյուսել, Բելգիա | արժանացել է որպես խորեոգրաֆ և պարուհի̀ իր ծավալած գործունեության համար |
2019 | Project-Laboratory Insomnia | Ռեզիդենտ Արտիստ | Սանտանդեր, Իսպանիա | արժանացել է որպես խորեոգրաֆ և պարուհի̀ իր «Կինը որոշում կայացնելուց առաջ» մենապարի համար |
2019 | Venice Biennale Dance College | Ռեզիդենտ Արտիստ | Վենետիկ, Իտալիա | արժանացել է որպես խորեոգրաֆ̀ իր ծավալած գործունեության համար |
2019 | ՀՀ Մշակույթի Նախարարություն | Պատվոգիր | Երևան, Հայաստան | տրվել է պարարվեստի ոլորտում ցուցաբերած բարեխիղճ աշխատանքի համար |
2018 | International Festival of Modern Choreography IFMC | 1-ին Մրցանակ | Վիտեբսկ, Բելառուս | արժանացել է որպես խորեոգրաֆ̀ «Կինը որոշում կայացնելուց առաջ» մենապարի համար |
2018 | 23Masdanza international contemporary dance festival | Ռեզիդենտ Արտիստ Auditorio de Tenerife-ում | Կանարյան կղզիներ, Իսպանիա | արժանացել է որպես խորեոգրաֆ̀ «Կինը որոշում կայացնելուց առաջ» մենապարի համար |
2018 | Gdansk International Dance Contest Festival | 3-րդ Մրցանակ և Հանդիսատեսի Համակրանք | Գդանսկ, Լեհաստան | արժանացել է որպես խորեոգրաֆ̀ «Կինը որոշում կայացնելուց առաջ» մենապարի համար |
2017 | Global Fest International Dance festival-contest | 1-ին Մրցանակ | Մոսկվա, Ռուսաստան | արժանացել է որպես խորեոգրաֆ̀ «Օրհնյալները» զուգապարի համար |
2017 | Choreographic miniature contest | 3-րդ Մրցանակ | Բելգրադ, Սերբիա | արժանացել է որպես խորեոգրաֆ̀ «Օրհնյալները» զուգապարի համար |
2017 | Global Fest International Dance festival-contest | Գրան Պրի | Երևան, Հայաստան | արժանացել է որպես խորեոգրաֆ̀ «Օրհնյալները» զուգապարի համար |
2016 | Բեռլինի Արվեստների Ակադեմիա | Ռեզիդենտ Արտիստ, Կրթաթոշակ | Բեռլին, Գերմանիա | արժանացել է որպես խորեոգրաֆ |
2015 | DANCEformation Bremen | Ռեզիդենտ Արտիստ | Բրեմեն, Գերմանիա | արժանացել է որպես խորեոգրաֆ և պարուհի |
2008 | International Traditional Wushu Competition | Ոսկե Մեդալ | Երևան, Հայաստան | Չան Ցյուան ոճ |
Հոդվածներ Ռիմա Պիպոյանի գործունեության մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռիմա Պիպոյան. հայկական մոդեռն պարի ամենավառ ներկայացուցիչը
- ՀԱՅ ՊԱՐՈՒՀՈՒ ՓԱՅԼՈՒՆ ԵԼՈՒՅԹԸ «ՄԱՍԴԱՆՍԱՅՈՒՄ»
- ՌԻՄԱ ՊԻՊՈՅԱՆ. «ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼԻՍ ԵՍ ԻՆՁ ԶԳՈՒՄ ԵՄ ՈՉ ԵՐԿՐԱՅԻՆ ՄԱՐԴ»
- Ռիմա Պիպոյանը «բացեց» խորեոգրաֆների ճանապարհը
- «Այս ֆիլմը Հայաստանի պարային հիմնն է»․ Ռիմա Պիպոյանի «Ել» ֆիլմը մեկ ամսում միջազգային 3 մրցանակի է արժանացել
- «Բարև, Քիթի» մոնոներկայացման բալետի համաշխարհային պրեմիերան կկայանա Բեռլինում
- Բալկոնում պարուհի, խորեոգրաֆ Ռիմա Պիպոյանն է
- ՀԱՅ ԽՈՐԵՈԳՐԱՖԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՊԱՐԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
- 2017-Ը ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՊԱՐԱԴԻՐԻ ԿՅԱՆՔՈՒՄ
- Տեղի ունեցավ «Մեղապարտ կրքեր» ժամանակակից բալետային ներկայացման պրեմիերան
- Ռիմա Պիպոյան խորեոգրաֆի անունը մասնագետների շրջանում սկսվել է հոլովվել դեռեւս...
- Ռիմա Պիպոյան Iravunk.com
- Հարցազրույց iravunk.com
- Դրսում ինձ ասում են՝ քեզ քո երկիրն ինչպե՞ս չի գնահատում
- 7 ՀԱՐՑ. ՌԻՄԱ ՊԻՊՈՅԱՆ
- Շատ յուրօրինակ է երիտասարդ բալետմայստերների սերնդի ներկայացուցիչ Ռիմա Պիպոյանի «Միջնադարյան պատկերներ»
- «Սոմա»-ի առաջին ներկայացումը
- КНЯЖНА ТАРАКАНОВА НА БАЛЕТНОЙ СЦЕНЕ
- Хореографический почерк Римы Пипоян можно охарактеризовать как своеобразную интерпретацию танца «модерн»
- Мировая премьера балета моноспектакля "Привет, Китти!
