Ռընե Հովիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռընե Հովիվ
ֆր.՝ René Hovivian
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 26, 1929(1929-10-26)[1]
ԾննդավայրՎիեն
Մահացել էմայիսի 28, 2005(2005-05-28)[1][2][3] (75 տարեկան)
Մահվան վայրԿլամար
Քաղաքացիություն Ֆրանսիա
Ազգությունհայ
ԿրթությունÉcole nationale supérieure des beaux-arts de Lyon?
Մասնագիտությունգծանկարիչ, խմբագրականի ծաղրանկարիչ և penciller

Ռընե Հովիվ (Խորեն Վահանի Հովիվյան, հոկտեմբերի 26, 1929(1929-10-26)[1], Վիեն - մայիսի 28, 2005(2005-05-28)[1][2][3], Կլամար), ֆրանսահայ ծաղրանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորեն Հովիվյանը ծնվել է 1929-ին Ֆրանսիայի Վիեն քաղաքում։ Հայրը՝ Վահան Հովիվյանը, ծնվել է Արևմտյան Հայաստանի Սեբաստիա քաղաքում, եղել է Հայոց ցեղասպանությունից հետո Հովիվյանների մեծ ընտանիքի միակ վերապրողը։ Նրա մանկությունն անցել է Բեյրութի ամերիկյան որբանոցում, որտեղից էլ տեղափոխվել է Ֆրանսիա։ 1947 թվականին Վահան Հովիվյանը ընտանիքով ներգաղթել է Խորհրդային Հայաստան, երկու տարի անց կեղծ ամբաստանությամբ ընտանիքն աքսորվել է Ալթայի երկրամաս՝ ցմահ բնակության։ Ստալինի մահից հետո՝ 1957 թվականին է ընտանիքը վերադարձել է Հայաստան, որտեղից էլ յոթ տարի անց՝ Ֆրանսիա[4]։

Ալթայի երկրամասի Բառնաուլ քաղաքում որպես երգիծանկարիչ Ռընե Հովիվն աշխատել է տեղի թերթերում, ձևավորել գրքեր։ Հետագայում տեղափոխվել է Մոսկվա և որպես մուլտիպլիկատոր աշխատել Ֆեոդոր Խիտրուկ արվեստանոցում, թղթակցել է մոսկովյան մի շարք պարբերականների։

Ֆրանսիա վերադառնալուց հետո Ռընեն շատ արագ ճանաչում է ձեռք բերել եւ դարձել ամենապահանջված երգիծական նկարիչներից մեկը։ 1964-2005 թվականներին նկարիչը համագործակցել է ֆրանսիական «Paris Match», «Lui», «Le Quotidien de Paris», գերմանական «Stern» և ամերիկյան «Playboy» պարբերականների հետ։

Ծաղրանկարչի մտերիմ ընկերներից է եղել ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրը։ Ռընե Հովիվը ձևավորել Ազնավուրի համերգների ցուցապաստառները, նրա աշխատանքների մեջ տեղ են գտել Ազնավուրի ծաղրանկարները[5]։

2018 թվականին Ռընե Հովիվի աշխատանքները ցուցադրվել են Երևանում՝ «Վերադարձ դեպի Արարատ» խորագրով[6][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  2. 2,0 2,1 2,2 BD Gest' (ֆր.)
  3. 3,0 3,1 3,2 Babelio (ֆր.) — 2007.
  4. «Վերադարձ դեպի Արարատ. ցուցահանդես եւ գրքի շնորհանդես». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 24-ին.
  5. Ֆրանսահայ ծաղրանկարիչ Ռընե Հովիվի ծաղրանկարների ցուցահանդեսը Գյումրիում
  6. «ԵՐԵՒԱՆԻ ՄԷՋ ԵԶԱԿԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ ՄԸ՝ ՖՐԱՆՍԱՀԱՅ ՄԵԾԱՆՈՒՆ ԾԱՂՐԱՆԿԱՐԻՉ ՌԸՆԷ ՀՈՎԻՒԵԱՆԻ ԹՈՂԱԾ ԺԱՌԱՆԳՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ».
  7. «Երևանում բացվեց ֆրանսահայ երգիծանկարիչ Ռընե Հովիվի «Վերադարձ դեպի Արարատ» ցուցահանդեսը (տեսանյութ)». past.am. Վերցված է 2023 թ․ ապրիլի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]