Ռիգոյանչի
| Ենթադաս | տորթ | |
|---|---|---|
| Կոչվել է ի պատիվ | Jancsi Rigó | |
| Ծագման երկիր | Հունգարիա | |
| Cuisine | Հունգարական խոհանոց | |
| Course | աղանդեր | |
Ռիգոյանչի (հունգ.՝ rigójancsi), ավանդական հունգարական շոկոլադե տորթ, բիսկվիտ շոկոլադե կրեմով և պովիդլոյով։ Անվանվել է հայտնի հունգարացի գնչու ջութակահար Յանչի Ռիգոյի պատվին (1858—1927), մեծ ճանաչում է վայելել Ավստրո-Հունգարիայում և Իտալիայում[1][2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարաման-Շիմեի արքայադուստր և դետրոյթցի միլիոնատիրոջ դուստր Կլարա Ուորդը և Յանչին ծանոթացել են 1896 թվականին, երբ Ռիգո Յանչին ջութակ էր նվագում փարիզյան ռեստորանում, որտեղ Կլարան ընթրում էր իր ամուսնու՝ բելգիացի արքայազն Ժոզեֆի հետ։ Գաղտնի հանդիպումների շարքից հետո Ուորդն ու Ռիգոն փախել են 1896 թվականի դեկտեմբերին։ 1896-1898 թվականների ընթացքում թերթերը շատ էին գրում ջութակահարի և բելգիացի արքայադստեր ամուսնության մասին։
Աղբյուրները չեն համընկնում տորթի ծագման հարցում։ Ոմանք պնդում են, որ Ռիգոն այն ստեղծել է հրուշակագործ ընկերոջ հետ միասին՝ Կլարային զարմացնելու համար[3]։ Սիրահարները հաճախ կանգ էին առնում Բուդապեշտում՝ Nemzeti Szálló հյուրանոցում, որը մինչ օրս կանգուն է Blaha Lujza tér հրապարակում[4]։ Ինչպես ենթադրվում է, հենց այնտեղ է Ռիգոն, ստեղծել իր հրուշակագործական գլուխգործոցը։
Ոմանք պնդում են, որ Ռիգո Յանչին այս թխվածքը Կլարային հյուրասիրել է փարիզյան սրճարանում, իսկ հրուշակագործը հետագայում այն անվանել է «Ռիգոյանչի»[5]։
1897 թվականի հունվարի 19-ին Կլարան ամուսնալուծվեց արքայազն Ժոզեֆից, և սիրահար զույգն ամուսնացավ, հավանաբար Հունգարիայում։ Որոշ տեղեկությունների համաձայն, շուտով նրանք տեղափոխվեցին Եգիպտոս, որտեղ Կլարան սովորեցրեց Ռիգո Յանչիին կարդալ և գրել։ Երջանկությունը երկար չտևեց, Ռիգոն դավաճանեց նրան։ Նրանք բաժանվեցին, Կլարան որոշ ժամանակ անց շուտով ամուսնացավ իտալացի մատուցող Պեպպինո Ռիկարդոյի հետ, որի հետ ծանոթացել էր գնացքում
Տորթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տորթը բաղկացած է շոկոլադե բիսկվիթային տորթի երկու շերտից[6]։ Շոկոլադե բիսկվիտային շերտերը պատրաստված են ձվի հարած սպիտակուցներով, հալեցրած շոկոլադով, կարագով, շաքարից, ալյուրով և հարած ձվի դեղնուցներով։ Երկու շոկոլադե բիսկվիթային շերտերի միջև գտնվում է թանձր շոկոլադե-կրեմային միջուկ և ծիրանի ջեմի կամ մուրաբայի բարակ շերտ։ Կան բաղադրատոմսեր հարած սերուցքով պատրաստված սպիտակ կրեմով։ Միջուկը կարող է պարունակել մուգ ռոմ և/կամ վանիլ[7]։
Տորթը պատում են սև շոկոլադե ջնարակով։ Մատուցելուց առաջ այն սառեցնում են և բաժանում փոքր կտորների[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Gundel’s Hungarian Cookbook, Karoly Gundel
- ↑ Джиджи Падовани, Клара Падовани Шоколадный сомелье. Удивительное путешествие в мир шоколада. — Москва: Хлеб-Соль, 2021. — С. 135. — ISBN 5043173580, 9785043173584
- ↑ «rigó jancsi torta. csak 53 $!». 2008-10-05. Արխիվացված օրիգինալից 2018-07-11-ին. Վերցված է 2017-12-15-ին.
- ↑ Rigo Jancsi
- ↑ «Főoldal - National Geographic». Geographic.hu. Արխիվացված օրիգինալից 2011-07-16-ին. Վերցված է 2017-12-15-ին.
- ↑ «Flora's Recipe Hideout : Rigo Jancsi». Floras-hideout.com. Արխիվացված օրիգինալից 2016-03-03-ին. Վերցված է 2017-12-15-ին.
- ↑ «Sutemeny Rigo Jancsi». Արխիվացված օրիգինալից 2021-03-23-ին. Վերցված է 2021-02-15-ին.
- ↑ «Рецепт «Риго Янчи»». Արխիվացված օրիգինալից 2015-05-10-ին. Վերցված է 2021-02-15-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Карой Гундель Пирожное «Риго Янчи» // Малая венгерская поваренная книга / пер. с венг. М. Погань-Редеи и Н. Аретинской. — 13-е. — Будапешт: Корвина, 2006. — С. 89. — 100 с. — ISBN 963-13-5540-3