Ռեֆերենտ խումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ռեֆերենտ խումբ (անգլ.՝ to refer - հարաբերակցել, վերագրել), սոցիոլոգիայի և հոգեբանության հասկացություն՝ նշանակելու համար այնպիսի սոցիալական խումբը, որի արժեքներին, նորմերին և վարքի ոճին է հետևում այլ սոցիալական խմբի պատկանող անհատը։

Խմբի դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեֆերենտ խումբը արտացոլում է այն հանգամանքը, որ իր սոցիալական պատկանելության, դիրքի և արժեքի մասին անձի ունեցած պատկերացումները ոչ միշտ են համապատասխանում նրա օբյեկտիվ վիճակին և ազդում են անձի կողմից սոցիալական դերերի կատարման վրա։

Հետազոտություններից պարզվել է, որ որոշ կապիտալիստներ իրենց համարում են բանվոր, իսկ որոշ բանվորներ՝ ուրիշ սոցիալական խմբի՝ ընդհուպ մինչև կապիտալիստների, ներկայացուցիչներ։ Եվ սա դրսևորվում է աշխատանքում, կենցաղում, միջանձնային հարաբերություններում են։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեֆերենտ խումբ հասկացությունը ծագել է ամերիկյան սոցիալական հոգեբանության մեջ 1930-ական թվականներին և ձևավորվել որպես հատուկ տեսություն, որն ուսումնասիրում է ռեֆերենտ խումբերի առաջացման պայմանները և գործոնները, տիպերը, դերը շեղվող վարքի և սոցիալական շերտավորման գոյացման, մի հասարակությունից մյուսը մշակութային ձևերի փոխներթափանցման ընթացքում։

ԽՍՀՄ-ում մշակված է հատուկ մեթոդիկա՝ ռեֆերենտաչափություն, որը փոքր խմբերում միջանձնային հարաբերությունները ուսումնասիրելիս լրացնում է սոցիոմեարիան։ Շնորհիվ ռեֆերենտ խումբի տեսության բացատրվում են բախումային սոցիալական պահանջների ներանձնացման հետ կապված մի շարք հոգեբանական շեղումներ։ Ռեֆերենտ խումբի հոմանիշներն են հարաբերակցման խումբ, չափանմուշային խումբ, հեղինակավոր խումբ հասկացությունները։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png