Jump to content

Ռիգայի պայմանագիր (1921)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիգայի պայամանագիր (1921)
Ստորագրվել է
— վայր
1921 թվական, մարտի 18
Ռիգա, Լատվիա
Ստորագրել են ՌԽՖՍՀ ՌԽՖՍՀ

ՈՒԽՍՀ

Լեհաստան Լեհաստանի հանրապետություն

Կողմեր ՌԽՖՍՀ, ՈՒԽՍՀ, ԲԽՍՀ և Լեհաստանի Հանրապետություն
Լեզուներ Ռուսերեն, Լեհերեն, Ուկրաիներեն
Երկրների միջև սահմանը պայմանագրի արդյունքում
Լեհաստանի Հանրապետությունը 1918 թվականի նոյեմբերի կեսերին
Լեհա-խորհրդային սահմանի համեմատություն 1793 և 1921 թվականներին
1921թ. ծաղրանկար «Բելառուսի ամոթալի բաժանման մասին Լեհաստանի և բոլշևիկների միջև Ռիգայում»

Ռիգայի 1921 թվականի խաղաղության պայմանագիր, ՌԽՖՍՀ-ի (իր և ԲԽՍՀ կառավարության լիազորությամբ), ՈՒԽՍՀ-ի մի կողմից և Լեհաստանի Հանրապետության միջև մյուս կողմից կնքված պայմանագիր[1]։

Ստորագրվել է 1921 թվականի մարտի 18-ին Ռիգայում։ Պայմանագիրը կազմվել է ռուսերեն, ուկրաիներեն և լեհերեն լեզուներով երեք հավասարազոր օրինակներով և ուժի մեջ էր մտնում վավերացումից հետո։ 1921 թվականի ապրիլի 14-ին պայմանագիրը վավերացվել է Համառուսաստանյան կենտրոնական գործադիր կոմիտեի կողմից, ապրիլի 15-ին՝ Լեհաստանի Հանրապետության սեյմի կողմից, ապրիլի 17-ին՝ ՈՒԽՍՀ կենտրոնական գործադիր կոմիտեի կողմից։ Պայմանագրի վավերացմամբ ավարտվեց խորհրդա-լեհական պատերազմը (1919-1921)[2]։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում ինքնակալության տապալումից մի քանի օր անց՝ 1917 թվականի մարտի 14-ին, Պետրոգրադի բանվորների և զինվորների պատգամավորների խորհուրդը հրապարակեց «Լեհ ժողովրդին» ուղղված կոչ՝ հայտարարելով, որ «Լեհաստանն իրավունք ունի լինել անկախ պետական և միջազգային հարաբերություններում»։ Հաջորդ օրը Ժամանակավոր կառավարությունը հաստատեց Լեհական թագավորության գործերով Լուծարման հանձնաժողովի մասին դրույթը, որին հանձնարարվել էր իրականացնել «Լեհաստանի թագավորության պետական և հասարակական հաստատությունների գույքի գտնվելու վայրի և վիճակի բացահայտում, դրանց պահպանման և կառավարման պայմանների սահմանում՝ մինչև լեհական պետությանը հանձնելը»[3]։

1921 թվականին ստեղծվել է ՌԽՖՍՀ Գլխավոր արխիվի հանձնաժողով՝ Լեհաստանի հետ Ռիգայի խաղաղության պայմանագրի իններորդ հոդվածի կատարման համար։ Հանձնաժողովը ղեկավարում էր Մ. Կ. Լյուբավսկին, դրա կազմում էին նաև Ն. Ֆ. Բելչիկովը, Ս. Կ. Բոգոյավլենսկին և Վ. Ի. Պիչետան։ Նման հանձնաժողով Ա. Ե. Պրեսնյակովի ղեկավարությամբ ավելի ուշ ստեղծվեց նաև Պետրոգրադում։ 1921թ. ապրիլի 23-ից մայիսի 11-ը տասը նիստ անցկացրած մոսկովյան հանձնաժողովի փաստաթղթերի հիման վրա կազմվել է ԲԽՍՀ ԿԳԿ-ի և ԲԽՍՀ ԺԿԽ-ի նախագահ Ա. Գ. Չերվյակովի ծառայողական գրությունը ՌԽՖՍՀ Գլխավոր արխիվին՝ 1921թ. մայիսի 31-ին՝ Ռուսաստանի կողմից Լիտվական մետրիկայի տրամադրումը բացառապես Բելառուսից բացի որևէ այլ պետության արգելելու մասին[3]։

