Ռիզաիտդին Ֆախրետդինով
Ռիզաիտդին Ֆախրետդինով | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 4, 1859[1] Kiçüçat, Bugulminsky Uyezd, Սամարայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 11, 1936 (77 տարեկան) կամ ապրիլի 12, 1936[2][1] (77 տարեկան) Ուֆա, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Muslim Cemetery |
Բնակության վայր(եր) | Proletarian street?, Օրենբուրգ[3] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Դավանանք | իսլամ |
Մասնագիտություն | գիտնական, ոչ գեղարվեստական գրող և լրագրող |
Հաստատություն(ներ) | Xösäyeniä? |
Ալմա մատեր | Մեդրեսե |
Տիրապետում է լեզուներին | թաթարերեն |
Երեխա(ներ) | Ğabdraxman Fäxretdin? և Ğäbdeläxät Fäxretdinef? |
![]() |
Ռիզաիտդին բին[Ն 1] Ֆախրետդին կամ Ռիզաիտդին Ֆախրետդինովիչ Ֆախրետդինով (բաշկիրերեն՝ Ризаитдин Фәхретдин улы Фәхретдинов, թաթ.՝ Ризаэтдин Фәхретдин, հունվարի 4, 1859[1], Kiçüçat, Bugulminsky Uyezd, Սամարայի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 11, 1936 կամ ապրիլի 12, 1936[2][1], Ուֆա, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), բաշկիր[4] և թաթար գրող-մանկավարժ, արևելագետ, կրոնական գործիչ և լուսավորիչ։ Ապրել է Ռուսական կայսրությունում և Խորհրդային միությունում։ Մուֆտի[Ն 2] և Ռուսաստանի մուսուլմանական կենտրոնական հոգևոր վարչության (ЦДУМ) նախագահ (1922[Ն 3]-1936)։
Կրոնական, քաղաքական և մանկավարժական թեմաների վերաբերյալ նրա բազմաթիվ աշխատանքները ջադիդական շարժման մաս էին կազմում, իսկ նրա ստեղծած և հրատարակած «Շուրա» (1908-1918, թարգմանաբար՝ «Խորհուրդ») ամսագիրը հետագայում Կայսրության մուսուլմանների համար քաղաքական քննարկման կարևոր միջոց է ծառայել։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիզաիտդին Ֆախրետդինովը ծնվել է Սամարա նահանգի Բուգուլմա շրջանի Կիչուչատովո գյուղում (այժմ՝ Թաթարստանի Հանրապետության Ալմատևի շրջան)[4], մոլլայի ընտանիքում։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա նախապապը՝ Սուբխանգուլը, բաշկիրական ավագ էր, իսկ նրա պապը՝ Սայֆետդինը և հայրը՝ Ֆախրետդինը (1818-1891), ծառայում էին որպես իմամ-hաթիբներ Կիչուչատովո գյուղում։ Ֆախրետդինն ուներ երկու կին և տասնմեկ երեխա։ Ռիզաիտդինի մայրը Մագուբա Ռիմկուլովնան էր (1821-1873)[5]։ Ըստ Ասմա դստեր՝ Ֆախրետդինովն ինքը պնդում էր, որ իրենց ընտանիքը ծագել է Շիրդան գյուղից (այժմ ՝ Թաթարստանի Զելենոդոլսկի շրջանի Մեծ Շոլդանի գյուղ), որտեղից Կազանի նվաճումից հետո փախել է նրա նախապապը՝ վախենալով բռնի քրիստոնեացումից[6][7]։
Հարցաթերթիկում, որը կազմել է 1929 թվականին ինքը՝ Ֆախրետդինովը, տեղեկություններ կան նրա ազգային պատկանելության մասին՝ բաշկիր-տեպտյար[8]։ Ծննդյան վկայականում 1912 թվականի անձնագրում նշվում է, որ Ռիզաիտդին Ֆախրետդինովը պատկանում է բաշկիր դասին[9]։ Ըստ Մ.Ռոդնովի, մարդահամարի նյութերում կա 1900-1901 թվականների քարտ, որտեղ Կիչուչատովոյից մի ազգական նշել է, որ նա «տեպտյարական էթնիկ պատկանելություն ունի»[10]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիզաիտդին Ֆախրետդինովը սովորել է հայրենի գյուղի դպրոցում (մաքթաբ), որը ղեկավարում էր նրա հայրը։ Որից հետո սովորել է մոտակա՝ Չելշելի գյուղի մեդրեսեում։ Տիրապետել է թյուրքերենի, արաբերենի, պարսկերենի, թաթարերենի, թուրքերենի և ռուսերենի[11]։
