Ռիադ ալ-Սոլհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռիադ աս-Սոլհից)
Ռիադ ալ-Սոլհ
 
Կուսակցություն՝ Միության և Առաջադիմության Կոմիտե
Կրթություն՝ Փարիզի համալսարան, Սորբոն և Collège Saint Joseph – Antoura?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք սուննի իսլամ
Ծննդյան օր 1894[1][2]
Ծննդավայր Սայդա, Լիբանան
Վախճանի օր հուլիսի 17, 1951(1951-07-17)[1]
Վախճանի վայր Ամման, Հորդանան
Քաղաքացիություն  Լիբանան
Հայր Reda Al Solh?
Ամուսին Fayza Al Jabiri?
Զավակներ Լեյլա Ալ Սոլհ, Mona Al Solhا? և Lamia Al Solh?
 
Կայք՝ el-solh.com
 
Ինքնագիր Изображение автографа

Ռիադ ալ-Սոլհ (արաբ․՝ رياض الصلح‎‎, 1894[1][2], Սայդա, Լիբանան - հուլիսի 17, 1951(1951-07-17)[1], Ամման, Հորդանան), անկախություն ձեռք բերելուց հետո Լիբանանի առաջին վարչապետը[3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիադ ալ-Սոլհը ծնվել է Սիդոնում 1894 թվականին[3]։ Նրա ընտանիքը պատկանել է սուննիական հայտնի հարավ-լիբանանյան հողատիրական տոհմին[5][6]։ Նրա հայրը Ռադա ալ-Սոլհն էր՝ Նաբաթիայի փոխնահանգապետը և Սայդայի հայտնի արաբական ազգայնական առաջնորդը[7]։ Ռիադ ալ-Սոլհը 1915 թվականին օսմանյան դատարանի կողմից դատապարտվել է և արտաքսվել Իզմիր՝ Օսմանյան կայսրություն[7]։ Այնուհետև նա Սալոնիկում[7] ծառայել է որպես Օսմանյան կայսրության նահանգապետ։ Նա նաև Դամասկոսում՝ Ֆեյսալ I-ի կառավարությունում, զբաղեցրել է ներքին գործերի նախարարի պաշտոնը[8]։

Ռիադ ալ-Սոլհը Փարիզի Սորբոնի համալսարանում ուսումնասիրել է իրավունք և քաղաքագիտություն[3]։ Նա իր պատանեկության մեծ մասն անցկացրել է Ստամբուլում, քանի որ նրա հայրը եղել է Օսմանյան կայսրության խորհրդարանի պատգամավոր[8]։

Ռիադ ալ-Սոլհի արձանը կանգնած է Բեյրութի կենտրոնական շրջանում

Ռիադ ալ-Սոլհը Լիբանանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է երկու անգամ։ Նրա առաջին ժամկետը Լիբանանի անկախությունն ստանալուց անմիջապես հետո էր (1943-ի սեպտեմբերի 25-ից 1945-ի հունվարի 10-ը)[9]։ Ռիադ ալ-Սոլխը նախագահ Բիշարա Ալ Հուրի կողմից ընտրվել է որպես նրա առաջին վարչապետ[10]։ Սոլհը և Խուրին 1943 թվականի նոյեմբերին կազմել և կյանքի են կոչել Ազգային պակտը, ինչը պաշտոնական շրջանակներ է ստեղծել Լիբանանում տարբեր դավանանքների կոոպերացիայի համար[11][12][13]։ Ազգային պակտը չգրված ջենտլմենական համաձայնագիր էր[14]։ Պակտը հաստատել է, որ Լիբանանի նախագահը, վարչապետը և խորհրդարանի խոսնակը պետք է ներկայացնեն երեք հիմնական կրոնական խմբեր՝ 1932 թվականի մարդահամարի հիման վրա, հատկապես՝ քրիստիան մարոնիներ, սուննի և շիա մուսուլմաններ[14]։ Իր առաջին ժամկետում Սոլհը նաև ծառայել է որպես մատակարարման և պաշարների նախարար ՝ 1944 թվականի հուլիսի 3-ից մինչև 1945-ի հունվարի 9-ը[15]։

