Ռիկ Ջենեսթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռիկ Ջենեսթ
անգլ.՝ Rick Stephan Genest
Ricogenest02.jpg
Ծնվել էօգոստոսի 7, 1985(1985-08-07)
ԾննդավայրChâteauguay, Roussillon Regional County Municipality, Մոնտերեժի, Քվեբեկ, Կանադա
Մահացել էօգոստոսի 1, 2018(2018-08-01)[1] (32 տարեկան)
Մահվան վայրՄոնրեալ, Մոնրեալի շրջան, Քվեբեկ, Կանադա[2]
ՔաղաքացիությունFlag of Canada (Pantone).svg Կանադա
Մասնագիտությունդերասան, մոդել, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Կայքrickgenest.com
Rick Genest Վիքիպահեստում

Ռիկ Ջենեսթ (անգլ.՝ Rick Genest, օգոստոսի 7, 1985(1985-08-07), Châteauguay, Roussillon Regional County Municipality, Մոնտերեժի, Քվեբեկ, Կանադա - օգոստոսի 1, 2018(2018-08-01)[1], Մոնրեալ, Մոնրեալի շրջան, Քվեբեկ, Կանադա[2]), կանադացի մոդել Մոնրեալից, առավել հայտնի է որպես Զոմբի Տղա (անգլ.՝ Zombie Boy)՝ մարդու կմախքի տեսքով դաջվածքների պատճառով[3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

15 տարեկան հասակում Ռիկը ստիպված է եղել գլխուղեղի ուռուցքի[4] հեռացման վիրահատություն կատարել, ինչը նրա մականունի՝ Զոմբի Տղայի ծագման պատճառն է դարձել: Նույն տարիքում Ռիկը սկսել է դաջվածքներ անել։

Հայտնիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Ռիկն առաջին անգամ նկարահանվել է կինոյում։ 2010 թվականի մարտի 5-ին Facebook-ում ստեղծվել է ֆան-էջ՝ նվիրված նրան և նրա դաջվածքներին։ Շուտով այդ էջին բաժանորդագրվել է 1 526 224 օգտատեր (2011 թվականի մարտի 25-ի դրությամբ), ինչը, ի վերջո, հանգեցրել է նրան, որ նրան նկատել է Լեդի Գագայի նորաձևության տնօրեն Նիկոլա Ֆորմիչետին:

Zombie Boy (Լուսանկարը՝ Քոլին Սինգեր)

2011 թվականի հունվարի 19-ին Ջենեսթը գովազդել է Mugler-ի աշուն-ձմեռ նոր տղամարդկանց հավաքածուի մի քանի կոստյում, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նկատել է Ֆորմիչետտին[5]: Դրանից հետո Նիկոլան խնդրել է Լեդի Գագային, որ Ռիկը մասնակցի տղամարդկանց նորաձև հագուստի ցուցադրությանը, ինչն ի սկզբանե նախատեսված չէր: Ցուցադրությունն ուղեկցվել է Մարիանո Վիվանկոյի նկարահանած տեսանյութով, որում ցուցադրվել է Ռիկը[6][7][8][9]։

Ռիկը նաև նկարահանվել է Լեդի Գագայի «Born This Way» տեսահոլովակում, որտեղ երգչուհու դեմքին նույնպես նկարված են եղել մարդու կմախքը պատկերող դաջվածքներ[10]:

Այնուհետև նա մասնակցել է մի շարք նախագծերի, ինչպես նաև նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են 2013 թվականի ամերիկյան «47 ռոնիններ» ֆիլմը և բրիտանական «Լուռ վկա» հեռուստասերիալը: Բացի այդ, նա երկու անգամ հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես մարմնի վրա ոսկորների ամենամեծ թվով դաջվածք ունեցող (139), ինչպես նաև մարմնի վրա միջատների ամենամեծ թվով դաջվածք ունեցող մարդ (176):

