Ռէյչըլ Թէյլըր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռէյչըլ Թէյլըր
Rachael Taylor 2011.jpg
Անուն Մականուն Ռէյչըլ Մէյ Թէյլըր
Ծնած է 11 Յուլիս, 1984
Ծննդավայր Լանսթըն, Թասմանիա, Աւստրալիա
Մասնագիտութիւն Դերասանուհի
Գեղեցկուհի

Ռէյչըլ Մէյ Թէյլըր (անգլերէն՝ Rachael May Taylor[1], ծնած 11 Յուլիս, 1984, Լանսթըն, Թասմանիա, Աւստրալիա) Աւստրալացի դերասանուհի եւ գեղեցկուհի մըն է: Անոր առաջին գլխաւոր դերը եղաւ Աւստրալեան headLand (2005–2006) հեռուստաշարին մէջ: Այդ դերէն ետք ան դարձաւ ամերիկեան ֆիլմի արտադրութեան, եւ սկսաւ դերեր ունենալ Հոլիուուտեան ֆիլմերու մէջ, ինչպէս Man-Thing (2005), See No Evil (2006), Transformers (2007), Bottle Shock (2008), Cedar Boys (2009), Splinterheads (2009), Shutter (2008), Red Dog (2011) եւ Any Questions for Ben? (2012):

Ան նաեւ ստանձնած է տարբեր դերեր հեռուստաշարներու մէջ, ինչպէս Դկ. Լիւսի Ֆիլտզի դերը Grey's Anatomy (2011) հեռուստաշարին մէջ, հրեշտակներէն մէկը Charlie's Angels (2011) հեռուստաշարին մէջ, գլխաւոր կերպարը ABC կայանի 666 Park Avenue (2012–2013) հեռուստաշարին մէջ, եւ NBC կայանի ոճրագործական/զգայացունց Crisis (2014) հեռուստաշարին մէջ: Ան ներկայիս ստանցնած է գլխաւոր Փաթցի Ուաքըրի դերը Netflix ընկերութեան Marvel Cinematic Universe արտադրութեան Jessica Jones (2015–ներկայ) հեռուստաշարին մէջ:

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Դեր Ծանօթ
2005 Man-Thing Թէրի Էլիզապէթ Ռիչըրտզ
2006 See No Evil Զո Ուորնըր
2007 Transformers Մակի Մատսըն
2008 Bottle Shock Սէմ Ֆալթըն
2008 Shutter Ճէյն Շաու
2008 Deception Նրբանցքի մէջի կինը
2009 Cedar Boys Էյմի
2009 Splinterheads Կալաքսի
2009 Ghost Machine Ճէս
2010 Providence Park Հեծանիւի աղջիկը Կարճ ֆիլմ
2010 Summer Coda Հայտի
2011 Red Dog Նէնսի Կրէե
2011 The Darkest Hour Աննա
2012 Any Questions for Ben? Ալէքս
2014 The Loft Ան Մորիս
2016 The Olive Sisters Ռոզանա Pre-production
2016 Gold Կը նկարահանուի
2016 ARQ Հաննա

Հեռուստաշարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Դեր Ծանօթ
2004 The Mystery of Natalie Wood Մարյան Մաքինովիչ TV ֆիլմ
2005 Dynasty: The Making of a Guilty Pleasure Քաթրին Օքսընպըրկ TV ֆիլմ
2005 Hercules Կին/Սֆինքս
2005 McLeod's Daughters Նաթալի Լուիզ Պրաուն Դրուագ՝ "Old Flames"
2005–06 headLand Սաշա Ֆորպզ Գլխաւոր դեր
2009 Washingtonienne Ճէքի Չծախուած առաջին դրուագ
2011 Grey's Anatomy Դկ. Լիւսի Ֆիլտզ Եկրորդական դեր
2011 Charlie's Angels Էպի Սամբսըն Գլխաւոր դեր
2012–13 666 Park Avenue Ճէյն Վան Վին Գլխաւոր դեր
2014 Crisis Գաղտնի ոստիկան Սուզի Տան Գլխաւոր դեր
2015–present Jessica Jones Փաթսի Թրիշ Ուաքըր Գլխաւոր դեր
2016 Luke Cage Փաթսի Թրիշ Ուաքըր Դրուագ՝ "Suckas Need Bodyguards"


Ծանօթագրութիւններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Hansard of the Legislative Council / Rachael May Taylor»։ Kerry Finch։ 3 September 2009։ Վերցված է 28 July 2013