Ռիխարդ Շորր
Ռիխարդ Շորր Richard Reinhard Emil Schorr | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 20, 1867[1] Կասել, Հեսսեն, Գերմանիա |
Մահացել է | սեպտեմբերի 21, 1951[2] (84 տարեկան) Բադ Գաշտայն, St. Johann im Pongau District, Զալցբուրգ, Ավստրիա |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | աստղագետ և աստերոիդներ հայտնագործող |
Հաստատություն(ներ) | Համբուրգի աստղադիտարան և Համբուրգի համալսարան |
Անդամակցություն | Լեոպոլդինա |
Ալմա մատեր | Մյունխենի տեխնիկական համալսարան, HU Berlin և Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան[3] |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն |
Գիտական ղեկավար | Հուգո ֆոն Զելիգեր |
Պարգևներ | |
Richard Schorr Վիքիպահեստում |
Ռիխարդ Շորր (գերմ.՝ Richard Reinhard Emil Schorr, օգոստոսի 20, 1867[1], Կասել, Հեսսեն, Գերմանիա - սեպտեմբերի 21, 1951[2], Բադ Գաշտայն, St. Johann im Pongau District, Զալցբուրգ, Ավստրիա), գերմանացի աստղագետ, աշխատել է Համբուրգի աստղադիտարանում։
1889 թ.-ից 1891 թվականն աշխատել է Կիլ քաղաքի աստղադիտարանի «Աստղագիտության նորություններ» (Astronomische Nachrichten) ամսագրի խմբագրի օգնական[4]։ 1892 թվականից աշխատել է Համբուրգի աստղադիտարանում, սկզբում որպես դիտարկող, իսկ 1900 թվականից Գեորգ Ռյումկերի մահից հետո որպես աստղադիտարանի տնօրեն։ Շորրի աշխատանքի առաջին տարիներին հիմնական խնդիրն է եղել Համբուրգի Բերգդորֆ թաղամասում աստղադիտարանի նոր մասնաշենքի կառուցումը, որ բացվել է 1912 թվականին։
Շորրի հիմնական աշխատությունները վերաբերվում են աստղաչափությանը, աստղերի հետազոտություններին և Արեգակի խավարումների դիտարկումներին։ 1905 թ.-ից 1928 թվականը նա կազմակերպել է 8 արշավախմբեր աշխարհի տարբեր մասերում խավարումների դիտարկումներ անցկացնելու համար, որոնցից 7-ին անձամբ մասնակցել է։
Շորրը եղել է մի շարք աստղային կատալոգների կազմման նախաձեռնողը, որոնցից ամենահայտնին է Աստղագիտագան միության կատալոգը (Astronomische Gesellschaft Katalog, AGK2), որի կազմման աշխատանքները շարունակվել են 1913 թ.-ից 1920 թվականը։ Այս ընթացքում Շորրը հայտնաբերել է 30 նոր աստերոիդ և մեկ նոր գիսաստղ՝ D/1918 W1 (Շորր)։
Շորրը համագործակցել է հայտնի օպտիկ Բերնխարդ Շմիդտի հետ, ում նա հատկացրել էր հատուկ տարածք աստղադիտարանում աշխատանքների համար։ Շմիդտը կառուցել է մի քանի աստղադիտակներ այս աստղադիտարանի համար, իսկ 1930 թվականին նախագծել է Շմիդտի խցիկը, աստղադիտակ միակ աբերացիայով, զարմանալի որակով։ Շորրը առաջարկել է Շմիդտին կառուցել առաջին այսպիսի աստղադիտակ Համբուրգի աստղադիտարանում։
Գերմանիայում ֆաշիստների իշխանության գալուց հետո Շորրը հեռացավ Համբուրգի աստղադիտարանի տնօրենի պաշտոնից, և կարողացավ ֆաշիստների կամքին հակառակ այս պաշտոնում թողնել Օտտո Հեկմանին։
Շորրի պատվին են անվանվել խառնարան Լուսնի վրա և (1235) Շորիա աստերոիդը։ Իսկ իր կողմից հայտնաբերված (725) Ամանդա աստերոիդը անվանվել է նրա կնոջ պատվին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.hs.uni-hamburg.de/DE/Ins/Bib/RSchorr.html
- ↑ 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ [«Պոտսդամի աստղաֆիզիկական ինստիտուտ (գերմ.)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին. Պոտսդամի աստղաֆիզիկական ինստիտուտ (գերմ.)]
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիխարդ Շորր» հոդվածին։ |
|