1867-1868 թվականներին սովորել է Չիստոպոլի 1-ին մզկիթի մեդրեսեում՝ շեյխ Զակիր-իշան Կամալովի մոտ։ 1869-1889 թվականներին սովորել և դասավանդել է Նիժնի Շիրշիլի (Чыршылы) գյուղի մեդրեսեյում։ Այստեղ 1884 թվականին նրա ձեռքն է ընկել Իսմայիլ Գասպրինսկու «Տերջիման» թերթը։ Ուսման վերջին տարիներին Ֆախրետդինովը հետաքրքրվել է հեղինակավոր ուլեմ-բարեփոխիչներ Ա. Կուրսավիի, Շ. Մարդժանիի, Ջ․ Աֆղանիի, Մ. Աբդոյի աշխատանքներով։
1887 թվականին Կազանում լույս է տեսել «Ձևաբանության գիրքը» («Китабе эттэсриф»)՝ Ռիզաիտդին Ֆախրետդինովի առաջին աշխատությունը՝ նվիրված արաբերենին։
Ուֆայում
[խմբագրել | խմբագրել կոդը]
30 տարեկանում (1889) նա դարձել է մոլլա և ղեկավարել է Իլբել գյուղի մեդրեսեն։ 1891 թվականին նա ընտրվել է կադի, ինչը նշանակում է, որ նա դարձել է Ռուսաստանի մուսուլմանական կենտրոնական հոգևոր վարչության (Սոբրանիե) անդամ։ Այդ պատճառով նա տեղափոխվել է Ուֆա, որտեղ նա ղեկավարում էր վարչության ընդարձակ արխիվը[12]։
1905 թվականի Ռուսական հեղափոխության (1905-1907) ժամանակ նա բարեփոխումների լայն ծրագիր է ներկայացրել Սոբրանիեի մուֆտիներին։ Այս ծրագիրը, ի թիվս այլ բաների, ներառում էր վարչությունում ղազախ մուսուլմանների իրավասության ընդարձակում։ Ռուսաստանի կառավարությունը հրաժարվեց ծրագրից՝ մուսուլմանների իշխանության հնարավոր մեծացման պատճառով[13]։
1906 թվականին Ֆախրետդինը հեռացավ իր կրոնական գրասենյակից և դարձավ Օրենբուրգի թերթի («Вакыт») խմբագիր։ Այս ժամանակահատվածում նա դարձավ նաև թաթար աստվածաբան Մուսա Բիգիևի մտերիմ ընկերը[14]։ Երկու տարի անց նա սկսեց հրատարակել իր «Շուրա» («Киңәш») ամսագիրը, որը դարձավ Ռուսաստանի կայսրության թաթարերեն ամենաերկարակյաց հրատարակությունը։ 1917 թվականի հեղափոխությունից հետո՝ 1921 թվականին, նա կրկին ստանձնեց հոգևոր պաշտոն և զբաղեցրեց Ռուսաստանի եվրոպական շրջանների մուֆտիի պաշտոնը մինչև իր մահը՝ 1936 թվականը։ Նա հնարավորինս խուսափեց սովետների հետ համագործակցելուց[15]։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի որ Ֆախրետդինը ջադիդականության մի մասն էր, նրա ստեղծագործության վրա ազդեցին շատ այլ ջադիդներ։ Օրինակ՝ նա որոշ ժամանակ սովորել է Մարջանի Շիհաբետդին (Şihabetdin Märcani) մեդրեսեում, իսկ ավելի ուշ Սանկտ Պետերբուրգում ճանապարհորդության ժամանակ հանդիպել է քաղաքական ակտիվիստ Ջամալ ալ-Դին ալ-Աֆղանին։ Ֆախրետդինն ազդվել է նաև եգիպտացի գիտնական Մուհամմադ Աբդոյից։
Ֆախրետդինը խոսում էր արաբերեն, պարսկերեն, թուրքերեն և ռուսերեն։ Նա, օգտագործելով թուրքերենը, որը ջադիդականության և պանթյուրքիզմի հիմնադիրներից Գասպիրալին հռչակել էր որպես ընդհանուր լեզու բոլոր թյուրք ժողովրդի համար, պահպանել է թաթարերենի լեզվական առանձնահատկությունները[12]։
