Ռիխարդ ֆոն Վայցզեկեր
Ռիխարդ ֆոն Վայցզեկեր գերմ.՝ Richard von Weizsäcker | |
Կուսակցություն՝ | Քրիստոնեական-դեմոկրատական միություն |
---|---|
Կրթություն՝ | Գյոթինգենի համալսարան (1955), Բալիոլ քոլեջ և Օքսֆորդի համալսարան |
Գիտական աստիճան՝ | դոկտորի աստիճան (հուլիս 1955) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան և ռազմական գործիչ |
Դավանանք | լյութերականություն |
Ծննդյան օր | ապրիլի 15, 1920[1][2][3][…] |
Ծննդավայր | New Palace, Շտուտգարտ, Վայմարյան Հանրապետություն[4] |
Վախճանի օր | հունվարի 31, 2015[5][1][2][…] (94 տարեկան) |
Վախճանի վայր | Բեռլին, Գերմանիա[5] |
Թաղված | Դալեմի անտառային գերեզմանատուն |
Դինաստիա | Weizsäcker family? |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Ի ծնե անուն | գերմ.՝ Richard Karl Freiherr von Weizsäcker |
Հայր | Ernst von Weizsäcker? |
Մայր | Marianne von Weizsäcker?[6] |
Ամուսին | Marianne von Weizsäcker? |
Զավակներ | Robert K. von Weizsäcker?, Andreas von Weizsäcker?, Beatrice von Weizsäcker? և Fritz von Weizsäcker? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Ռիխարդ Կարլ Ֆրայհեր ֆոն Վայցզեկեր (գերմ.՝ Richard Karl Freiherr von Weizsäcker, ապրիլի 15, 1920[1][2][3][…], New Palace, Շտուտգարտ, Վայմարյան Հանրապետություն[4] - հունվարի 31, 2015[5][1][2][…], Բեռլին, Գերմանիա[5]), գերմանացի քաղաքական գործիչ Քրիստոնեական-դեմոկրատական միություն կուսակցությունից, որը 1984-1994 թվականներին զբաղեցրել է Գերմանիայի դաշնային նախագահի պաշտոնը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիխարդի հայրը՝ Էռնստ ֆոն Վայցզեկերը, հայտնի դիվանագետ էր, իսկ եղբայրը՝ Կարլ Ֆրիդրիխ ֆոն Վայցզեկերը՝ ֆիզիկոս և փիլիսոփա։ Մի քանի տարի Վայցզեքերը ապրել է Շվեյցարիայում և Դանիայում, որտեղ նրա հայրը կատարում էր իր դիվանագիտական պարտականությունները, իսկ 17 տարեկանում տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, որտեղ սկսել է ուսումնասիրել փիլիսոփայություն ու պատմություն Օքսֆորդի Բալլիոլ քոլեջում։ Ավելի ուշ նա նաև կրթություն է ստացել ֆրանսիական Գրենոբլում։ 1937 թվականին եղել է Բեռլինի Վիլմերսդորֆ-Ցելենդորֆում Յունգբանի 37 հիտլերյուգենդի բաժանմունքի հրամանատար։ Մեկնարկի կապակցությամբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է գերմանական բանակ։ Նա ծառայել է էլիտար 9-րդ Պոտսդամի հետևակային գնդում[16]։ Մասնակցել է լեհական և ռուսական արշավներին։ 1945 թվականին վիրավորվել է Արևելյան Պրուսիայում, որից հետո ուղարկվել է Շտուտգարտ։
Պատերազմի ավարտից հետո Վայցզեքերը Գյոթինգենի համալսարանում շարունակել է պատմական գիտությունների ուսուցումը՝ ժամանակի ընթացքում վերակողմնորոշվելով իրավագիտության ուղղությամբ։ Տասնմեկերորդ հետագա Նյուրնբերգյան գործընթացի ժամանակ նա իր հոր պաշտպանների խմբի անդամներից մեկն էր։
1950-1958 թվականներին աշխատել է «Mannesmann AG» կոնցեռնում (մինչև 1953 թվականը՝ գիտաշխատող, մինչև 1957 թվականը՝ իրավախորհրդատու, 1957-1958 թվականներին՝ տնտեսական քաղաքականության դեպարտամենտի ղեկավար)։ 1958-1962 թվականներին գլխավորել է Վալդտհաուզենբանկը, որը պատկանում էր նրա կնոջ հարազատներին։ 1962-1966 թվականներին եղել է «Boehringer Ingelheim» դեղագործական ընկերության տնօրենների խորհրդի անդամ։
1954 թվականին անդամակցել է Քրիստոնեական-դեմոկրատական միությանը (ՔԴՄ)։