- Впервые в Армянском академическом театре оперы и балета будет поставлен современный спектакль-балет на симфонии Бетховена по мотивам жизни княжны Таракановой
- НОВАЯ СТЕЗЯ
- Плагиат танцевальных движений в Армении
- Москве прошло открытие IV международного фестиваля современной хореографии Context
- Современный спектакль-балет в Армении
- Ռիմա Պիպոյանը «բացեց» խորեոգրաֆների ճանապարհը
- Быть Анной Франк: прожить жизнь со смыслом
- Возрождение Анны Франк в Германии
- "Hey, Kitty!" in Croatia, Zagreb
- Rima, a creator
- Festival Opera Prima
- When I am creating I feel like I am not on the earth
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ОСНОВНЫЕ ТЕНДЕНЦИИ БАЛЕТНОГО ИСКУССТВА АРМЕНИИ ХХ - НАЧАЛА XXI ВЕКОВ (НА ПРИМЕРЕ ТВОРЧЕСТВА АРМЯНСКИХ ХОРЕОГРАФОВ)»
- ↑ «Ռիմա Պիպոյանի մասին»
- ↑ 3,0 3,1 «Կարծիք Ռիմա Պիպոյանի մասին»
- ↑ ««Պարարվեստի զարգացման» հիմնադրամի շնորհանդեսին նվիրված ասուլիս»
- ↑ «Մրցանակներ և պատվոգրեր»
- ↑ «Սամվել Խաչատուրի Պիպոյան»
- ↑ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼԻՍ ԵՍ ԻՆՁ ԶԳՈՒՄ ԵՄ ՈՉ ԵՐԿՐԱՅԻՆ ՄԱՐԴ
- ↑ «XX ԴԱՐԻ – XXI ԴԱՐԱՍԿԶԲԻ ՀԱՅ ԲԱԼԵՏՄԱՅՍՏԵՐՆԵՐԻ ԱՆՑՅԱԼԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԱԼՄԱՆ ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ»
- ↑ «Վարպետաց դասեր»
- ↑ «Պարիր, թե կարող ես»
- ↑ ««Классический танец через призму модерна» - RadioVan.fm»։ radiovan.fm (ռուսերեն)։ Վերցված է 2020-04-18
- ↑ «Ռիմա Սամվելի Պիպոյան»
- ↑ «Հաջողության Բանաձև Ժամանակակից պար»
- ↑ «Ռիմա Պիպոյանը «բացեց» խորեոգրաֆների ճանապարհը»
- ↑ «La Vita Nuova»
- ↑ «Современный спектакль-балет в Армении»
- ↑ ««Մեղապարտ կրքեր» ժամանակակից բալետային ներկայացում»
- ↑ ««Մեղապարտ կրքեր». նոր բալետային ներկայացում»
- ↑ «Մեղապարտ Կրքեր»
- ↑ «Մարիա Դիվանյան»
- ↑ «Berlin-Stipendium 2016 — Darstellende Kunst»
- ↑ «AGORA ARTES / Interplay of the Arts»
- ↑ «The Akademie der Künste Introduces Its Fellows»
- ↑ «JUNGE AKADEMIE: AGORA ARTES. PROGRAMM-NACHT»
- ↑ «Պարուսույցը կպատմի հրեա աղջկա ողբերգական կյանքի մասին»
- ↑ «Возрождение Анны Франк в Германии»։ www.agenda-tv.com (ռուսերեն)։ Վերցված է 2020-04-20
- ↑ «Быть Анной Франк: прожить жизнь со смыслом» (ռուսերեն)։ Վերցված է 2020-04-20
- ↑ «Hey Kitty»
- ↑ «Opera Prima»
- ↑ «FAKI festival»
- ↑ «Moldfest»
- ↑ «Officine Caos Festival»
- ↑ «Opera Prima»
- ↑ «Salvare voci. Rima Pipoyan»
- ↑ «Hey, Kitty in Italy»
- ↑ «IFMC-2018: первое место - впервые у Армении»
- ↑ «Армянская танцовщица Рима Пипоян получила приз на международном фестивале современной хореографии»
- ↑ «Армянка стала первой на международном фестивале современной хореографии»
- ↑ «Первое место IFMC 2018 присуждено Риме Пипоян»
- ↑ «На IFMC-2018 подвели итоги: первое место впервые у Армении»
- ↑ «Rima Pipoyan was awarded for her choreography “Woman before decision making”»
- ↑ «Շտուտգարտի Մենապարերի փառատոն»
- ↑ «International Platform for Choreographers»
- ↑ «Գդանսկի պարի միջազգային փառատոն»
- ↑ «Gdański Festiwal Tańca»
- ↑ «23MASDANZA Extensión de Tenerife»
- ↑ «Cortoindanza»
- ↑ «Eupen Festival»
- ↑ «"Woman before decision Making" di e con Rima Pipoyan (Armenia)»
- ↑ «RIMA PIPOYAN – WOMAN BEFORE DECISION MAKING (Armenia)»
- ↑ «East-West Residency Creative Armenia»