Ֆախրետդինը չափազանց արդյունավետ հեղինակ էր, ով իր կյանքի ընթացքում գրել է ավելի քան վաթսուն գիրք[16]։ Նրա ամենակարևոր աշխատանքը Կենտրոնական Ասիայի գիտնականների (Ասար և Մեշհուր Իրլեր) կենսագրությունների երկհատոր հրատարակությունն է, որը նա գրել է Մուսուլմանների կրոնական վարչության արխիվում գտնվելու ժամանակ։ Ի թիվս շատերի (որոնց թվում են՝ Իբն Ռուշդը (Ավերրոես), Իբն Արաբին, Ալ-Ղազալին և Իբն Թայմիյան) նրա աշխատանքը շարունակում է մնալ լավագույն աղբյուրը։ Նա նաև հրատարակել է լրագրողական տեքստեր, գրքեր և ակնարկներ Ռուսաստանում մուսուլմանների ընդհանուր իրավիճակի, մանկավարժական աշխատությունների կամ սոցիալական բանավեճերի վերաբերյալ (օրինակ՝ կանանց կրթության և ընտանեկան քաղաքականության վերաբերյալ)[15]։ 1906 թվականին լույս տեսած «Rusya Muslimanlarinin ihtiyachlari ve anlar haqinda intiqad» նրա էսսեն, որը ուլամի դեմ ռուսական կառավարության բարեփոխումների պահանջների քննադատություն է, Ֆախրետդինը համարում էր չափազանց լղոզված[13]։
Ըստ Ազատ-Այշե Ռորլիչի, կրթության կարևորությունը աղքատության հաղթահարման համար և իսլամի ու գիտության հաշտեցման հնարավորությունը Ֆախրետդինի աշխարհայացքի ուշադրության կենտրոնում է եղել։ Նա տեսնում էր, որ ազգերի վերելքն ու անկումը ուղղակիորեն կապված են նրանց հավատքի համակարգերի հետ և հետևաբար հավատում էր, որ մուսուլմանական վերածննդի համար անհրաժեշտ է սնահավատությունից հրաժարվել և իսլամի արմատներին վերադառնալ։ Նա նաև քննադատել է Իբն Խալիկանի պատմական աշխատանքները՝ իշխողների գործողությունների վրա կենտրոնացած լինելու համար և որ փորձել է իր գրքերում և գրվածքներում «նորմալ» մուսուլմանների գործերն ուշադրության արժանացնել[13]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինը Նուրջամալ (Նուրիզիգան) Աբդուլնասիրովնան է, որի հետ ամուսնացել է 1885 թվականից։ Ունեցել են վեց երեխա՝ երկու դուստր և չորս որդի․
- որդի - Գաբդրախման (1887-1936)
- որդի - Գաբդուլահադ (1889-1938)
- որդի - Գաբդրաշիդ (1892-1953)
- դուստր - Զայնաբ (1893-1985)
- որդի - Սագիդ (1900-1944)
- դուստր - Ասմա (1906-1993)[10]։
Ի պատիվ
[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռ. Ֆախրետդինովի անուն են կրել Ռուսաստանի իսլամական համալսարանին նախորդ հանդիսացող ուսումնական հաստատությունները՝ Ուֆայում (1989-1999) Ռ. Ֆախրետդինովի անվան մեդրեսեն և նրա բազայի վրա ստեղծված Վ. Ի. Ռիզաետդին իբն Ֆախրետդինի անվան Իսլամական ինստիտուտը (1999-2003)
- Ալմետյեվսկ քաղաքում Ռիզաեդդին Ֆախրեդինի անվան կենտրոնական մզկիթը և Ռ․ Ֆախրեդդինի անվան Ալմետևսկի իսլամական մեդրեսեն ЦРО ДУМ РТ(1998 թվականից)[17]
- Ալմետյեվսկ քաղաքում կենտրոնական փողոցներից մեկը կոչվում է Ռիզա Ֆախրետդդինի անունով
- 1995 թվականին Թաթարստանի Հանրապետության Ալմետեևսկ շրջանի Կիչուչատովո գյուղում բացվել է Ռիզաեդդին Ֆախրեդինի հուշահամալիրը[18]
- 2005 թվականին Թաթարստանի Հանրապետությունում ազգային կրթությունը բարելավելու և հետագա զարգացման համար, թաթարական մեծ լուսավորիչ և ուսուցիչ Ռիզաեդդին Ֆախրեդինի մանկավարժական ժառանգության ավելի խոր ուսումնասիրության և լայն կիրառման համար, ինչպես նաև մանկավարժական կոլեկտիվների և կրթության ոլորտի աշխատողների նյութական և բարոյական խրախուսման խթանող դերի ուժեղացման համար սահմանվել է Ռիզաեդդին Ֆախրեդինի անվան հանրապետական մրցանակ։ Տարեկան շնորհվում է երկու մրցանակ՝ Թաթարստանի Հանրապետության նախադպրոցական, լրացուցիչ, ընդհանուր միջին, նախնական, միջին և բարձր մասնագիտական կրթության հաստատությունների աշխատակիցների մանկավարժական կոլեկտիվներին և աշխատողներին։ Մրցանակի դափնեկիրները ստանում են «Ռիզաեդդին Ֆախրեդինի անվան հանրապետական մրցանակ» կրծքանշան և պատվոգիր[19]