Հիմնական դրույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհաստանը չեղյալ է հայտարարել Վարշավայի պայմանագիրը (1920) Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետության հետ[4]։ Պայմանագիրը սահմանեց ՌԽՖՍՀ-ի, ՈՒԽՍՀ-ի, ԲԽՍՀ-ի և Լեհաստանի Հանրապետության միջև սահմանները։

Լեհաստանի Հանրապետությանն անցան ընդարձակ տարածքներ, որոնք գտնվում էին Քերզոնի գծից արևելք, որտեղ գերակշռում էր ոչ լեհական բնակչությունը՝ Արևմտյան Ուկրաինան (Վոլինյան նահանգի արևմտյան մասը), Արևմտյան Բելառուսը (Գրոդնոյի նահանգ) և Ռուսական կայսրության այլ նահանգների տարածքների մի մասը (Պսկովի նահանգի Պսկովի և Օստրովի գավառների մասերը, Վոլինյան և Մինսկի նահանգների արևմտյան մասեր)։

Կողմերը պարտավորվեցին միմյանց նկատմամբ թշնամական գործունեություն չծավալել։ Պայմանագրով նախատեսվում էր առևտրային համաձայնագրերի կնքման շուրջ բանակցությունների անցկացում[5]։

Խորհրդային կողմը համաձայնեց Լեհաստանի Հանրապետությանը վերադարձնել ռազմական ավարը, բոլոր գիտական և մշակութային արժեքները, որոնք տեղափոխվել էին Լեհաստանի Թագավորության տարածքից սկսած 1772 թվականի հունվարի 1-ից, ինչպես նաև պարտավորվեց մեկ տարվա ընթացքում Լեհաստանին վճարել 30 միլիոն ոսկե ռուբլի՝ Լեհաստանի Թագավորության՝ Ռուսական կայսրության տնտեսական կյանքում ունեցած ներդրման համար և լեհական կողմին փոխանցել 18 միլիոն ոսկե ռուբլու գույք, այսինքն՝ փաստացի վճարել ռազմատուգանք[5]։ Լեհաստանի Հանրապետությունն ազատվում էր նախկին Ռուսական կայսրության պարտքերից և այլ պարտավորություններից։

Պայմանագրի ստորագրում

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՌԽՖՍՀ-ի (այդ թվում՝ ԲԽՍՀ-ի) և ՈՒԽՍՀ-ի անունից պայմանագիրը ստորագրել են.

  1. Ադոլֆ Աբրահամովիչ Իոֆեն,
  2. Յակով Ստանիսլավովիչ Գենեցկին,
  3. Էմանուիլ Իոնովիչ Կվիրինգը;
  4. ՅՈւրի Միխաիլովիչ Կոցյուբինսկին;
  5. Լեոնիդ Լեոնիդովիչ Օբոլենսկին։

Լեհաստանի հանրապտության կողմից ստորագրել են․

  1. Յան Դոմբսկին,
  2. Ստանիսլավ Կաուզիկը,
  3. Էդուարդ Լեխովիչը,
  4. Հենրիխ Ստրաբուրգերը,
  5. Լեոն Վասիլևսկին։

Պայմանագրի պահպանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայմանագրի ուժի մեջ մտնելուց կարճ ժամանակ անց, կապված լեհական կառավարության կողմից հակասովետական խմբավորումների աջակցության, սովետական ռազմագերիների վերադարձի ուշացումների և սովետական ռազմագերիների ճամբարներում անբարենպաստ իրավիճակի, ինչպես նաև Լեհաստանի Հանրապետությունում բնակվող ռուսների, ուկրաինացիների և բելառուսների իրավահավասարության վերաբերյալ պայմանավորվածությունների չպահպանման հետ, սովետական կողմը պահանջներ ներկայացրեց լեհական կողմին՝ կապված Լեհաստանի Հանրապետության կողմից պայմանագրի պայմանների կատարման հետ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Рижский договор между Россией и Польшей от 18 марта 1921 года: текст договора Արխիվացված 2013-06-26 Wayback Machine // Сайт «Брестчина».
  2. ↑ История внешней политики СССР. — Ч. 1: 1917—1945. — М., 1966.
  3. 1 2 Шумейко, Михаил Фёдорович Влияние Рижского мирного договора на судьбы белорусских архивов // Журнал БГУ. История : Научный журнал. — 2021. — № 2. — С. 17—28. — ISSN 2617-4006.
  4. ↑ Jan Jacek Bruski Sojusznik Petlura(լեհ.) // Wprost. — 2002. — Т. 1029. — № 2002—08—18. Архивировано из первоисточника 27 մայիսի 2007.
  5. 1 2 Мельтюхов М. И. Советско-польские войны: Военно-политическое противостояние 1918—1939 гг. — М.: Вече, 2001. — С. 104. — ISBN 5-7838-0951-9

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]