Ռիանոս Մկրտչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիանոս Մկրտչյան
Ծնվել էդեկտեմբերի 31, 1922(1922-12-31) (101 տարեկան)
ԿրթությունԱդրբեջանի պետական մանկավարժական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանաշխարհագրական գիտությունների դոկտոր (1988)
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան

Ռիանոս Սեդրակի Մկրտչյան (դեկտեմբերի 31, 1922(1922-12-31)), հայ ագրոկլիմայագետ։ Աշխարհագրական գիտությունների դոկտոր (1988), պրոֆեսոր (1990):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիանոս Սեդրակի Մկրտչյանը ծնվել է 1922 թվականի դեկտեմբերի 31-ին Ուրծ (ՀՀ Սյունիքի մարզ) գյուղում։ 1946 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը։ 1974 թվականին դասավանդել է Երևանի պետական համալսարանում[1]։

Աշխատանքները վերաբերում են ՀՀ-ում գյուղատնտեսական մշակաբույսերի տեղաբաշխման, ագրոկլիմայական շրջանացման, լեռնային պայմաններում կլիմայական պաշարների ձևավորման ու գնահատման, բնության ռիթմիկ երևույթներին, ֆենոլոգիային, ագրոկլիմայական և կլիմայական քարտեզագրության հարցերին[2]։ Համահեղինակ է «Հայաստանի ազգային ատլասի» (հ. 1, 2007)[1]:

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ցրտահարությունները Հայկական ՍՍՌ-ում և պայքարը նրանց դեմ։ Երևան։ Հայկական ՍՍՌ գյուղմինիստրության գիտության գլխավոր վարչության հրատ. 1960 (համահեղինակ)[3]։
  • Խաղողի վազի մշակման ագրոկլիմայական նախադրյալները ղռերում։ Երևան։ Հայպետգյուղհրատ, 1961 (համահեղինակ)[4]։
  • Методические указания по долгострочному агрометеорологическому прогнозу урожайности озимой пшеницы в Армянской ССР. Ереван : Б.и., 1975 (համահեղինակ).[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 148-149։
  2. «Կոհա առցանց քարտարան, Մկրտչյան, Ռիանոս Սեդրակի». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 7-ին.
  3. Այվազյան, Վ Ե; Մկրտչյան, Ռիանոս Սեդրակի (1960). Ցրտահարությունները Հայկական ՍՍՌ-ում և պայքարը նրանց դեմ. Երևան: Հայկական ՍՍՌ գյուղմինիստրության գիտության գլխավոր վարչության հրատ.
  4. Մկրտչյան, Ռիանոս Սեդրակի; Կիրակոսյան, Ալբերտ Մինասի (1961). Խաղողի վազի մշակման ագրոկլիմայական նախադրյալները ղռերում. Երևան: Հայպետգյուղհրատ.
  5. Մկրտչյան, Ռիանոս Սեդրակի; Арустамян, Ш. А. (1975). Мхитарян, А. М. (ed.). Методические указания по долгострочному агрометеорологическому прогнозу урожайности озимой пшеницы в Армянской ССР. Совет министров СССР. Главное управление гидрометеорологической службы. Ереван: Б.и.