Ռեֆրակտոմետրիա
Արտաքին տեսք
Ռեֆրակտոմետրիա (< լատ․ refractus – բեկված և ․․․ մետրիա), բեկումաչափություն, կիրառական օպտիկայի բաժին, որն զբաղվում է օպտիկական ճառագայթման (լույսի) սպեկտրի տարբեր տիրույթներում նյութերի բեկման ցուցիչների չափման եղանակների ու միջոցների հետազոտությամբ։
Ռեֆրակտոմետրիայի հիմնական մեթոդները կարելի է բաժանել երեք խմբի․
- Երկու միջավայրերի բաժանման սահմանով անցնելիս լույսի բեկման անկյունների ուղղակի չափման մեթոդներ։ Չափելով հետազոտվող նյութից պատրաստված պրիզմայում ճառագայթների ամենափոքր շեղման անկյունը () և պրիզմայի բեկող անկյունը (), n=sin(\frac{\varphi + \delta}{2})sin \frac{\varphi}{2} բանաձևով որոշում են տվյալ նյութի բեկման բացարձակ ցուցիչը։ Հեղուկների բեկման ցուցիչը չափելու համար հետազոտվող հեղուկը լցվում է սնամեջ պրիզմայի մեջ։
- Լույսի լրիվ ներքին անդրադարձման երևույթի վրա հիմնված մեթոդներ։ Հետազոտվող նյութն օպտիկական հպման մեջ է դրվում հայտնի բեկման ցուցիչով նյութից պատրաստված էտալոնային պրիզմայի հետ, և չափելով դրանց բաժանման սահմանից լրիվ ներքին անդրադարձման սահմանային անկյունը (), բանաձևով որոշվում է անհայտ բեկման ցուցիչը։
- Ինտերֆերենցիոն մեթոդներ, որոնց դեպքում որոշվում է հետազոտվող և էտալոնային նյութերի բեկման ցուցիչների տարբերությունը՝ ըստ այդ նյութերով անցած կոհերենտ ճառագայթներով ստացված ինտերֆերենցիոն շերտերի շեղման։ Առաջին երկու մեթոդների ճշգրտությունը կարգի է, իսկ երրորդինը՝ ։ Բացի վերոհիշյալ մեթոդներից, գոյություն ունեն նաև իմերսիոն, լուսաչափական մեթոդներ ևն։ Նյութերի բեկման ցուցիչը ռեֆրակտոմետրիայի մեթոդներով չափող սարքերը կոչվում են ռեֆրակտոմետրեր։ Ռեֆրակտոմետրիան լայն կիրառություն ունի ֆիզիկական քիմիայում, օպտիկական ապակիների արտադրության, դեղագործության, սննդի արդյունաբերության մեջ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 655)։ |