Ռիդդու Ռիդդու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Փառատոն «Ռիդդու Ռիդդու»
Buffy Sainte-Marie on Riddu Riddu.jpg
Տեսակերաժշտական փառատոն
Ժամանակաշրջան1991 - մինչ օրս
ԵրկիրFlag of Norway.svg Նորվեգիա
ՎայրՆորվեգիա
Առաջինը1991
ԺանրԷթնիկ երաժշտություն, այդ թվում` յոյք, ջազ, ռոք
riddu.no/nb
69°31′30″ հս․ լ. 20°31′44″ ավ. ե. / 69.52500° հս․. լ. 20.52889° ավ. ե. / 69.52500; 20.52889Կոորդինատներ: 69°31′30″ հս․ լ. 20°31′44″ ավ. ե. / 69.52500° հս․. լ. 20.52889° ավ. ե. / 69.52500; 20.52889
http://www.riddu.no Վիքիպահեստում

«Ռիդդու Ռիդդու», մշակութային ամենամյա փառատոն, որն անցկացվում է Հյուսիսային Նորվեգիայում: Ի սկզբանե այն սաամների մշակույթի փառատոն էր, սակայն ավելի ուշ դարձավ տեղաբնիկ ժողովուրդների միջազգային ենթամշակութային գլխավոր փառատոնը[1]: Սովորաբար անցկացվում է հուլիս ամսին:

«Ռիդդու Ռիդդուն» սաամերենից թարգմանաբար նշանակում է «փոքր փոթորիկ ծովափին»[2] (մեկ այլ տարբերակ` «ծովից փչող ուժգին քամի»[3]):

Փառատոնի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փառատոնի ժամանակ ելույթ է ունենում նորվեգական սաամական նշանավոր երգչուհի Մարի Բոյնեն (2010)

1980-ական թվականների վերջին և 1990-ականների սկզբին Նորվեգիայում նկատվում էր սաամների ազգային վերածննդի ակտիվ գործընթաց: Դա առաջին հերթին պայմանավորված էր այն բանով, որ նրանց հաջողվել էր հասնել նորվեգական իշխանությունների կողմից Նորվեգիայի ոչ նորվեգական բնակչության հանդեպ տևական ժամանակահատվածի ընթացքում կիրառվող բռնությունների քաղաքականության դադարեցմանը: 1991 թվականին օրենք ընդունվեց 1992 թվականի հունվարի 1-ից հյուսիսնորվեգական Կոֆորդ համայնքում երկրորդ պաշտոնական լեզվի` հյուսիսսաամերենի ներդրման մասին: Համայնքի նորվեգական բնակչության մի մասը բողոքի ալիք բարձրացրեց: Այդ պայմաններում երիտասարդ սաամների մի խումբ նորվեգական սաամական հասարակական կազմակերպությունների օժանդակությամբ 1991 թվականի վերջին Կոֆորդ համայնքում անցկացրեց Նորվեգիայի մերձակա սաամների մշակութային փառատոն[1][4]:

Փառատոնի ժամանակ ելույթ է ունենում Վիմմեն (2010)

Աստիճանաբար «Ռիդդու Ռիդդուն» դարձավ հյուսիսի տեղաբնիկների փառատոն: Ավելի ուշ ծրագրում սկսեցին շատ ներառվել այլ մշակույթների ներկայացուցիչներ: Օրինակ` 2010 թվականի փառատոնին մասնակցել են երաժիշտներ Զանզիբարից, պարողներ Սուրինամից, երգիչ Բուրյաթիայից, ինչպես նաև վեպսերի մշակույթը ներկայացնող երաժշտական խումբ[2]:

1998 թվականին հիմնվեց Riddu Riđđu Searvi կազմակերպությունը, որն իր վրա վերցրեց փառատոնի անցկացման պատասխանատվությունը: Փառատոնի կազմակերպմանը աջակցում են Նորվեգիայի մշակույթի նախարարությունը, Նորվեգիայի սաամական խորհրդարանը, ինչպես նաև Թրոմսի նահանգի և Կոֆորդի համայնքի տեղական իշխանությունները[1]:

2007 թվականին Նորվեգիայի իշխանությունների կողմից փառատոնը ճանաչվեց ազգային նշանակության մշակութային իրադարձություն[3]: Դրանից հետո այն ստանում է պետական նշանակալի աջակցություն[3]:

Ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Փառատոնի ծրագրում ընդգրկված են երաժշտական համարներ, թատերական ներկայացումներ, գրական միջոցառումներ, երիտասարդական ճամբար, սեմինարներ, նկարչական ցուցահանդեսներ: Կա մի քանի հատուկ ծրագիր` մանկական ծրագիր, հյուսիսային ժողովուրդների ծրագիր, կինոծրագիր, ներկայացվում են տարբեր ազգերի ավանդական կացարանները, բացվում են մասնագիտացված խանութներ և շուկա[1]: Ներկայացումների մեծ մասն անցկացվում է նորվեգական Մանդալեն գյուղում ստեղծվող ժամանակավոր բեմում:

Փառատոնին ներկա են գտնվում հազարավոր զբոսաշրջիկներ, որոնց մեծ մասը տեղավորվում է Մանդալենի մոտակայքում գտնվող հովտում` վրանների մեջ[2]:

Ռիդու Ռիդու 2011[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆյա Յաննոկ, 2012 թվականի փառատոնի հեդլայներ

2011 թվականի փառատոնի տնօրենը տիկին Ragnhild Dalheim Eriksen-ն էր[4]:

«Ռիդդու Ռիդդուի» քսաներորդ փառատոնը պետք է անցկացվեր 2011 թվականի հուլիսի 20-24-ը[5], սակայն հուլիսի 22-ին Օսլոյում և Ուտյոյա կղզում իրականացված ահաբեկչական գործողությունների պատճառով բուն ծրագիրը չեղարկվեց: Հուլիսի 23-ին փառատոնի շրջանակներում անցկացվեց համերգ` նվիրված զոհերի հիշատակին[6][7]:

Փառատոնին մասնակցեցին տեղաբնիկների և սակավաթիվ ազգերի ներկայացուցիչներ Բրազիլիայից, Նոր Զելանդիայից, Պերուից, Էկվադորից[7]:

Ռիդու Ռիդու 2012[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռիդդու Ռիդդուի» քսանմեկերորդ փառատոնը կայացել է 2012 թվականի հուլիսի 11-15-ը[3][8]:

Փառատոնի հեդլայները դարձավ սաամական երգչուհի Սոֆյա Յաննոկը[3]: Փառատոնի շրջանակներում անցկացվեցին տարբեր միջոցառումներ` մանկական ծրագիր (հուլիսի 11-13)[8], տեղաբնիկ ժողովուրդների ֆիլմերի փառատոն[8]:

Ռիդու Ռիդու 2013[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռիդդու Ռիդդուի» քսաներկուերորդ փառատոնն անցկացվել է 2013 թվականի հուլիսի 10-14-ը[9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պաշտոնական կայք(նորվ.)(շվեդ.)(անգլ.)(ռուս.)
  • Դերասանների, լրագրողների և քաղաքագետների մտքերը փառատոնի մասին [4](նորվ.)