Ռիզա Դուրմիսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ռիզա Դուրմիսի
Riza Durmis
Անձնական տվյալներ
Ազգությունը դանիացի
Քաղաքացիությունը Դանիա Դանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 8, 1994(1994-01-08)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Կոպենհագեն, Դանիա
Հասակ 168 սմ
Քաշ 68 կգ
Դիրք ձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Բետիս
Համար 14
Պատանեկան կարիերա
2000-2012 Դանիա «Բրոնդբյու»
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012-2016 Դանիա «Բրոնդբյու» 93 (7)
2016-այժմ Իսպանիա «Բետիս» 23 (1)
Ազգային հավաքական
2009-2010 Դանիա Դանիա (մինչև 16) 7 (0)
2009-2011 Դանիա Դանիա (մինչև 17) 27 (1)
2011-2013 Դանիա Դանիա (մինչև 19) 15 (0)
2013-2015 Դանիա Դանիա (մինչև 21) 9 (1)
2015-այժմ Դանիա Դանիա 19 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2017 թվականի մայիսի 20-ի տվայալներով:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2017 թվականի հոլիսի 6-ի տվայալներով

Ռիզա Դուրմիսի (դան․՝ Riza Durmisi; հունվարի 8, 1994(1994-01-08)[1], Կոպենհագեն, Դանիա), դանիացի ֆուտբոլիստ, իսպանական «Բետիս» ակումբի և Դանիայի ֆուտբոլի ազգային հավքականի պաշտպան

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիզան ծնվել է Ալբանիայից արտագաղթածների ընտանիքում[2]։ 2000 թվականին նա սկսեց սովորել Բրոնդբի ակումբի ֆուտբոլային ակադեմիայում: 2012 թվականի օգոստոսի 26-ին «Էսբերգի» դեմ խաղում կատարեց իր նորամուը Դանիայի սուպերգավաթի խաղարկությունում՝ հանդիպման երկրորդ կեսին փոխարինելով Յանս Քրիստիասենին[3]։ 2013 թվականի ամռանը Դուրմիսին ակումբի հետ նոր պայմանագիր է կնքել մինչև 2016 թվականը:  Նոյեմբերի 10-ին «Օրհուսի» դեմ խաղում նա խփեց իր առաջին գոլը «Բրոնդբյուի» կզմում[4]։ մրցաշրջանի վերջում Ռիզաի նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերում ֆրանսիական «Թուլուզ» ակումբը[5] և թուրքական «Ֆեներբահչեն»[6]։

2016 թվականի մայիսի 28-ին Ռիզան հինգ տարվա պայմանագիր է կնքել իսպանական «Բետիս» ակումբի հետ[7]։ Օգոստոսի 20-ին «Բարսելոնայի» դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Լա Լիգայում[8]։ 2017 թվականի փետրվարի 25-ին «Սևիլյայի» դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը «Բետիսի» կազմում[9]։

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Դուրմիսին Դանիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Սերբիայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Առաջնության ընթացքում նա մասնակցել է Սերբիայի[10], Ֆրանսիայի[11], Անգլիայի[12] և Գերմանիայի[13] երիտասարդական հավաքականների դեմ խաղերին։

Նույն տարվա ամռանը Ռիզան մասնակցեց Մեքսիկայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությանը: Առաջնության ընթացքում նա մասնակցել է Բրազիլիայի[14] և Կոտ դ’Իվուարի[15] դեմ կայացած խաղերին։

2015 թվականի հուլիսի 8-ին Չեռնոգորիայի հավաքականի դեմ կայացած ընկերական խաղում նա կատարեց իր նորամուտը Դանիայի աազգային հավաքականում[16]։

2015 թվականին Դանիայի երիտասարդական հավաքականի կազմում Ռիզան մասնակցել է Չեխիայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Մրցաշարում նա մասնակցել է Չեխիայի դեմ խաղին[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. Durmisi, e ardhmja e Danimarkës - Arkiva - GazetaExpress
  3. «Брондбю VS. Эсбьерг 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2012—08—26 
  4. «Брондбю VS. Орхус 3:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2012—11—10 
  5. «Brøndby Starlet on French short list» (Danish)։ www.eb.dk։ 4 June 2014։ Վերցված է 4 June 2014 
  6. «Brøndby Starlet flattered by foreign interest, but...» (Danish)։ www.bt.dk։ 6 June 2014։ Վերցված է 6 June 2014 
  7. «Real Betis signs Danish international player Durmisi for the next five seasons» (անգլերեն)։ Վերցված է 7 июля 2016 
  8. «Барселона VS. Бетис 6:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-08-20 
  9. «Бетис VS. Севилья 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-02-25 
  10. «Сербия (до 17) VS. Дания (до 17) 2:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-05-03 
  11. «Дания (до 17) VS. Франция (до 17) 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-05-09 
  12. «Дания (до 17) VS. Англия (до 17) 2:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-05-06 
  13. «Дания (до 17) VS. Германия (до 17) 0:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-05-12 
  14. «Бразилия (до 17) VS. Дания (до 17) 3:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-06-20 
  15. «Кот-д’Ивуар (до 17) VS. Дания (до 17) 4:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-06-24 
  16. «Дания VS. Черногория 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-06-08 
  17. «Чехия (до 21) VS. Дания (до 21) 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-06-17 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]