- 2004 թվականից Թաթարստանի Հանրապետությունում ամեն տարի անցկացվում են հանրապետական մանկավարժական ընթերցումներ՝ նվիրված Ռիզաեդդին Ֆախրեդինի ստեղծագործական ժառանգության ուսումնասիրությանը[20]
- 2009, 2011, 2016 և 2017 թվականներին Ուֆայում անցկացվել են Ֆախրետդինովի ընթերցումներ
- 2009 թվականին Լենինոգորսկ քաղաքում ձևավորվող փողոցներից մեկը կոչվել է Ռիզա Ֆախրեդինի անունով[21]
- 2013 թվականին Չիստոպոլ քաղաքի հյուսիս-արևմտյան թաղամասի նորակառույց փողոցներից մեկը կոչվել է Ռ. Ֆախրեդինի փողոց[22]
- 2015 թվականին Կազանում, Պրիվոլժսկի շրջանի «Կազանսկայա Ուսադբա» քոթեջային համալիրի փողոցներից մեկն անվանակոչվել է Ֆախրեդդին Ռիզայտդինի փողոց[23]։
Տոհմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիզաիտդին Ֆախրետդինովի տոհմը (շեժերե) հետևյալն է. Թանսար → Կարմիշ → Բախշանդի → Կայբուլլա → Յանգիլդի → Թոյմուխամեթ → Իշմուխամետ → Յուլդաշ → Բիկմուխամետ → Սուբխանգուլ[24] → Սայֆետդին → Ֆախրեթդին → Ռիզաիտդին[8]։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Педагоги и психологи мира (ռուս.) — 2012.
- ↑ 2,0 2,1 2,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ http://kitap.net.ru/riza2.php
- ↑ 4,0 4,1 Шакуров Р. З. Фахретдинов Риза (Ризаитдин) Фахретдинович. // Башкортостан: краткая энциклопедия. — Уфа: Башкирская энциклопедия, 1996. — С. 604. — 672 с. — ISBN 5-88185-001-7
- ↑ Материалы к биобиблиографии Ризы Фахретдинова (Из Научного архива УНЦ РАН /Сост. и автор вступ. статьи Г. Х. Абдрафикова (Гарипова), В. Ю. Габидуллина (Батырханова); отв. ред. М. Х. Надергулов. — Уфа: ИИЯЛ УНЦ РАН, 2010. — 76 с.
- ↑ Ризаитдин Фахретдинов. Արխիվացված 2016-03-10 Wayback Machine,
- ↑ «Воспоминания об отце». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ 8,0 8,1 Хусаинов, Гайса Батыргареевич Ризаитдин бин Фәхретдин. Тарихи-биографик китап. — Өфө: Башҡортостан «Китап» нәшриәте, 1997. — 304 с. — ISBN 5-295-02131-9
- ↑ История башкирских родов. Юрми. Том 21. — Уфа: ИИЯЛ УНЦ РАН; Китап, 2016, С. 702, 704—709
- ↑ 10,0 10,1 Роднов М. И. Семья Р. Фахретдинова по материалам земской переписи 1900—1901 гг. // Проблемы башкирской, татарской культуры и наследие Ризы Фахретдинова: Материалы межрегионального симпозиума (13 мая 2005 г.). Уфа: ООО «Принт+», 2006. С. 15 — 20.
- ↑ Аминов Т. М. Фахретдинов, Ризаитдин Фахретдинович // Башкирская энциклопедия / гл. ред. М. А. Ильгамов. — Уфа : ГАУН «Башкирская энциклопедия», 2015—2020. — ISBN 978-5-88185-306-8.
- ↑ 12,0 12,1 Mahmud Tahir: Rizaeddin Fahreddin, in: Central Asian Survey (1989, Volume 8), p. 111-115.
