Ռիին Տամմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիին Տամմ
Ծնվել էօգոստոսի 12, 1981(1981-08-12)[1] (42 տարեկան)
Տարտու, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Էստոնիա
Մասնագիտությունգենետիկ
Հաստատություն(ներ)Տարտուի համալսարան
Գործունեության ոլորտմոլեկուլային կենսաբանություն
Ալմա մատերՏարտուի համալսարան և Միյնա Հարմայի գիմնազիա
 Riin Tamm Վիքիպահեստում

Ռիին Տամմ (էստ․՝ Riin Tamm. ծնվ.՝ 12 օգոստոսի, 1981, Տարտու, Տարտումաա, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի գենետիկ, որ աշխատում է Էստոնիայի գիտությունների ակադեմիային կից բիոկենտրոնում, գիտությունը ժողովրդականացնող[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիին Տամմը ծնվել է 1981 թվականի օգոստոսի 12-ին Էստոնիայի Տարտու քաղաքում։ 1997-2000 թվականներին սովորել է Տարտուի Միինա Հյարմայի անվան գիմնազիայում (էստ․՝ Miina Härma Gümnaasium2001-2005 թվականներին սովորել է Տարտուի համալսարան՝ ստանալով մոլեկուլային կենսաբանության բակալավրի աստիճան։ 2005-2007 թվականների շարունակել է կրթությունը՝ ստանալով մագիստրոսի աստիճան։ 2007 թվականին Ռիիմ Տամմն ստացել է Ph.D. գիտական աստիճան (համապատասխանում է գիտությունների թեկնածուի գիտական աստիճանին)[2]։

Ռիին Տամմն զբաղվում է Էստոնիայում գիտական նվաճումների ժողովրդականացմամբ, հաճախ է տպագրում հոդվածներ, ելույթ է ունենում զանգվածային լրատվամիջոցներով, այդ թվում նաև «Postimees» թերթում, «Կուկու» ռադիոյով (էստ․՝ Kuku Raadio, «Ընկնող խնձոր» (էստ․՝ Kukkuv Õun, 28.08.2010) ռոդիո-շոուով և Էստոնական հեռուստատեսության «Terevisioon»(էստոներեն) (15.10.2009, 20.10.2011, 01.17.2012) հաղորդումներում։ 2012 թվականին նա ընտրվել է ներկայացնելու Էստոնիայի գիտությունը[2]։

Ռիին Տամմը «Էստոնական բիոքիմիական միության» անդամ է,«Journal of Pediatric Biochemistry» բժշկական ամսագրի գրախոս, «World Journal of Gastrointestinal Pharmacology and Therapeutics» ամսագրի խմբագրական հանձնաժողովի անդամ։ Նա նաև Մարդու գենետիկայի էստոնական ընկերության անդամ է, Գենետիկայի միջազգային ֆորումի անդամ և նախագահ, Գերոնտոլոգիայի և գերիատրիայի էստոնական միության նախագահության անդամ[3]։

Ռիին Տամմը եղել է 2009 թվականի հունիսի 14-18-ը Էստոնիայի Տարտու քաղաքում[4] անցկացված երիտասարդ գիտնականների «The 2nd Lifespan and Link-Age Young Investigator Workshop»(անգլ.) միջազգային սեմինարի գլխավոր կազմակերպիչը[2]։ Նա եղել է նաև 2010 թվականի օգոստոսի 22-26-ն Տարտուում[5] անցկացված երիտասարդ գիտնականների «GWAS: from genotyping to sequencing»(անգլ.) միջազգային սեմինարի գլխավոր կազմակերպիչը[2]։

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • (անգլ.) Milek, M.; Smid, A.; Tamm, R.; Karas Kuzelicki, N.; Metspalu, A.; Mlinaric-Rascan, I. (2012). Post-translational stabilization of thiopurine S-methyltransferase by S-adenosyl-L-methionine reveals regulation of TPMT*1 and *3C allozymes. Biochemical Pharmacology, 83(7), 969—976.
  • (անգլ.) Tamm, R. (2010). Novel human pathological mutations. Gene symbol: SPAST. Disease: Hereditary spastic paraplegia. Human Genetics, 127(1), 112
  • (անգլ.) Tamm, R.; Saks, K.; Pääsuke, M. (2010). Research on ageing and longevity in Estonia. Reviews in Clinical Gerontology, 20(2), 154—159.
  • (անգլ.) Kuningas, M.; May, L.; Tamm, R.; van Bodegom, D.; van den Biggelaar, A. H. J.; Meij, J. J.; Frölich, M.; Ziem, J. B.; Suchiman, H. E. D.; Metspalu, A.; Slagboom, P. E.; Westendorp, R. G. J (2009). Selection for Genetic Variation Inducing Pro-Inflammatory Responses under Adverse Environmental Conditions in a Ghanaian Population. . PLoS ONE, 4(11), e7795. doi:10.1371/journal.pone.0007795
  • (անգլ.) Tamm, R.; Oselin, K.; Kallassalu, K.; Magi, R.; Anier, K.; Remm, M.; Metspalu, A. (2008). Thiopurine S-methyltransferase (TPMT) pharmacogenetics: three new mutations and haplotype analysis in the Estonian population. Clinical Chemistry and Laboratory Medicine, 46(7), 974—979.
  • (անգլ.) Oselin, K.; Anier, K.; Tamm, R.; Kallassalu, K.; Mäeorg, U. (2006). Determination of thiopurine S-methyltransferase (TPMT) activity by comparing various normalization factors: Reference values for Estonian population using HPLC-UV assay. Journal of Chromatography B-Analytical Technologies in the Biomedical and Life Sciences, 77-83.[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Estonian Research Portal
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 (էստոներեն) Ռիին Տամմի մասին Էստոնական հետազոտական պորտալի տվյալների բազայում (2012 թվականի նոյեմբերի 11 դրությամբ)
  3. (էստոներեն) Риин Тамм Արխիվացված 2012-04-12 Wayback Machine // miks.ee
  4. (անգլ.)^(էստոներեն) «The 2nd Lifespan and Link-Age Young Investigator Workshop» (June 14-18 2009, Tartu, Estonia) Արխիվացված 2015-09-23 Wayback Machine
  5. (անգլ.) The 1st OpenGENE Workshop on functional genomics and complex phenotypes in the Baltic Region(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]