Ռիխարդ Յոզեֆ Նոյտրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռիխարդ Յոզեֆ Նոյտրա
Ռիխարդ Նոյտրա.jpg
Ծնվել էապրիլի 8, 1892(1892-04-08)[1][2][3][…]
ԾննդավայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա
Մահացել էապրիլի 16, 1970(1970-04-16)[1][2][3][…] (78 տարեկան)
Վախճանի վայրՎուպերտալ, Գերմանիա
ԿրթությունՎիեննայի տեխնիկական համալսարան
ԱշխատավայրԿալիֆոռնիայի պետական ճարտարագիտական համալսարան Փոմոնայում
Պարգևներ
Commons-logo.svg Richard Neutra Վիքիպահեստում

Ռիխարդ Յոզեֆ Նոյտրա (գերմ.՝ Richard Joseph Neutra;ապրիլի 8, 1892(1892-04-08)[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա - ապրիլի 16, 1970(1970-04-16)[1][2][3][…], Վուպերտալ, Գերմանիա ), ավստրիացի և ամերիկացի ճարտարապետ, XX դարի կեսերի մոդեռնիզմի նախահայրերից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիխարդ Յոզեֆ Նոյտրան ծնվել է 1892 թվականին, Վիեննայում, հրեական ընտանիքում[4][5], սովորել է Վիեննայի տեխնոլոգիական համալսարանում, եղել է Ադոլֆ Լոոսի աշակերտը։ Այդ ժամանակահատվածում նա տարվել է Օտտո Վագների ստեղծագործությամբ, ստանալով է բարձրագույն կրթություն՝ պրակտիկան անցել է Գերմանիայում, որտեղ աշխատել է Էրիխ Մենդելսոնի արվեստանոցում։ 1923 թվականին արտագաղթել է Միացյալ Նահանգներ և 1929 թվականին ստացել այս երկրի քաղաքացիություն։ Այստեղ ճարտարապետը ծանոթացել է Ֆրենկ Լլոյդ Ռայթի հետ և մի քանի համատեղ նախագծերի մասնակցել նրա հետ, հետագայում հրավիրվել է աշխատանքի հին ընկերոջ և համակուրսեցի Ռուդոլֆ Շինդլերի կողմից, որի հետ տեղափոխվել է Կալիֆոռնիա՝ ապրելու և աշխատելու։

Այս տարիների ընթացքում սկսվել է ձևավորվել Նոյտրայի հատուկ ոճը, որը հիմնված էր թեթևության, հստակ երկրաչափական համամասնությունների համադրության վրա, որը լիովին բավարարում էր արևմտյան ափի բնակիչների պահանջները։ Նրա մոտեցման տարբերակիչ առանձնահատկությունը իր հաճախորդների կարիքներին ճշգրտորեն հետևելն էր, մինչդեռ մյուս կոլեգա-ճարտարապետները առավել հաճախ փորձում էին հաճախորդներին պարտադրել նստավայրի իրենց գեղարվեստական ​​տեսլականը։ Դիզայնը սկսելիս Նոյտրան, առաջին հերթին, միշտ փորձել է պարզել իր հաճախորդի կարիքները, և միայն դրանից հետո շենքին ավելացրել արվեստի որոշ տարրեր՝ այն համադրելով շրջապատող լանդշաֆտի հետ։ Մի քանի հաջողված նախագծեր ավարտելուց հետո, Լոս Անջելեսում ճարտարապետն ունեցավ իր առաջին սաները, որոնցից ամենահայտնիներն էին Գրեգորի Էինը, Հարվել Համիլթոն Հարիսը և Ռաֆայել Սորիանոն։

Մահացել է 1970 թվականին, Գերմանիայում՝ թողնելով գիրք-ինքնակենսագրություն՝ «Կյանք և ձև» վերնագրով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. «Chronicles of Brunonia» (PDF)։ Dl.lib.brown.edu։ Վերցված է 2015-07-31 
  5. «1837/L»։ .sympatico.ca։ Վերցված է 2015-07-31 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Esther McCoy. Five California Architects. — Reinhold Publishing, 1960. Включена библиография(անգլ.)
  • Thomas Hines. Richard Neutra and the Search for Modern Architecture. — Oxford University Press, 1982. — ISBN 0195030281
  • Sylvia Lavin. Open the Box: Richard Neutra and the Psychology of the Domestic Environment // 40. — Assemblage, 1999. — С. 6–25.
  • Barbara Lamprecht. Richard Neutra: Complete Works. — Taschen, 2000. — ISBN 3822866229
  • Barbara Lamprecht. Richard Neutra, 1892–1970: Survival Through Design. — Taschen, 2004. — ISBN 3822827738
  • Sylvia Lavin. Form Follows Libido: Architecture and Richard Neutra in a Psychoanalytic Culture. — MIT Press, 2005. — ISBN 0262122685
  • W. Boesiger (ed.), Richard Neutra, Buildings and Projects (Рихард Нойтра, Постройки и проекты, Zurich : Girsberger, 1951, 1959, 1966)(անգլ.)(գերմ.)(ֆր.)
  • Aylesa Forsee, Men of Modern Architecture (Люди современной архитектуры, Philadelphia, McCrae Smith, 1966)(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]