Ռեֆիկե Ախունդովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Ռեֆիկե Ախունդովա
ադրբ.՝ Rəfiqə Axundova
Ի ծնեՌեֆիկե Հաջը կըզը Ախունդովա
Ծնվել էօգոստոսի 7, 1931(1931-08-07) (88 տարեկան)
ԾննդավայրԲաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբալետի պարող, բալետմայստեր և դերասանուհի
ՔաղաքացիությունԱդրբեջան Ադրբեջան
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
ԹատրոնԱդրբեջանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն
ՊարգևներԱշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Ռեֆիկե Հաջը կըզը Ախունդովա (ադրբ.՝ Axundova Rəfiqə Hacı qızı, օգոստոսի 7, 1931(1931-08-07), Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), բալետի ադրբեջանցի արտիստուհի, բալետմայստեր, պարուհի, Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1970)[1][2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեֆիկե Ախունդովան ծնվել է 1933 թվականի օգոստոսի 7-ին: 1951 թվականին ավարտել է Բաքվի Խորեոգրաֆիա դպրոցը ՛Գամեր Ալմասզադեի դասարանը: 1951-52-ին նա Մոսկվայի Մեծ թատրոնում դասընթացն է անցել: 1951-1971 թվականներին եղել է Ադրբեջանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի մենակատար: 1971 թվականից նա գործել է որպես այդ թատրոնի բալետմայստեր: 1990 թվականից հանդիսանում է Ադրբեջանի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր բալետմայստեր: Լավագույն դերակատարումներից են՝ Գյուլյանակ (Բադալբեյլիի «Կույսի աշտարակը»), Այշա (Կարա Կարաևի «Յոթ գեղեցկուհիներ»)[3], Շիրին (Արիֆ Մելիքով, «Սիրո լեգենդ»), Գյուլշեն (Ս. Հաջիբեկովի «Գյուլշեն»), Ժիզել (Ադոլֆ Ադանի «Ժիզել»), Մուլլա (Պյոտր Չայկովսկիի «Շչելկունչիկ»)[4]:

Նա աշխատել է Ալժիրում, Շվեդիայում, Եգիպտոսում և Բելգիայում որպես մանկավարժ-բալետմայստեր:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]