Սոլհը կրկին վարչապետ դարձավ 1946-ի դեկտեմբերի 14-ից մինչև 1951 թվականինի փետրվարի 14-ը[16], կրկին նախագահ Բիշար Ալ Խուրիի օրոք[17]։ Սոլհը քննադատել է թագավոր Աբդալլահին և զգալի դեր է խաղացել Արաբական պետությունների լիգայի քաղաքական կոմիտեի կողմից Պաղեստինի կառավարության ճանաչման գործում նրա երկրորդ ժամկետի ընթացքում[18]։

Մահափորձ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոլհը անվնաս է դուրս եկել 1950 թվականի մարտին իր դեմ կատարված մահափորձից[7][19]։ Դա կատարել է Սիրիայի սոցիալ-ազգայնական կուսակցության անդամը[7]։

Այնուամենայնիվ, վարչապետի պաշտոնը թողնելուց մի քանի ամիս անց նա գնդակահարվել է 1951 թվականի հուլիսի 17-ին Սիրիայի Սոցիալիստական ազգայնական կուսակցության անդամների կողմից Ամմանի «Մարկա» օդանավակայանում[5][16]։ Հարձակումը իրականացրել են երեք զինված անձինք, որոնք սպանել են նախկին վարչապետին՝ ի պատասխան վրեժի՝ կուսակցության հիմնադիրներից և ղեկավարներից Անտուան Սաադայի մահապատժի համար[20][21][22]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիադ ալ-Սոլհը ամուսնացած է եղել Ֆայզե ալ Յաբիրիի հետ, ունեցել է հինգ դուստր և որդի՝ Ռեդուն, որը մահացել է մանուկ ժամանակ[7]։

Նրա ավագ դուստրը՝ Ալիյա ալ-Սոլհը (1935-2007), իր հոր գործի շարունակողն էր ազատ և անվտանգ Լիբանանի համար պայքարում։ Ալիյան Լիբանանի հարուստ մշակութային ժառանգությունը տարածել է արտասահմանում՝ մինչև իր մահը Փարիզում։

Լալա Լամիա ալ-Սոլհը (ծնված 1937 թվականին) ամուսնացել է Մարոկկոյի արքայազն Մուլայ Աբդալլուի՝ Մոհամմեդ VI թագավորի հորեղբոր հետ[23]։ Ունեցել է երկու որդի՝ Մուլայ Խիշամը և Մուլայ Իսմայիլը և դուստրը։

Նախկինում Մվանա ալ-Սոլհը ամուսնացած է եղել սաուդյան արքայազն Թալալ բեն Աբդուլազիզի հետ[24][25]։ Նա Վալիդ բին Թալալի, Խալիդ բին Թալալի և Ռեեմ բենտ Թալալի մայրն է[24][26]։

Բահյա Սոլհ ալ-Ասադն ամուսնացած է Սաիդ ալ-Ասադի՝ Շվեյցարիայում Լիբանանի նախկին դեսպանի և խորհրդարանի նախկին անդամի հետ։ Նրանք ունեցել են երկու որդի և երկու դուստր։

Նրա կրտսեր դուստրը՝ Լեյլա ալ-Սոլհ Համադը, Օմար Քարամեի կառավարության առաջին երկու կին նախարարներից էր[27]։

Հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանացի լրագրող Պատրիկ Սիլը հրատարակել է «Պայքար արաբների անկախության համար» (2011) գիրքը, որը նվիրված է Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներից մինչև 1950-ական թվականները Մերձավոր Արևելքի պատմությանը ու շեշտը դրել Լիբանանի անկախության ձեռքբերման վրա Սոլհի անձի ազդեցությանը[8]։