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել 2018 թվականի օգոստոսի 1-ին Մոնրեալում[11]: Լեդի Գագան հաստատել է Zombie Boy-ի մահը Twitter-ում. «Ես ավերված եմ իմ ընկերոջ՝ Ռիկ Ջենեսթի կամ Zombie Boy-ի ինքնասպանությամբ: Մենք պետք է աշխատենք մշակույթը փոխելու, հոգեկան առողջությունը առաջին տեղում դնելու ուղղությամբ և ազատվենք այն նախապաշարմունքներից, որ մենք չենք կարող խոսել հոգեկան խնդիրների մասին: Եթե դուք տառապում եք, օգնության համար դիմեք ձեր ընկերներին կամ ընտանիքին: Մենք պետք է փրկենք միմյանց»[12]: Ավելի ուշ մահվան պատճառ է ճանաչվել դժբախտ պատահարը[13]: Սակայն 2019 թվականի հոկտեմբերին քննիչ Մելիսա Գանոնը որոշել է, որ մահը պատահականություն էր: Նրա հետաքննությունը պարզել է, որ Ռիկը մահացել է մայթին գլխի հարվածի արդյունքում, և այն, որ Ռիկը գտնվել է ուժեղ ալկոհոլային հարբեցման և թմրադեղերի (մարիխուանա) ազդեցության վիճակում: Զոհվածի որոշ հարազատներ ու ընկերներ համոզված են եղել, որ դա դժբախտ պատահար է։ Նա մահից առաջ չի թողել գրություն, վերջերս ամուսնացել է, և, ամենից դատելով, ունեցել է հաջող կարիերա: Նրա մենեջերը, որը մոտավորապես եղել է նույն հասակի (~177 սանտիմետր), նշել է, որ պատշգամբի ճաղաշարերն իր ազդրերից ցածր են[14], և տեղեկացրել է, որ Ջենեսթը հաճախ ծխելու ժամանակ hենվում էր նրանց վրա[15]:


Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2009 հֆ Անիծված վիշապ Carny Քերնի
2011 ֆ Aquario կամեո
2013 ֆ 47 ռոնիններ 47 Ronin Ֆորման
2013 ֆ Թունավոր սեր Poison Love
2013 ֆ In Faustian Fashion Փյունիկ
2014 ֆ Love at Last Sight կամեո
2015 ֆ En Passant վռնդիչ
2016 վֆ Illustrated Man կամեո
2017 ս Լուռ վկա Silent Witness «Գիշանգղ»

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.instagram.com/p/BmBtw27llkQ/
  2. 2,0 2,1 2,2 https://ici.radio-canada.ca/nouvelle/1116174/zombie-boy-mort-suicide
  3. «"Beastly" beauty and Thierry Mugler's skeleton boy»։ San Francisco Chronicle։ 2011-03-05։ Վերցված է 2011-03-05 
  4. «47 Ronin: Entrevue exclusive avec Zombie Boy» (French)։ 2013։ Արխիվացված է օրիգինալից January 6, 2014-ին 
  5. Odell, Amy (March 2, 2011)։ «Mugler Highlights: Gaga, Gaga's Pigtails, Precarious Footwear, and More Gaga»։ The Cut / New York (magazine) 
  6. Gaga’s stylist Nicola Formichetti makes Mugler debut Archived 2013-01-14 at Archive.is, Olivia Bergin (The Daily Telegraph). January 20, 2011.
  7. Mugler @ Paris Menswear A/W 11 Archived 2011-09-20 at the Wayback Machine., Alex Fury (SHOWstudio.com). January 19, 2011.
  8. Paris Fashion Week: Mugler menswear is reborn, and Lady Gaga is the midwife, Adam Tschorn (Los Angeles Times). January 19, 2011.
  9. Rethinking the Mugler Man, Cathy Horyn, (The New York Times). January 19, 2011.
  10. Lady Gaga’s 'Born This Way' Video Premiers Archived 2011-05-02 at the Wayback Machine., Jillian Mapes (Billboard). February 28, 2011.
  11. «Zombie Boy совершил самоубийство» (ռուսերեն)։ Վերցված է 2018-08-03 
  12. «Модель Зомби Бой найден погибшим. Что известно о его смерти»։ medialeaks-ru.cdn.ampproject.org։ Վերցված է 2020-07-06 
  13. «Названа новая причина смерти Zombie Boy» (ռուսերեն)։ Lenta.ru։ Վերցված է 2019-10-28 
  14. «Manager of Rick 'Zombie Boy' Genest believes death was an accident»։ KING։ August 4, 2018 
  15. "'Zombie Boy' Rick Genest's death accidental, says coroner", BBC News, October 28, 2019.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]