Ռթվելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռթվելի
რთველი
Vendanges en Kakhetie (B).jpg
Ռթվելի, 1847 թվական
Տոնվում էՎրաստան Վրաստան

Ռթվելի (վրաց.՝ რთველი), վրացական տոն, որի ընթացքում կատարվում է խաղողի հավաք (բերքահավաք)։ Վրաստանում գինին պաշտամունքային նշանակություն ունի։ Ռթվելի տոնը գալիս է դեռևս հին ժամանակներից։ Այն կատարվում է աշնանը[1]:

Ժամանակ և իրականացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռթվելին չունի կոնկրետ նշման օր։ Այն կատարվում է այն ժամանակ, երբ հասնում է խաղողը։ Այն հիմնականում կատարվում է սեպտեմբերի վերջին։ Վրաստանի հարավային մասում այն կատարվում է հոկտեմբերին։ Ռաչա Լեչխումի երկրամասում Ռթվելին սկսվում է շատ վաղ, իսկ Կախեթիում շատ ուշ։ Ինչքան տաք և արևոտ է լինում ամառը, այդքան շուտ է սկսվում Ռթվելին։ Օրինակ 2010 թվականի տաք ամառվանից հետո Ռթվելին սկսվեց սովորականի 2 շաբաթ շուտ[2]:

Գործընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռթվելին ընտանեկան տոն է։ Ավանդույթի համաձայն այն անցկացնում են ընտանիքի անդամներով, ազգականներով։ Խաղողի հավաքը սկսվում է վաղ առավոտյան, ավարտվում ուշ երեկոյան։ Խաղողը ճզմում են բոբիկ ոտքերով կամ հատուկ ճնշող սարքավորումով։ Ճզմելուց հետո դուրս եկած հյութը լցնում են հատուկ կարասների մեջ և տանում մաքրման։ Ամեն երեկո այդ բազմօրյա տոնի ընթացքում, մարդիկ հավաքվում են սեղանի շուրջ, խմում են գինի և երգում հայրենասիրական երգեր։ Տոնը տևում է այնքան, մինչև ավարտվի խաղողի հավաքը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռոբերտ Պարսոնս Revelling in «Georgia's grape harvest». The BBC News. 26 October, 2003
  2. Պյոտր Զգոննիկով «Ехал на ртвели, приехал на мачари».