Բեյրութի կենտրոնում գտնվող հրապարակը անվանակոչվել է Ռիադ ալ-Սոլհի պատվին[28]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Bibliographie annuelle de l'histoire de France (ֆր.)Paris: Éd. du Centre national de la recherche scientifique, 1956. — ISSN 0067-6918; 2697-8733
  3. 3,0 3,1 3,2 «Riad al-Solh commemorated with launch of biography». The Daily Star. 2010 թ․ մարտի 6. Վերցված է 2012 թ․ հուլիսի 12-ին.(չաշխատող հղում)
  4. Mugraby, Mohammad The Syndrome of One-Time Exceptions and the Drive to Establish the Proposed Hariri Court(անգլ.) // Mediterranean Politics[en] : journal. — 2008. — Т. 13. — № 2. — С. 171—193. Архивировано из первоисточника 12 Հոկտեմբերի 2013. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
  5. 5,0 5,1 R. Hrair Dekmejian Patterns of Political Leadership: Egypt, Israel, Lebanon. — SUNY Press, 1975. — С. 34. — ISBN 978-0-87395-291-0
  6. Samir Khalaf Lebanon's Predicament. — New York: Columbia University Press, 1987. — С. 91.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Kechichian, Joseph A. (2009 թ․ հունիսի 11). «Resolute fighter for freedom». Gulf News. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 7-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Interview with Patrick Seale». The Global Dispatches. 2011 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2012 թ․ հուլիսի 22-ին.
  9. «Rulers of Lebanon». Jewish Virtual Library. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 13-ին.
  10. Türedi, Almula Lebanon: at the edge of another civil war (und) // Perceptions. — С. 21—36. Архивировано из первоисточника 8 Հոկտեմբերի 2016.
  11. Leila Tarazi Fawaz An Occasion for War: Civil Conflict in Lebanon and Damascus in 1860. — University of California Press[en], 1995. — С. 222. — ISBN 978-0-520-08782-8
  12. Philip G. Roeder; Donald S. Rothchild Sustainable Peace: Power And Democracy After Civil Wars. — Cornell University Press[en], 2005. — С. 228. — ISBN 978-0-8014-8974-7
  13. Hudson, Michael C. Democracy and Social Mobilization in Lebanese Politics(անգլ.) // Comparative Politics : journal. — 1969. — Т. 1. — № 2. — С. 245—263.
  14. 14,0 14,1 Vanessa E. Shields; Nicholas Baldwin Beyond Settlement: Making Peace Last After Civil Conflict. — Associated University Presse, 2008. — С. 159. — ISBN 978-0-8386-4183-5
  15. «Former Ministers». Ministry of Economy and Trade. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 5-ին.
  16. 16,0 16,1 Kamil Dib, «Warlords and Merchants, The Lebanese Business and Political Establishment», p. 89
  17. «Political leaders of Lebanon». Terra. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  18. Shlaim, Avi The Rise and Fall of the All-Palestine Government in Gaza(անգլ.) // Journal of Palestine Studies[en] : journal. — Т. 20. — № 1. — С. 37—53.
  19. Knudsen, Are Acquiescence to Assassinations in Post-Civil War Lebanon?(անգլ.) // Mediterranean Politics[en] : journal. — 2010. — Т. 15. — № 1. — С. 1—23.
  20. «Six major leaders killed in Lebanon since 1943». The Telegraph. 1987 թ․ հունիսի 2. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 6-ին.
  21. Kliot, N. The Collapse of the Lebanese State (und) // Middle Eastern Studies. — 1987. — Т. 23. — № 1.
  22. Tim Llewellyn Spirit of the Phoenix: Beirut and the Story of Lebanon. — I.B.Tauris, 2010. — С. xiii. — ISBN 978-1-84511-735-1
  23. Morocco Foreign Policy And Government Guide. — International Business Publications, 2004. — С. 84. — ISBN 978-0-7397-6000-0(չաշխատող հղում)
  24. 24,0 24,1 Henderson, Simon (2010 թ․ օգոստոսի 27). «The Billionaire Prince». Foreign Policy. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին.
  25. Moubayed, Sami (2011 թ․ փետրվարի 1). «Lebanon cabinet: A tightrope act». Lebanon Wire. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 7-ին.
  26. Mamoun Fandy (Un)civil War of Words: Media and Politics in the Arab World. — Greenwood Publishing Group, 2007. — С. 43. — ISBN 978-0-275-99393-1
  27. «Leila Al Solh» (PDF). World Association of girl guides and girl scoutes. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 12-ին.
  28. «The Killing Will Continue Until,C*». Dar Al Hayat. 2012 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2013 թ․ մարտի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիադ ալ-Սոլհ» հոդվածին։