1964-1970 թվականներին Գերմանիայի Ավետարանական եկեղեցու վեհաժողովի նախագահ, Սինոդի և Խորհրդի անդամ 1967-1984 թվականներին։
1969 թվականին դարձել է Բունդեսթագի անդամ։ 1979-1981 թվականներին եղել է Բունդեսթագի փոխնախագահ, իսկ 1981-1984 թվականներին եղել է Արևմտյան Բեռլինի իշխող բուրգոմիստր։
1984 թվականին ընտրվել է Գերմանիայի նախագահ՝ այդ պաշտոնում փոխարինելով Կարլ Կարստենսին։
Մեծ ճանաչում ունի 1985 թվականին Բունդեսթագում տեղի ունեցած իր ելույթով, որը նվիրված էր Երկրորդ աշխարհամարտում Գերմանիայի կապիտուլյացիայի 40-ամյակին։ Նա անդրադարձել է փրկագնման թեմային, որի իմաստը, իր կարծիքով, անցյալի մասին հիշողության պահպանումն է և անհրաժեշտ դասեր քաղելը[17]։
Ինչպես վկայում է Վ. Ֆալինը, Վայցզեկերը լավ էր հասկանում, որ նացիստական Գերմանիան Խորհրդային Միությանը շատ ավելի մեծ վնաս է հասցրել, քան դա ցույց են տալիս որպես պաշտոնական ընդունված թվեր[18]։։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոչ հավաստի տվյալներով՝ հեռավոր ազգակցական կապ կա Վ. Լենինի հետ[19]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Merkelstiftung geneological database — ed. size: 30000
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Stammdaten aller Abgeordneten des Deutschen Bundestages
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118766570 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 https://www.bundespraesident.de/DE/Die-Bundespraesidenten/Richard-von-Weizsaecker/richard-von-weizsaecker-node.html
- ↑ Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.) — Helsinki: Edita, 2017. — P. 498. — ISBN 978-951-37-7005-1
- ↑ https://www.forseti.is/f%C3%A1lkaor%C3%B0an/orduhafaskra#
- ↑ https://uni-tuebingen.de/fakultaeten/evangelisch-theologische-fakultaet/fakultaet/lucas-preis/preistraeger/bisherige-preistraeger/
- ↑ http://web.gencat.cat/ca/generalitat/premis/pic/
- ↑ http://www.ordens.presidencia.pt/?idc=154
- ↑ https://www.mendelssohn-stiftung.de/en/internationaler-mendelssohn-preis/verleihung/
- ↑ https://www.theodor-heuss-stiftung.de/das-archiv/
- ↑ https://web.archive.org/web/20171201040249/http://www.leighrayment.com/knights/knightshon.htm
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
- ↑ «Obituary: Richard von Weizsäcker», The Economist, Feb 14th 2015
- ↑ «30 января 1933 года в Германии к власти пришли нацисты — Svobodanews.ru». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ Движение за возрождение отечественной науки — Валентин Фалин: Мы говорим о единстве Германии, а думаем о распаде СССР
- ↑ Ленин и бывший президент ФРГ — родственники, утверждает германский ученый
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիխարդ ֆոն Վայցզեկեր» հոդվածին։ |
|
- Գերմանիայի քրիստոնեական-դեմոկրատական միության անդամներ
- Գյոթինգենի համալսարանի շրջանավարտներ
- Օքսֆորդի համալսարանի շրջանավարտներ
- Ապրիլի 15 ծնունդներ
- 1920 ծնունդներ
- Շտուտգարտ քաղաքում ծնվածներ
- Հունվարի 31 մահեր
- 2015 մահեր
- Բեռլին քաղաքում մահացածներ
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- Վիկտորիանական թագավորական շղթայի ասպետներ
- Բեռլինի պատվավոր քաղաքացիներ
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանիայի նախագահներ
- Գերմանիայի քաղաքական գործիչներ
- Գերմանացի ռազմական գործիչներ
- Բաղնիքի շքանշանի Մեծ Խաչի ասպետներ