- ↑ 13,0 13,1 13,2 Azade-Ayşe Rorlich: The Volga Tatars, Stanford 1986; p. 53-58.
- ↑ Ahmet Kanlidere: Reform within Islam. The Tajdid and Jadid Movement among the Kazan Tatars (1809–1917), Istanbul 1997; p. 50-52.
- ↑ 15,0 15,1 Charles Kurzman: Modernist Islam, 1840–1940. A Sourcebook, New York 2002, p. 33.
- ↑ «Fakhreddin, Rizaeddin - Oxford Islamic Studies Online». www.oxfordislamicstudies.com.
- ↑ «Центральная мечеть им. Ризаэддина Фахреддина | Сайт мухтасибата Альметьевского района и города Альметьевск». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ Мемориальный музей Ризаэддина Фахреддина
- ↑ Постановление Кабинета Министров Республики Татарстан от 07.07.2005 № 329 «О Республиканской Премии имени Ризаэддина Фахреддина»
- ↑ «Министерство образования и науки Республики Татарстан». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ Постановление Кабинета Министров Республики Татарстан от 15 апреля 2009 г. № 228 «О присвоении формируемой улице г. Лениногорска имени известного татарского просветителя Ризы Фахреддина»
- ↑ «Чистопольский муниципальный район». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ Постановление Исполнительного комитета г. Казани от 09.10.2015 № 3685 «О внесении изменений в постановления Исполнительного комитета г. Казани от 26.06.2015 № 2514, от 07.02.2014 № 600»
- ↑ Субхангул (Собханкул) , башкирский старшина, имам хатиб.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Баишев Ф. Н. Общественно-политические и нравственно-этические взгляды Ризы Фахретдинова. — Уфа, 1996. — 176 с.
- Башҡорт әҙәбиәте тарихы, 6 томда. — Өфө, 1990. — Т. 2-се. — С. 267—292.
- Вильданов А. Х., Кунафин Г. С. Башкирские просветители-демократы XIX века. — М.: Наука, 1981.
- Творчество Ризы Фахретдинова: Исследования, материалы. / Отв. редактор Р. 3. Шакуров. — Уфа, 1988. — 136 с.
- Хөсәйенов Ғ. Б. Ризаитдин бин Фәхретдин. Тарихи-биографик китап. — Өфө: Башҡортостан «Китап» нәшриәте, 1997. — 304 с. — ISBN 5-295-02131-9
- Ризаэтдин Фәхретдин։ Фәнни-биографик җыентык=Ризаэтдин Фахретдинов։ Научно-биографический сборник / Төз. Раиф Мәрданов, Рамил Миңнуллин, Сөләйман Рәхимов. — Казан։ Рухият, 1999. — 224 б.
- Рәшит Шәкүр Арҙаҡлы башҡорттар. Ғилми-биографик очерктар. Тулыландырылған 2-се баҫмаһы. — Өфө: Китап, 2005. — С. 79—84. — 376 с. — ISBN 5-295-02098-3 Արխիվացված է Փետրվար 21, 2014 Wayback Machine-ի միջոցով:
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Юрий Узиков. «Звезда первой величины»
- Шакуров, Рашит Закирович Великий подвижник науки и просвещения // Ватандаш. — 2008. — № 10. — ISSN 1683-3554.(չաշխատող հղում)
- Семья Р. Фахретдинова Արխիվացված 2019-09-10 Wayback Machine
- Роднов М. И. Семья Р. Фахретдинова по материалам земской переписи 1900—1901 гг. // Проблемы башкирской, татарской культуры и наследие Ризы Фахретдинова։ Материалы межрегионального симпозиума (13 мая 2005 г.). Уфа։ ООО «Принт+», 2006. С. 15 — 20.
- История башкирских родов։ Юрми Արխիվացված 2021-04-19 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիզաիտդին Ֆախրետդինով» հոդվածին։ |
- Հունվարի 4 ծնունդներ
- 1859 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Ապրիլի 11 մահեր
- 1936 մահեր
- Ապրիլի 12 մահեր
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի քաղաքական գործիչներ
- Արևելագետներ
- Բաշկիր գրողներ
- Թաթար գրողներ
- Իսլամը Ռուսաստանում
- Խորհրդային արևելագետներ
- Խորհրդային գիտնականներ
- Խորհրդային գրողներ
- Խորհրդային լեզվաբաններ
- Խորհրդային լրագրողներ
- Խորհրդային խմբագիրներ
- Ոչ գեղարվեստական գրողներ
- Ռուս հրատարակիչներ